ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

2018 թվականի լավագույն օպերլիազոր է ճանաչվել Ալեքսան Նորսոյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քրեական հետախուզությունը ոստիկանության առանցքային բնագավառներից մեկն է, հենց քրեական հետախույզներն են կանգնած հանցավորության դեմ պայքարի առաջնագծում։
Այս բնագավառի՝ 2018 թվականի տարվա լավագույն ծառայող է ճանաչվել ոստիկանության Մուշի բաժնի հետախուզության գծով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Ալեքսան Նորսոյանը։
Նկարահանման օրը ավագ օպերլիազորը բաժնում չէր։ Պարզվեց, որ րոպեներ առաջ ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի դպրոցներից մեկում պայթուցիկ սարք կա տեղադրված։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խմբի կազմում էր նաև ոստիկանության մայոր Նորսոյանը։
Մինչ մենք էլ կհասնեինք դպրոց, աշակերտները և ուսուցչական կազմն արդեն էվակուացվել էր։ Տեղում աշխատում էին տարբեր գերատեսչությունների ծառայողներ։ Ավագ օպերլիազոր Ալեքսան Նորսոյանին և համայնքային ոստիկանության տեսուչին տեսանք դպրոցում։ Այդ պահին նրանք ստուգում էին՝ արդյո՞ք աշակերտ չի մնացել դպրոցում։
Ոստիկանության կինոլոգիական ծառայության շները զննեցին տարածքը։ Կասկածները հաստատվեցին՝ ահազանգը կեղծ էր։ Զանգահարող աշակերտները հայտնաբերվեցին րոպեներ անց։ Երբ ամեն ինչ բացահայտված էր, զրուցեցինք լավագույն օպերլիազորի հետ․ «Ծնվել եմ Նինոծմինդա քաղաքում։ Դեռևս դպրոցական տարիներին ինձ համար հոգեհարազատ է դարձել ոստիկանության արտաքին ծառայությունը։ Մանուկ էինք, սկսում էինք ձևավորվել, մտածել ապագայի մասին։ Այս ծառայությունը գնալով ինձ ավելի գրավեց և որոշեցի դպրոցն ավարտելուց հետո հասնեմ իմ նպատակին»։
Նպատակին հասնելու համար 1999 թվականին Ալեքսան Նորսոյանն ընդունվեց ոստիկանության ակադեմիա։ 5 տարի անց ծառայության նշանակվեց Գյումրիում․ «Ի սկզբանե ծառայությունս սկսել եմ քրեական հետախուզության բաժանմունքում, հետո ծառայել եմ նաև նույն բաժնի հետաքննության բաժանմունքում, ինչը նույնպես հետաքրքիր աշխատանք էր։ Բայց հետագայում ես նորից տեղափոխվել եմ քրեական հետախուզություն՝ ինձ ավելի հոգեհարազատ ծառայություն»։
Շուրջ 20 տարի ոստիկանի համազգեստը պատվով կրող Ալեքսան Նորսոյանն արժանացել է միայն խրախուսանքների, երկարամյա ծառայության ընթացքում չի ստացել որևէ տույժ կամ նկատողություն։ Այս մասին նշեց նաև ոստիկանության Մուշի բաժնի պետի տեղակալ Մանուկ Գորգինյանը․ «Ոստիկանության մայոր Ալեքսան Նորսոյանը ծառայության ընթացքում մշտապես դրսևորել է լավ վարքագիծ, բնութագրվում է որպես հմուտ ծառայող, ունի օպերատիվ աշխատանքի հարուստ փորձ, իր գիտելիքները սիրով փոխանցում է կրտսեր ծառայողներին, ունի մարդկային բարձր որակներ և կոլեկտիվում հարգված և սիրված է»։
Բացի քրեական հետախուզության բաժանմունքում ծառայությունից, կարևոր է նաև ոստիկանության այլ ծառայությունների հետ համագործակցությունը, քանի որ միայն այդկերպ կարելի է հասնել դրական արդյունքի։ Սա մեզ հետ զրույցում հաստատեց բաժնի ավագ հետաքննիչներից Վարդուհի Հայրապետյանը․ «Ծառայելով հետաքննության բաժանմունքում՝ համագործակցում ենք մեր բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետ, իրականացնում ենք դեպքերի արագ արձագանք, գործերի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն։ Համագործակցում ենք նաև ոստիկանության մայոր Նորսոյանի հետ։ Նրա հետ աշխատելը հաճելի է, քանի որ նա շատ գրագետ է, փորձառու և բանիմաց»։
Ալեքսան Նորսոյանը բացի լավ ծառայող լինելուց, վայելում է անձնակազմի վստահությունն ու հարգանքը։ Շատերի հետ բացի գործընկեր լինելուց, նաև լավ ընկեր է։ Սա մեզ հետ զրույցում հաստատեց քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հովհաննես Մկրտչյանը․ «Մայոր Նորսոյանին ճանաչում եմ շուրջ 13 տարի։ Նրա հետ սովորել ենք ոստիկանության ակադեմիայում, հետո նշանակվել ենք ոստիկանության նույն բաժնում։ Շատ հպարտ և ուրախ եմ, որ Ալեքսան Նորսոյանը մեր գործընկերն ու ընկերն է»։
2018 թվականի լավագույն օպերլիազորի մասին զրուցեցինք նաև ոստիկանության Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանի հետ։ Նա ներկայացրեց նաև թվային տվյալներ ոստիկանության մայոր Նորսոյանի ծառայությունից․ «2018 թվականին նա հայտնաբերել է վեց տասնյակից ավելի հետախուզվողներ։ Բացի հետախուզական աշխատանքով զբաղվելուց, նաև մասնակցում է բաժնի բոլոր միջոցառումներին։ Հարկ է նշել նաև, որ բացահայտել է ծանր, առաձնապես ծանր և հասարակական հնչողություն ստացած հանցագործություններ։ Հպարտ եմ, որպես ոստիկանության Մուշի բաժնի ղեկավար, որ ունեմ նման ծառայողներ»։
Մեկ տարում վեց տասնյակ հետախուզվող հայտնաբերած ոստիկանության մայոր Ալեքսան Նորսոյանը նշեց, որ լավագույնի կոչումը միայն իրենը չէ, լավագույնը ողջ ստորաբաժանումն է՝ իր թիմային աշխատանքով․ «Մեր կոլեկտիվը միահամուռ կոլեկտիվ է։ Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ նաև նրանց բարեխիղճ աշխատանքի շնորհիվ ես արժանացա այս կոչմանը», - նշեց լավագույն օպերլիազորը։
Լավագույն օպերլիազորի մասին այսքանը։ Գյումրին լավագույնների քաղաք է, քանի որ 2018 թվականի լավագույն օպերլիազորը, ոստիկանության բաժինն ու պետական պահպանության ծառայողը հենց այս չքնաղ քաղաքից են։