«Մերսեդես Բենց»-ը Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է էլեկտրասյանը
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 47 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը, որից հետո` «Պեժո-Պարտնյոր» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
