ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

2021 թվական, 1-ին կիսամյակ

2021 թ. 1-ին կիսամյակի  ընթացքում ՀՀ ոստիկանության միջազգային գործունեության և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի մասին

 

2021 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է երկկողմ և բազմակողմ սերտ համագործակցությունը օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) և միջազգային կազմակերպությունների հետ:

Միևնույն ժամանակ, բազմաթիվ միջոցառումներ, կապված Կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հետ, հետաձգվել են անորոշ ժամանակով կամ անցկացվել են հեռավար:

 

Հանդիպումներ ՀՀ ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների, միջազգային և այլ կազմակերպությունների ղեկավարների հետ

 

Հունվարի 29-ին ոստիկանության պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Բարձր գնահատելով Հայաստանի ոստիկանության և Բելառուսի ներքին գործերի նախարարության համագործակցությունը՝ ոստիկանության պետը երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։

Ալեքսանդր Կոնյուկը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա կապը։ Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր։

Փետրվարի 5-ին ոստիկանության պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Ոստիկանության պետը փոխգործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու պատրաստակամություն է հայտնել։

Հանդիպման ընթացքում ոստիկանության պետի տեղակալը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ խոսելով ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության ձևավորման մասին։

Նիկո Սխերմերսը երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության խորացման աջակցելու պատրաստակամություն է հայտնել։ Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Փետրվարի 12-ին և ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է «Հարավկովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ․ և 2021թ․ Հարավկովկասյան երկաթուղուն պատկանող տարածքներում կատարված հանցագործությունների մասին հարցեր։

Փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորած պատվիրակությանը։      

Ոստիկանության պետը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական սերտ հարաբերություններն ու հատկապես Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև ակտիվ փոխգործակցությունը։

Գիորգի Սագանելիձեն կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու իրավապահ կառույցների միջև առկա կապը։

Մայիսի 14-ին ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։ Ոստիկանության պետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել։ Ոստիկանության պետն ընդգծել է, որ սա Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաջին այցն է ոստիկանություն, ինչը կնպաստի երկու կողմերի համագործակցության զարգացմանը։

Ֆուկուսիմա Մասանորին կարևորել է քաղաքացիների անվտանգության ապահովման գործում մասնավորապես ոստիկանության աշխատանքը։ Հանդիպմանը ոստիկանության պետի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Մայիսի 27-ին ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Ոստիկանության պետը, բարձր գնահատելով Հնդկաստանի դեսպանության և ՀՀ ոստիկանության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հայտնել է, որ ոստիկանության առաջնային գործառույթներից է ապահովել ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ պետությունների՝ Հայաստանում գտնվող քաղաքացիների անվտանգությունը։

Կիշան Դան Դևալը խոսել է առկա համագործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին։ Արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ոստիկանությանը՝ հնդիկ քաղաքական գործիչ և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանի հետ կատարված դեպքին արագ արձագանքելու և կատարողին հայտնաբերելու համար։ Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

 

 

Երկկողմ համագործակցություն

Ռուսաստանի Դաշնություն

 

 

Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008թ. հունիսի 20-ին Երևանում ստորագրված «ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ միջև համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:

Փետրվարի 15-ից մարտի 12-ը ՌԴ ՆԳՆ կողմից կազմակերպվել և անցկացվել է «Ոստիկանության տեղամասային տեսուչների գործունեության կազմակերպումը» թեմայով որակավորման բարձրացման առցանց դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 12-ից 16-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների և զինծառայողների հիշատակին նվիրված ձյուդոյի վետերանների 15-րդ մրցաշարը, որին մասնակցել է ոստիկանության 1 ծառայող։

Մայիսի 27-ին անցկացվել է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում աշխատող ՌԴ քաղաքացիների և ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանվածության մասին» համաձայնագրի իրագործման նպատակով ստեղծված հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստը՝ առցանց ձևաչափով, որին մասնակցել է ոստիկանության 1 ծառայող։

Հաշվետու ժամանակահատվածում Համաձայնագրի շրջանակներում զգալի աշխատանքներ են կատարվել նաև բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս։  

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

 

2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը սերտ համագործակցություն է իրականացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ, մասնավորապես՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL), Տարածաշրջանային անվտանգության ծառայության հետաքննությունների ծրագրի (ARSO-I),  Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական կցորդի միջոցով՝ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի հետ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ուղղություններով.

  • Պայքար թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ,
  • Թրաֆիքինգ,
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ, անչափահասների հետ տարվող աշխատանքներ,
  • Պարեկային ծառայություն,
  • Վերապատրաստումներ ոստիկանության ծառայողների համար և այլն:

 

2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում  մի շարք հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ /INL) ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի և ծրագրի իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյի հետ:

ՀՀ վարչապետի 04․12․2019թ․ թիվ 02//51769-2019 հանձնարարականի համաձայն՝ ՀՀ ոստիկանության ինստիտուցիոնալ բարեփոխումների և տեխնիկական վերազինման հայեցակարգի մշակման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվել ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև` միջազգային փորձագետների ներգրավմամբ:

Նոր Պարեկային ծառայության ստեղծման շրջանակներում ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության և վերապատրաստման աշխատանքներում ընդգրկվել են նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) ներկայացուցիչները:

Հունվարի 25-ից փետրվարի 4-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կայացել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներ Մայքլ Ալեսի և Բրոք Բահեի այցը Երևան: Այցի նպատակն էր իրականացնել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Հատուկ նշանակության վարչության կարիքների գնահատումը: Այցի ժամանակ ամերիկյան կողմի խնդրանքով կազմակերպել են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում վերջիններս հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հատուկ նշանակության վարչության կառուցվածքին, գործառույթներին, սպառազինությանը, ուսումնական և մարտական, ինչպես նաև  վերապատրաստման ծրագրերին, այցելել Ոստիկանության հրաձգարան: Այցի արդյունքներով նախատեսվում է կազմել կարիքների գնահատման զեկույց, որը կներկայացվի ՀՀ ոստիկանությանը:

Փետրվարի 17-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորած պատվիրակությանը: Ոստիկանության պետի տեղակալը բարձր է գնահատել ամերիկյան գործընկերների կողմից ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին ուղղված մինչ այժմ կատարված աշխատանքները։

Մայքլ Շուլմանն ընդգծել է, որ ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել համագործակցությունն ու աջակցությունը ուղղված Հայաստանի ոստիկանության արդիականացման ու ծառայությունների որակի բարձրացման աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի հետ 2021 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հունիսի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության պետ Քրեգ Գոլդսթինը հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևան քաղաքի հանցավորության ներկայիս մակարդակը, վիճակագրությունն ու կանխատեսվող ցուցանիշները և հանցավորության դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ։

Հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոան Ֆեյրլիի գլխավորած պատվիրակությանը։ Ոստիկանության պետի տեղակալը բարձր է գնահատել ամերիկյան գործընկերների կողմից մինչ այժմ կատարված աշխատանքները, որոնք ուղղված են ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների անվտանգության, ոստիկանության և դրա տարածքային ստորաբաժանումների հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։ 

Հունիսի 9-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից անցկացվել է կիբերանվտանգության հարցերով առցանց համաժողով, որին մասնակցել է ոստիկանության 2 ծառայող։

Հունիսի 7-ից 18-ը Միջազգային քրեական hետախուզության վերաբերյալ ուսումնական օժանդակման ծրագրի (ICTAP) առաքելությամբ պարեկային ծառայության ղեկավար կազմի համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ոստիկանության 34 ծառայողներ։

Հունիսի 14-ից 18-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ՀՀ ոստիկանության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության 23 ծառայողների համար անցկացվել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված անձնակազմի վերականգնման թեմայով վերապատրաստման դասընթացը: Դասընթացը վարում էին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության  փորձագետներ: Վերապատրաստումը կազմված էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներից:

Հաշվետու ժամանակահատվածում կայացել են մի շարք հանդիպումներ և միջոցառումներ ևս:

 

Ֆրանսիայի Հանրապետություն


 

Շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ստորագրված «Ներքին անվտանգության ոլորտում համագործակցության մասին» վարչական համաձայնագրի, ինչպես նաև տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:

Հունվարի 18-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով նորանշանակ կցորդ պարոն Էրվե Ժամեի հետ (նստավայրը՝ Վրաստան):

Շնորհավորելով պարոն Ժամեին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության միջև փոխգործակցությունը հատկապես միջազգային համագործակցության ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության տարեկան գործողությունների ծրագիրը, համագործակցության ոլորտները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

ՀՀ ոստիկանություն կատարած այցի շրջանակներում պարոն Ժամեն հանդիպում է ունեցել նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:

Մայիսի 10-ին Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ պարոն Էրվե Ժամեն մի շարք հանդիպումներ է ունեցել ՀՀ ոստիկանությունում։ ՀՀ ոստիկանության շտաբի պետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները․ նոր ստեղծվող պարեկային ոստիկանության ծառայության, օպերատիվ կառավարման կենտրոնի, ՀՀ ոստիկանության և նոր ստեղծվող ներքին գործերի նախարարության գործառույթների բաժանման մասին։ Ֆրանսիացի գործընկերը  պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ ոստիկանությանը ընթացող բարեփոխումներում և փոխանցել ֆրանսիական փորձը։

Նույն օրը  պարոն Ժամեն հանդիպում է ունեցել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում։

 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

  

 

2021թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության պաշտպանության բաժնի կողմից կազմակերպվել են անգլերեն լեզվի դասընթացներ, որոնց մասնակցում են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 15 ծառայողներ:

Փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության պատվիրակությանը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիի գլխավորությամբ:

Ոստիկանության պետի տեղակալը կարևորել է դեսպանության աջակցությունը ոստիկանության ծառայողների համար անգլերեն լեզվի վերապատրաստման դասընթացների կազմակերպերպման գործում:

Հանդիպման ընթացքում ոստիկանության պետի տեղակալը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող լայնածավալ բարեփոխումները, որոնք ուղղված են Հայաստանի ոստիկանության արդիականացմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը:

 

Ճապոնիա

 

 

Ապրիլի 29-ին ՀՀ ոստիկանության շտաբում անցկացվել է հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության հյուպատոսության և անվտանգության բաժնի նորանշանակ պետ, երկրորդ քարտուղար տիկին Իկիդա Սումիկոյի և իր առաքելությունը ՀՀ-ում ավարտող երկրորդ քարտուղար Տադահիրո Կիտամուրայի հետ։ Հյուրերին ներկայացվել է հանցավորության դեմ պայքարում տարվող վիճակագրությունը և ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Հանդիպման ավարտին համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռքբերվել։

 

Միջազգային կազմակերպություններ


Եվրոպական Միություն

 

Հունվարի 26-ին Եվրոպական միության EU4Digital նախաձեռնության շրջանակում Արևելյան գործընկերության պետությունների համար նախատեսված «Cybersecurity East Project» ծրագրի համատեքստում կայացել է «Introduction to Social Engineering and Basic Cyber Hygiene» խորագրով առցանց միջազգային սեմինարը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Փետրվարի 2-ին անցկացվել է «ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման/ռեադմիսիայի» մասին համաձայնագրով ստանձնած հանձնարարությունների կատարման ընթացքի նկատմամբ մոնիթորինի իրականացման և ծագող խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Փետրվարի 15-ից 19-ը Եվրոպական հանձնաժողովի հարևանության ու ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության և արտաքին գործողության եվրոպական ծառայության կողմից իրականացվել է «առցանց առաքելություն», որի ժամանակ քննարկվել է ՀՀ-ԵՄ 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի նախագիծը։  Փետրվարի 15-ին կայացած առցանց հանդիպմանը ՀՀ ոստիկանությունից մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալը։

Մարտի 12-ին ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանց իրավունքների թեմայով ՀՀ ոստիկանության շտաբում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ և ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը և ԵԱՀԿ ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոստիկանության կողմից բերման ենթարկվածների անձանց իրավունքների վերաբերյալ մի շարք օրենքներ, որոշումներ, հրամաններ և նախագծեր, ինչպես նաև պայմանավորվածություն է  ձեռքբերվել  շարունակել հետագա համագործակցությունը և վերոնշյալ թեմայի վերաբերյալ հանրությանն իրազեկելու ուղղությամբ աշխատանքներ կատարել։

Մարտի 4-ից 5-ը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության Cyber@East ծրագրի շրջանակներում անցկացվել է սեմինար, որի ընթացքում քննարկվել են «Կիբերհանցագործությունների» մասին կոնվենցիային, ինչպես նաև ոլորտին վերաբերող մի շարք հիմնահարցեր։ Սեմինարին մասնակցել է ՀՀ ոստիկանության 1 ծառայող։

Մարտի 10-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալը։

Մարտի 15-ից 19-ը ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և ԵՄ փորձագետների մասնակցությամբ Թայեքս ծրագրի ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել առցանց հանդիպումներ, որոնց նպատակն էր տրամադրել առաջարկություններ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության շրջանակներում 2021 թվականի ավարտին ձևավորվող ներքին գործերի նախարարության կառուցվածքի վերաբերյալ։

Փորձագիտական առաքելության շրջանակներում ներկայացվել են ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարությունների լավագույն գործառնական կառուցվածքները, ՀՀ ոստիկանության առկա կառուցվածքը։ Տրվել են  առաջարկություններ ներքին գործերի նախարարության օպտիմալ և արդյունավետ կառուցվածքի վերաբերյալ։ Ներկայացվել են նաև ինտեգրված միգրացիոն և անձնագրային ծառայությունները, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման կենտրոնները։ Առցանց միջոցառմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը։

Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել անօրինական միգրացիայի ոլորտում կատարվող հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումներն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ և ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության վիզաների բաժնի պետ Արթուր Պետրոսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քաղաքացիների կողմից ապօրինի կերպով Եվրոպական միության անդամ պետություններ մուտք գործելուն առնչվող հարցեր, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից ապօրինի ճանապարհով ՀՀ մուտք գործելու և ՀՀ տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելու վերաբերյալ հարցեր։

Ապրիլի 28-ին կայացել է ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալը։

Մայիսի 6-ից 7-ը Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված Եվրոպայի խորհրդի և Եվրամիության Cyber@East համատեղ ծրագրի շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչների համար կազմակերպվել էր «Բաժանորդների տվյալների և տեղեկատվության պահպանման շաբլոնների ուսուցում» թեմայով առցանց դասընթացը, որին մասնակցել են ոստիկանության 4 ծառայողներ։

Մայիսի 14-ին անցկացվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքի նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու և ծագող խնդիրները քննարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 2 ծառայող։

Մայիսի 24-ից 25-ը Cyber@East և CyberSecurityEAST ծրագրերի շրջանակներում անցկացվել է «Իրավապահ մարմինների և համակարգչային անվտանգության միջադեպերի արձագանքման միջև համագործակցության գործառնական ընթացակարգերի մշակման վերաբերյալ» սեմինարը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 2 ծառայող։

Մայիսի 27-ին անցկացվել է Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 10-րդ նիստը՝ առցանց ձևաչափով։ Նիստի ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, թրաֆիքինգին և ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին առնչվող հարցեր։ Մասնակցել է ոստիկանության 2 ծառայող։

Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են ԵՄ շրջանակներում տեսակոնֆերանսի ձևաչափով կազմակերպված մի շարք հանդիպումներին ևս:

 

 ԵԱՏՄ