«Շկոդա»-ն բախվել է էլեկտրասյանը
Փետրվարի 17-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի և Քոչարյան փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
