ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ծանր հանցագործություններ կատարած հետախուզվողը հայտնաբերվեց և 22 տարի անց Իսպանիայից տեղափոխվեց Հայաստան

 Ծանր հանցագործություններ կատարած հետախուզվողը հայտնաբերվեց և 22 տարի անց Իսպանիայից տեղափոխվեց Հայաստան

1994 թվականի օգոստոսի 11-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզում էր հայտարարվել 1975 թ. ծնված Արման Հովհաննիսյանի նկատմամբ՝ ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի և 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար՝ սպանության փորձ, որը կատարվել է խուլիգանական դրդումներով և կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։
2000 թվականի փետրվարի 28-ին նրա նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում։
Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվեցին մի շարք անհրաժեշտ միջոցառումներ, որոնք տևական ժամանակ դրական արդյունք չէին տալիս։
2009 թ.-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արման Հովհաննիսյանը Իսպանիայում սպանության փորձ և կողոպուտ կատարելու համար այդ երկրում դատապարտվել էր այլ անձի տվյալներով։
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Իսպանիայում Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ համատեղ ձեռնարկվեցին լայնածավալ միջոցառումներ՝ Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծավալուն միջոցառումներն, ի վերջո, տվեցին ցանկալի արդյունքը և միջնորդություն ներկայացվեց Իսպանիայի Թագավորության իրավասու մարմնին՝ նրան էքստրադիցիայի ենթարկելու վերաբերյալ։ Պարզվեց, որ Իսպանիայի դատական մարմնի որոշմամբ՝ Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետը լրանում է 2021 թվականին։
Չնայած այն հանգամանքին, որ Հովհաննիսյանի կողմից ՀՀ-ում կատարված առանձնապես ծանր հանցագործություններից անցել էր 22 տարի և հետախուզվողը գտնվում էր արտերկրում այլ անձի անձնական տվյալներով, Ինտերպոլի ուղիներով ՀՀ իրավապահ մարմինների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր դարձավ ապահովել պատժի անխուսափելիության սկզբունքի իրագործումը և 2016 թվականի հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերջինս տեղափոխվեց Հայաստան։