ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

«Կանեփ-կակաչ-2011» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների մասին

Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրա հետևանք հանդիսացող թմրամոլության հակազդման և կանխարգելման նպատակով, ՀՀ ոստիկանության 2011թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.5 և «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013 թթ. ծրագրի իրականացման ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի» պլանի 2.2.4 կետերի պահանջների համաձայն, սույն թվականի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 10-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվել է “Կանեփ-Կակաչ-2011” համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն էր հայտնաբերել և ոչնչացնել վայրի աճած և ապօրինի աճեցրած ու մշակած կանեփի և կակաչի կանաչ զանգվածները:
Միջոցառման բարձր արդյունավետությունն ապահովելու նպատակով, ՀՀ ոստիկանության պետի ս/թ օգոստոսի 3-ի թիվ 29/4-3358 հեռախոսագրի համաձայն ոստիկանության Երևան քաղաքում, մարզային վարչություններում ստեղծվել են շտաբներ, որոնց ղեկավարներ են նշանակվել վարչությունների պետերը, իսկ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության աշխատակիցները նշանակվել են ստեղծված օպերատիվ խմբերի պատասխանատուներ, որոնք ՀՀ ոստիկանության պետի 12.08.2011թ. թիվ 2110-Ա հրամանով գործուղվել են տարածքներ` տեղերում միջոցառումները կազմակերպելու եւ համատեղ իրականացնելու նպատակով:
Միջոցառման կազմակերպման և իրականացման ընդհանուր հսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ.Ավետիսյանի վրա:
Միջոցառման անցկացման արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել է վայրի աճած 84 տոննա 511.6 կգ կանեփի և 64 կգ կակաչի կանաչ զանգվածներ /2010թ. համապատասխանաբար` 97 տոննա 104.8 կգ եւ 23 կգ/:
Բացի ոստիկանության ծառայողներից միջոցառմանը ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների եւ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները:
Ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների շնորհիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության, մարզային վարչությունների և նրանց ենթակա բաժինների աշխատակիցների կողմից անցկացված համատեղ միջոցառումների արդյունքում 73 քաղաքացիների տնամերձ հողամասերից և շինություններից հայտնաբերվել և առգրավվել է 1178.6 կգ կանեփի կանաչ զանգված, որոնցով նախապատրաստված նյութերով կատարվում է հետաքննություն:
Բացի այդ, հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 39 դեպք: Նշված հանցագործությունների հայտնաբերման արդյունքում ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել և առգրավվել է 3 կգ 547 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 55 հատ տարբեր տեսակի դեղահաբեր: Ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 4 հատ հրացան, 232 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ: Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները հարուցվել է 1 քրեական գործ ՀՀ քր. օր-ի 141 հոդվածի հատկանիշներով: