1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անհամարժեք պահակը. Նաիրիի ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 2-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում ստացվեց արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունից. Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում մեքենա է այրվում: Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց դեպքի վայր: Գերեզմանատան պահակը տարածքում էր: Նա իրավապահներին հայտնեց, որ մոտ երկու ժամ առաջ անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը, ապա ուշքի գալով նկատել է, որ այրվում է իր «ՎԱԶ-2101» մակնիշի առանց համարանիշի մեքենան:
Ոստիկանների առաջին գործը եղավ պահակին տեղափոխվել հիվանդանոց՝ հետազոտման: Տեղազննություն, ականատես-վկաների փնտրտուք, օպերատիվ հարցումներ. մի խոսքով, այն ամենը, ինչ ձեռնարկվում է նման իրավիճակներում, Նաիրիի ոստիկանները փորձեցին: Իսկ առավոտյան քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն, որ կատարվածն ընդամենը հանցագործության կեղծակերպում: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 3-ին Զովունու բնակիչ, 48-ամյա պահակը ոստիկանության Նաիրիի բաժնում խոստովանեց, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և անհամարժեք վիճակում` ինքն է հրկիզել մեքենան, իրեն ոչ ոք չի ծեծել և ինքը մարմնական որևէ վնասվածք չի ստացել:
Նախապատրաստվում են նյութեր, պահակի անհամարժեքության աստիճանն ու դեպքի հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: