Աստրախանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
Հունիսի 28-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Կարեն Գ.-ին, որը մարտի 2-ից ՌԴ Աստրախանի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: