Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև մարտի 16-ի և 17-ի ոչ աշխատանքային օրերին
                        11.03.2013 14:24
                        Ընտրություններ
                                                                                                                                            
                    
                                                            Երևանի ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ` վերջին վեց ամսում Երևան քաղաքի բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված լինելու մասին  տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես և Երևան քաղաքի անձնագրային ծառայությունները մարտի 16-ի և 17-ի ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
                                            
 
    					 
    					 
    					 
    					 
    					