1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երևանցի 16-ամյա պատանին Գավառում դանակահարել էր 28-ամյա համաքաղաքացուն

Երևանցի 16-ամյա պատանին Գավառում դանակահարել էր 28-ամյա համաքաղաքացուն

Հուլիսի 15-ին, ժամը 19.00-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած-կտրած վերքով բուժօգնության է ընդունվել երևանցի 28-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ու 21-ամյա եղբայրը Գավառի քաղաքապետարանի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 50-ամյա տղամարդու և 16-ամյա պատանու հետ, որի ընթացքում էլ 16-ամյա պատանին դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն:
16-ամյա պատանին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: