«Աուդի»-ն դուրս է եկել երթևեկելի մասից, ընկել ձորը և այրվել
Փետրվարի 1-ին, ժամը 20-ի սահմաններում, «Աուդի Ա-6» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Մայիսյան կամուրջ-Ոսկեպար 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
