1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ներածություն

Վերջին ժամանակներում անօրինական միգրացիան դարձել է անդրազգային երևույթ: Մարդկանց ցանկացած տեղաշարժ չի անցնում անհետք լինի դա օրինական թե անօրինական միգրացիա: Միգրացիայի արդյունավետ կառավարման համակարգի ստեղծումը և պահպանումը շատ կարևոր նշանակություն ունի գլոբալիզացիայի պայմաններում դիմամիկ և ճկուն աշխարհում դրա դրական ներուժի իրացման համար: Անօրինական միգրացիայի խնդիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը ձեռնարկում է գործնական միջոցներ միավորելու բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ուժերը այս հակաիրավական գործունեության նախազգուշացման, կանխման և բացահայտման գործում: Միգրացիոն գործընթացները կարգավորող և անօրինական միգրացիային հակազդելու օրենսդրական միջոցներ մշակելիս Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները: Անօրինական միգրացիային առնչվող իրավախախտումների հիմնական տեսակներն են. մեկնման պաշտոնապես հայտարարված նպատակի անհամապատասխանությունը, այլ երկրներում գտնվելու սահմանված ժամկետների խախտումը, անձնագրերի և այլ փաստաթղթերի կեղծումը, խարդախության տարբեր տեսակներ: Անօրինական միգրացիայի ոլորտում կատարվող հանցագործությունների առանձնահատկությունները և քննության հետ կապված որոշակի դժվարությունները նախադրյալներ ստեղծեցին 2003թ. ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կառուցվածքում անօրինական միգրացիայի դեմ պայքարի ստորաբաժանում ստեղծելու համար, որը 2005թ. հունիսի 6-ից դարձավ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի և միջազգային համագործակցության բաժին: Որակյալ իրավական օգնություն ստանալու, ինչպես նաև անօրինական միգրացիայի ոլորտում հանցագործությունների հայտնաբերմանը, նախազգուշացմանը, կանխմանը և բացահայտմանը աջակցելու համար դուք կարող եք դիմել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Գլխավոր վարչության և ՀՀ-ում ՌԴ Դաշնային Միգրացիոն Ծառայության ներկայացուցչության թեժ գծի հեռախոսահամարներով.
 
- 080050550 (ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ)
          - 080050551 (ՀՀ-ում ՌԴ ԴՄԾ ներկայացուցչություն)