ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ խորհրդակցություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 17-ից 20-ը ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հիմնական միջոցառումների պլանի համաձայն կազմակերպվեց և իրականացվեց «Կանալ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն էր կանխել մաքսանենգ ճանապարհով սինթետիկ թմրամիջոցների ներթափանցումը Եվրոպայից, ափիոնի անօրինական փոխադրումները Աֆղանստանից դեպի ՀԱՊԿ անդամ պետությունների տարածք, ինչպեսև թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացման դեպքերը կանխելը, ապօրինի զենք, զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելը:

ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը վերանվանվել է «Կանալ-Տրանսպորտ», իսկ աշխատանքները վերսկսած ՀՀ ազգային միջգերատեսչական շտաբի պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ պետ` Ռ. Զաքարյանը:
Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ ազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ Ոստիկանության, ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի պատասխանատուներ, ՀՀ-ում ՌԴ Դաշնային ծառայության լիազոր ներկայացուցիչներ, ինչպեսև ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների աշխատակիցներ և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչը:
Ձևավորվեցին միջգերատեսչական օպերատիվ խմբեր և գործուղվեցին ՀՀ մարզեր: Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներգրավված էր 785 աշխատակից, որոնցից 683-ը` ոստիկանությունից, 102-ը` մյուս գերատեսչություններից: Միջոցառման ընթացքում հանրապետության ճանապարհներին շուրջօրյա ուժեղացված ծառայություն է իրականացրել Ճանապարհային ոստիկանությունը: Միջոցառումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար օպերատիվ խմբեր են տեղակայվել սահմանային բոլոր անցակետերում:
Օդանավակայաններում ստուգման է ենթարկվել 176 չվերթի 10868 ուղևոր, , 137 տոննա 576 կգ ուղեբեռ, երկաթգծի կայարանում`199 բեռնատար և 11 մարդատար վագոն, 390 ուղևորի բեռ: Մայրաքաղաքում, քաղաքներում և շրջանցիկ հատվածներում` 9762 տրանսպորտային միջոց, 26343 ուղևոր:
3 օր տևած օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 6 դեպք, քրեական պատասխանատվության է ենթարկվել 9 անձ: Բացահայտվել է հանցագործության 64 դեպք, առգրավվել 4 միավոր հրազեն, տարբեր տրամաչափի 1244 փամփուշտ, 100գր պայթուցիկ: Հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող 13 անձ:
«Կանալ-Տրանսպորտ» համալիր միջոցառման նախնական արդյունքներն ամփոփվել են միջազգային կոորդինացիոն շտաբի եզրափակիչ խորհրդակցության ժամանակ: