«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը բախվել է բետոնե պատնեշի
Հոկտեմբերի 4-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է բետոնե պատնեշի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: