ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ամփոփ տեղեկատվություն ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ

15.07.2016 18:16 Կիսամյակ
2016թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը, գլխավորապես պայմանավորված ՀՀ քր.օր-ի 327 հոդվածով նախատեսված դեպքերը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում 01.01.2016թ-ից հաշվառելու հանգամանքով, աճել է 12,6%-ով կամ 1078 դեպքով (2015թ. 6 ամիս` 8538, 2016թ. 6 ամիս` 9616): Ընդ որում, աճի երկու երրորդը կազմում են հենց այդ դեպքերը:
Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 1,8%-ով (78,1%-ից 79,9%), ծանր հանցագործություններով՝ 5,9%-ով (49,3%-ից 55,2%), իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9,1%-ով (78,8%-ից 87,9%): 
2016թ-ի 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրված 39 սպանության դեպքերից բացահայտվել է 69,2%, ինչը 19,2%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ սպանության փորձի 17 դեպքերի բացահայտումը կազմել է 100%: Հարկ է նշել, որ չբացահայտված սպանությունների 41,7%-ն անհայտ կորելու դեպքեր են:
Սեփականության դեմ ուղղված հանցատեսակներից՝ արձանագրվել է բնակարանային գողության  658 դեպք, որի բացահայտումն աճել է 8,3%-ով (22,9%-ից 31,2%), ավազակության 31 դեպք, որի բացահայտումն աճել է 27,5%-ով (43,5%-ից 71,0%), կողոպուտի 105 դեպք, որի բացահայտումն աճել է 11,8%-ով (57,7%-ից 69,5%):
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 476, իսկ բացահայտումն աճել է 3,1%-ով (82,0%-ից 85,1%): 
Գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 6 դեպք:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված 339 հանցագործության դեպքերի բացահայտման արդյունավետությունն աճել է 7,5%-ով (59,2%-ից 66,7%)։
Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 383 հանցագործության դեպք, որոնցից 31-ը կաշառակերության դեպքեր են:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է  409 միավոր հրազեն: 10-ով կամ 2,3%-ով աճել է նաև զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը (443-453):
Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում 41-ով կամ 14,8%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (276-235), 19 դեպքով նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը (191-ից 172): 
Զգալիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 149-ով (372-521): Պետք է արձանագրել, որ գրեթե կրկնակի անգամ աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (37-71):
2016թ. 1-ին կիսամյակի ընթացքում աճել է հետաքննության ապարատի ծանրաբեռնվածությունը: ՀՀ ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 66840 նյութ, հարուցվել է  425 քրեական գործ: 
Ոստիկանության ուժերով հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն է ապահովվել ՀՀ-ում կայացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թվով 71 ընտրությունների ու 2920 զանգվածային միջոցառումների ընթացքում: 
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությունը հաշվետու ժամանակահատվածում շարունակել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ու ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխմանը միտված կազմակերպչական և կանխարգելիչ միջոցառումները, ինչի  արդյունքում հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազել է 73-ով, զոհերինը՝ 29-ով և վիրավորներինը՝ 116-ով: 
Բնակչության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման առումով ՀՀ ոստիկանությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը: 
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 860  ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 373 ծառայող:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 13 քրեական գործ 16 անձի նկատմամբ: