ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները բացահայտել են Լոռու Հարթագյուղ և Գոգարան համայնքներում կատարված ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարի թույլ տված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների հետ, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Հարթագյուղի համայնքապետը 2014-2019 թվականներին համայնքի երկու բնակչի ձևակերպել է համայնքապետարանի սանտեխնիկ ու բակապահ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ որպես աշխատավարձ փոխանցված 9․940․310 դրամը համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 2014-2017 թվականներին համայնքի ղեկավարը մի խումբ բնակիչների անվամբ կազմել ու հաստատել է սոցիալական օգնություններ տրամադրելու վերաբերյալ կեղծ դիմումներ՝ յուրացնելով այդ կապակցությամբ դուրս գրված կես միլիոն դրամը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Հարթագյուղ համայնքի ավագանու անդամներից 3-ը 2015-2019 թվականներին գտնվել են արտերկրում և փաստացի չեն մասնակցել ավագանու նիստերին։ Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը, աշխատակազմի քարտուղարի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավագանու մի շարք որոշումներում կեղծել է նրանց ստորագրությունները։ Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռքբերվել, որ 2017 թվականին համայնքի ավագանու և ղեկավարի որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող անավարտ շինություն և հողամաս նվիրաբերվել է մի բնակչի, որից համայնքի ղեկավարը պահանջել ու ստացել է 300․000 դրամ կաշառք։
Դեպքերի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Դարձյալ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք ապօրինություններ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ համայնքի ղեկավարը 2014-2017 թվականներին մի խումբ բնակիչների անվամբ կազմել ու հաստատել է սոցիալական օգնություններ տրամադրելու վերաբերյալ կեղծ դիմումներ՝ այդ կապակցությամբ դուրս գրված մեկ միլոն դրամը մուտքագրելով որպես հողի հարկի վճարներ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Գոգարան համայնքի ավագանու անդամներից 2-ը տարբեր ժամանակահատվածներով գտնվել են արտերկրում և փաստացի չեն մասնակցել ավագանու նիստերին։ Համայնքի ղեկավարը պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավագանու մի շարք որոշումներում կեղծել է նրանց ստորագրությունները։
Դեպքերի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: