«Ֆոլքսվագեն Վենտո»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի
Հունիսի 1-ի, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 54-րդ կմ-ի հատվածում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
