ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Անմահության ճանապարհ. Արտուշ Զոհրաբյան

Մեր երկրի սահմանների պաշտպանությանը մասնակցած ոստիկաններից մեկը ոստիկանության մայոր Արտուշ Զոհրաբյանն է։ Ինչպես 90-ականներին, այնպես էլ անցած տարի, երբ հայրենիքն իր որդիների կարիքն ուներ, Արտուշ Զոհրաբյանը կրկին զինվորագրվեց։
«Արտուշ Զոհրաբյանը լավ մարդ էր առաջին հերթին, լավ ծառայող, պարտաճանաչ, պարկեշտ, ազնիվ, վստահելի գործընկեր էր։ Նրան կարելի էր վստահել ամեն ինչում, իսկ մանավանդ պատերազմի ժամանակ վստահությունը կարևոր է»,-ասում է ծառայակից ընկերը՝ Սամվել Ավետիսյանը։
Արտուշ Զոհրաբյանը ոստիկանության համակարգում էր 1992 թվականից։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության նոր մասնաշենքի հիմնադիրներից էր։
Ծառայակից ընկերներն ասում են, որ, բացի իր անմիջական գործառութային պարտականություններից, ներգրավված էր վարչության գործառույթներին առնչվող բոլոր աշխատանքներում։ Արտուշ Զոհրաբյանի հետ կապված ամեն մի փոքր հուշ քաղցր հիշողություն է բոլորի համար։
«Զոհրաբյան Արտուշին ճանաչում եմ 1998 թվականից, երբ սկսել էի ծառայությունս ոստիկանության համակարգում։ Այն ժամանակ երկուսս էլ հերթապահի օգնականներ էինք։ Ու այդ ժամանակվանից մինչ օրս՝ մինչ դեպքը պատահելը, ամեն օր իրար հետ էինք։ Կորոնավիրուսը նոր էր գլուխ բարձրացել. համացանցում կարդացել էինք, որ խունկը վիրուսին ոչնչացնում է։ Ասաց՝ արի գնանք խունկ ու ածուխ առնենք: Եվ այդպես մի 15 օր խունկը վառում էր ու մարզային վարչության աշխատասենյակներում ծխում»,-պատմում է Մհեր Սայանը։
Զինվորական ծառայությունն անցկացրել էր Կուբայում, տանկիստ էր։ Անգամ հեռավոր Հավանայից բարեխիղճ ծառայության համար պատվոգիր է բերել։
«Իր կյանքը չէր պատկերացնում առանց համազգեստի։ Վարչությունը նրա երկրորդ տունն էր։ Որպես ամուսին, որպես հայր շատ նվիրված էր, աշխատասեր, անչափ հոգատար»,-ասում է կինը՝ Էլմիրա Բեկնազարյանը։
Բացի լավ ծառայող լինելուց, հարգված ու լավ մարդու անուն ուներ Իջևանում։
«Նա օժտված էր մարդկային լավ հատկանիշներով։ Բարի, կենսախինդ, մարդասեր, պատասխանատվության շատ մեծ զգացումով։ Եզակի անձնավորություն։ Սովորաբար ասում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, բայց, իմ կարծիքով, կան, ու Արտուշը այդ մարդկանցից էր»,-ասում է ազգականը՝Բորիս Թանանյանը։
Հայրենիքի պաշտպանության համար Արցախ մեկնած ոստիկանության մայոր Արտուշ Զոհրաբյանը զոհվեց Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։