ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ամփոփ տեղեկատվություն 2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավված կամ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում բնակչության կողմից կամավոր հանձնված զենք եւ ռազմամթերքի վերաբերյալ

Ամփոփ տեղեկատվություն 2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավված կամ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում բնակչության կողմից կամավոր հանձնված զենք եւ ռազմամթերքի վերաբերյալ

2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 699 միավոր հրազեն եւ 36 միավոր գազային և օդամղիչ ատրճանակ:
Նշված 699 միավոր հրազենից 51-ը առգրավվել է, 78-ը՝ հայտնաբերվել, իսկ 570-ը` հանձնվել է կամավոր: Այդ 699 միավոր հրազենից 51-ը եղել է ատրճանակ, 83-ը` ինքնաշեն ատրճանակ, 22-ը` ինքնաշեն կրակող սարք, 38-ը` ինքնաձիգ, 9-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 477-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի հրացան, որից 390-ը` որսորդական, 16-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի նռնականետ, 2-ը` գնդացիր եւ 1 այլ զենք:
Միաժամանակ` առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր է հանձնվել տարբեր տրամաչափի 64116 փամփուշտ, 28.2 մետր դետոնացիոն քուղ, 193 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 339 նռնակ, 45 միավոր ինքնաշեն նռնակ, նռնակի 382 պայթուցիչ, 62 պայթուցիկ սարք, 13.5 կգ պայթուցիկ նյութ, 48 ական եւ արկ, 82 ճայթիչ եւ այլն:
Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր է հանձնվել 83 միավոր հրազեն եւ 12 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 83 միավոր հրազենից 2-ը առգրավվել է, 24-ը հայտնաբերվել, իսկ 57-ը` հանձնվել կամավոր:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի` ապրիլի 3-ից մայիսի 3-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության տարածքային մարմինների ուժերով ՀՀ տարածքում անցկացվել է օպերատիվ-կանխարգելիչ «Զինանոց-2014» միջոցառման 1-ին փուլը, որի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ բնակչության կողմից կամավոր հանձնվել է ապօրինի պահվող տարբեր տեսակի 170 հրազեն: