ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

2017 թվական, 2-րդ կիսամյակ

 

 

Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ոստիկանության 
2017 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները

 

 

2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է երկկողմ և բազմակողմ համագործակցությունը օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների /ոստիկանությունների և միջազգային կազմակերպությունների հետ:

 

Հանդիպումներ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ

 

Օգոստոսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Քննարկվել են երկու կառույցների արդյունավետ համագործակցության, արդի մարտահրավերներին հակազդելու վերաբերյալ հարցեր, քննարկվել է նաև ՀՀ ոստիկանության դերը հավաքական անվտանգության ապահովմանն ուղղված գործընթացներում:

 

 

Նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ապահովման լիազոր Չեն Հոպինի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարության հակաահաբեկչական գործունեության վարչության, Արտաքին գործերի նախարարության արտաքին անվտանգության դեպարտամենտի, մի շարք այլ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող  բնագավառներին /ահաբեկչության, կիբերհանցավորության, կազմակերպված հանցավորության դեմ պայքար/, տեղեկատվության փոխանակման, մասնագետների վերապատրաստման գործընթացի ընդլայնման, տեղեկատվական անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:  

 

 

Երկկողմ համագործակցություն

Ռուսաստանի Դաշնություն

 

 

Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008թ. հունիսի 20-ին Երեւանում ստորագրված «ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:

Հուլիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Վոլգոգրադ քաղաքում անցկացված ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստին: Նիստը նախագահել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Քննարկվել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցության, օպերատիվ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման հարցեր և Միավորված կոլեգիայի 2018 թվականի աշխատանքային պլանը:  Քննարկման արդյունքներով օրակարգի բոլոր հարցերով ընդունվել են որոշումներ:

 

 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի միջև կնքած համագործակցության արձանագրության շրջանակներում սեպտեմբերի 17-ից 20-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի ավագ դասախոս Ա.Զատոլոկինի և պրոֆեսսոր Ա.Ժերեբցովի կողմից անց է կացվել «Վարչական ընթացակարգերը ՆԳԲ գործունեության մեջ և սովորողների ուսուցման պրակտիկայի կատարելագործում» թեմայով դասախոսություն:

 

Սեպտեմբերի 24-ից 29-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ ՌԴ ներքին գործերի նախարարության փորձագիտական կենտրոնում կայացել է փորձի փոխանակման աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանը և նույն վարչության ավագ փորձագետը:

 

Սեպտեմբերի 26-ից 30-ը ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարան են գործուղվել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը՝ պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի գլխավորությամբ՝ Կրասնոդարի համալսարանում որակավորման բարձրացման դասընթացներին մասնակցելու նպատակով:

 

 

Հոկտեմբերի 5-ից 8-ը ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիա են գործուղվել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը և կրթահամալիրի քոլեջի պետը՝ ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի հիմադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար:

 

Դեկտեմբերի 6-ից 8-ը ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայում անց է կացվել «Հանդուրժողականությունը որպես ազգամիջյան և միջդավանական փոխգործակցության և մշակույթների մերձեցման գործոն» թեմայով միջազգային կլոր սեղան քննարկում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը:

 

 

 

Դեկտեմբերի 8-ին ՌԴ ՆԳՆ Կազանի իրավաբանական ինստիտուտի կողմից ՌԴ Կազան քաղաքում անց է կացվել «Իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեության կատարելագործումը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով կլոր սեղան քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և կրթահամալիրի քոլեջի պետը: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետը հանդես է եկել զեկույցով:

 

Դեկտեմբերի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվել է «Ահաբեկչությունը՝ հասարակության սպառնալիք» թեմայով դասընթաց: Դասընթացը անցկացրել է ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի պետի միջազգային համագործակցության գծով օգնական, ոստիկանության փոխգնդապետ Ա.Գիրինը: Դասընթացին մասնակցել են ՀՀ ոստիկանության թվով 40 ծառայողներ:

 

 

 

 

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև:

Սեպտեմբերի 6-ից 9-ը ԱՄՆ քաղաքացիական-ռազմական արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի (CMER) զինված ուժերի ինժեներական կորպուսի մասնագետների կողմից անց է կացվել «Երկրատարածական գործիքների տեսանկյունից աղետների պատրաստվածություն» խորագրով աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի 2 ծառայողներ:

Սեպտեմբերի 25-ից 27-ը ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան ազգային լաբորատորիայի և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից, «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի աջակցությամբ կազմակերպվել է ճառագայթային միջադեպերի արձագանքմանը նվիրված ուսումնական դասընթաց, որին մասնակցել են ոստիկանության 3 ծառայողներ:

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի քաղաքապետ պարոն Վարդան Կարապետյանի գլխավորած պատվիրանությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:



 

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող MEASUR Evaluation ծրագրի շրջանակներում մշակված երեխաների խնամքի և պաշտպանության բարեփոխումների ընթացքի ուսումնասիրության գործիքը փորձարկելու նպատակով նոյեմբերի 23-ին Աղվերանում և դեկտեմբերի 19-ին Երևանում կազմակերպվել են աշխատանքային հանդիպումներ, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

 

Շարունակվել են աշխատանքները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ՝ ՀՀ վտարվող անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ, Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական կցորդի միջոցով համագործակցություն է իրականացվել ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի հետ, տեղեկատվություն փոխանակում իրականացվել նաև Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոների խողովակներով:

 

Վրաստանի ներքին գործերի նախարարություն

ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի ՆԳՆ հետ «ՀՀ ոստիկանության եւ Վրաստանի ՆԳՆ միջեւ հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի միջև 2017թ. համատեղ միջոցառումների պլանի համաձայն հուլիսի 17-ից 21-ը Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի 4 մագիստրոսներ՝ խմբի ղեկավար Տատա Ցիլոսանիի ղեկավարությամբ մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպված «Պետությունների միջև իրավական օգնությունը» թեմայով դասախոսություններին: 

ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳՆ միջև սերտ համագործակցություն է իրականացվել հատկապես օպերատիվ-հետախուզական համատեղ աշխատանքներում, ինչպես նաև ՀՀ-ում Վրաստանի ՆԳՆ ներկայացուցչի միջոցով և Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոների խողովակներով:


Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ստորագրված «Ներքին անվտանգության ոլորտում համագործակցության մասին» վարչական համաձայնագրի, ինչպես նաև տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:

Հուլիսի 4-ից 5-ը Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության ծառայության կողմից Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է «Կազմակերպված հանցավորություն» թեմայով սեմինար, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետի տեղակալ, օպերատիվ կապի և տեխնիկական միջոցների ապահովման բաժնի պետը:

Հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական վարչության միջազգային կապերի վարչության պետ Ժան-Ժաք Կոլոմբիին և Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդուկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փորձի փոխանակման, փոխադարձ այցերի և կադրերի վերապատրաստման հետ կապված մի շարք հարցեր: Հուլիսի 7-ին պարոն Ժան-Ժաք Կոլոմբիին ընդունել է նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը, որի ընթացքում քննարկել են հանցավորության տարբեր դրսևորումների դեմ պայքարի, ինչպես նաև երկու երկրների համագործակցության վերաբերյալ հարցեր:



Նոյեմբերի 13-ից 17-ը Հայաստանում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության Անվտանգության հանրապետական ընկերակցության (CRS) ղեկավար Բրունո Քոթը և Անվտանգության հանրապետական ընկերակցության ոստիկանության բրիգադիր Ստեֆան Բողպեղը: Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվել է «Ամբոխի ժողովրդավարական կառավարում» թեմայով դասընթաց ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 16 ծառայողների համար: Նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի ՆԳՆ պատվիրակությանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը։ Բարձր գնահատելով Հայաստանի ու Ֆրանսիայի ոստիկանական կառույցների փոխգործակցությունը՝ Ս.Հովհաննիսյանը կարևորել է միջազգային համագործակցության անհրաժեշտությունը հանցավորության դեմ պայքարի գործում: 

 

 

Դեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում կայացել է «Միգրացիոն վիճակագրություն» թեմայով դասընթաց, որը վարել է Ֆրանսիայի օտարերկրացիների գլխավոր վարչության հետազոտությունների և վիճակագրական ուսումնասիրությունների բաժնի պետ տիկին Վիրժինի Ժուրդանը: Դասընթացին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողը:

«Արևամանուկ» Ընտանիքի և երեխայի  խնամքի հիմնադրամը «Երեխայի պաշտպանության Միջազգային Կաթոլիկ Գրասենյակի» հետ «Երեխայի սեռական բռնություն» ծրագրի շրջանակներում Երևանում սեռական բռնության ենթարկված երեխայի հետ անցկացվող հարցազրույցի համար հատուկ կահավորված սենյակ ստեղծելու նպատակով ֆրանսիացի ժանդարմ Բրունո Բելինը դեկտեմբերի 14-ից 16-ը Երևանում 26 ոստիկանության ծառայողների համար վարել է երեխայի հետ հարցազրույց անցկացնելու վերաբերյալ դասընթաց:

Շարունակվել են աշխատանքները Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդուկի հետ՝ ՀՀ վտարվող անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ, սերտ համագործակցություն է իրականացվել նաև Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոների խողովակներով:


Լիտվայի Հանրապետություն

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին։ Քննարկվել են Հայաստանի և Լիտվայի համագործակցության հեռանկարները՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում։ Հանդիպման ավարտին Էրիկաս Պետրիկասը եղել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, ծանոթացել վերջին նորամուծություններին։ 

Սերտ համագործակցություն է իրականացվել Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոների խողովակներով:


 

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Սեպտեմբերի 19-ից 26-ը «ATLAS international» ընկերության հրավերով նոր ձևանմուշի վարորդական վկայականների հետ կապված հարցերը քննարկելու նպատակով կազմակերպվել է այց՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն քաղաք, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության  պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը և պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը:

Նոյեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչությունում կայացել է հանդիպում Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածաշրջանային ոստիկանական նորանշանակ կապի սպա Ստեֆան Էհլերտի հետ: Քննարկվել են համագործակցության հետ կապված հարցեր:

Սերտ համագործակցություն է իրականացվել Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոների խողովակներով:

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության միջև 2015թ. մարտի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջեւ հանցագործությունների կանխարգելման եւ խափանման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի  շրջանակներում:

Ս.թ. սեպտեմբերի 3-ից 2018թ. օգոստոսի 1-ը ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության կողմից ՉԺՀ Պեկին քաղաքում կազմակերպվել է Իրավապահ սպաների համար վերապատրաստման ծրագիր, որին մասնակցում է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը:

Սեպտեմբերի 17-ից 28-ը ՉԺՀ Սյամին քաղաքում ՉԺՀ Հասարակական Անվտանգության Նախարարության կողմից կազմակերպված «Կիբերտեղեկատվական անվտանգություն» թեմայով սեմինարին մասնակցել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության 4 ծառայողներ:

Նոյեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության հրավերով Հայաստան ժամանած ՉԺՀ NORINCO կոնցերնի Արևմտյան Ասիայի ուղղության փոխտնօրեն տիկին Լիու Ջիայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր:

Նոյեմբերի 12-ից 18-ը ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարության կողմից ՉԺՀ Գուանջոու քաղաքում կազմակերպվել են «2017թ. Եվրասիական տարածաշրջանի Ինտերպոլի ԱԿԲ-ների համար» ուսուցման դասընթացներ, որոնց մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի 2 ծառայողներ:

Նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ոստիկանության ծառայողների համար կազմակերպված վերապատրաստումներին և տեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: 

 

 

Դեկտեմբերի 19-ից 29-ը ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարության կողմից ՉԺՀ Պեկին քաղաքում կազմակերպվել է ահաբեկչության դեմ պայքարին նվիրված սեմինար, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և «Զվարթնոց» օ/կ գծային բաժնի 4 ծառայողներ:

Սերտ համագործակցություն է իրականացվել նաև Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոների խողովակներով:

 

Իրանի Իսլամական Հանրապետություն

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և ԻԻՀ ՆԳ նախարարության միջև 2012թ. հուլիսի 10-ին ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության խնդրանքով՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության աշխատակիցների և ԻԻՀ քաղաքացիների համար դեկտեմբերի 12-ին Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Ս.Ներսիսյանի կողմից անցկացվել է դասընթաց՝ ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Շարունակվել է սերտ համագործակցությունը երկու գերատեսչությունների համապատասխան ծառայությունների միջև հատկապես թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, ինչպես նաև Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոների խողովակներով:

 


ՀԱՊԿ

 

Հունիսի 27-ից հուլիսի 7-ը ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ՌԴ ՆԳՆ աշխատակիցների որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտում անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների համար «Ծայրահեղական խմբավորումների մասնակցությամբ զանգվածային անկարգությունների կանխում, խափանում» թեմայով որակավորման բարձրացման դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության ծառայողը:

Հուլիսի 11-ից 13-ը Երեւանում անցկացվել է Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը:

Մասնակցել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության, ՀԱՊԿ միացյալ շտաբի եւ Կոլեկտիվ անվտանգության կազմակերպության քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:

 

Սեպտեմբերի 13-ից 14-ը ՌԴ Մոսկվա քաղաքում անց է կացվել Հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների կազմում ներգրավված ՆԳՆ հատուկ նշանակության «Գռոմ-2017» հատուկ մարտավարական զորավարժությունը, որին մասնակցել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2 ծառայողներ:

 

Հոկտեմբերի 9-ից 13-ը ՌԴ Սարատով քաղաքում տեղի է ունեցել «Կանալ-Վոլժսկյան սահման» հակաթմրանյութային գործողությունը, որին մասնակցել է ԿՀԴՊԳՎ 2-րդ վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը: Գործողության ընթացքում մասնակից բոլոր երկրները ներկայացրել են նշված ժամանակահատվածում իրենց երկրների իրավապահ մարմինների կողմից հայտնաբերված և առգրավված թմրամիջոցների, ինչպես նաև հոգեմետ նյութերի տեսակների և քանակի վերաբերյալ հաշվետվություն:

 

Նոյեմբերի 15-ից 28-ը ՌԴ Վորոնեժ քաղաքում՝ ՌԴ ՆԳՆ Վորոնեժի ինստիտուտում անց է կացվել ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների համար «Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգություն» թեմայով որակավորման բարձրացման դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ծառայողը:

 

Դեկտեմբերի 14-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող Խորհրդի աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը:

 

Միևնույն ժամանակ, զգալի աշխատանքներ են իրականացվել ՀԱՊԿ շրջանակներում համաձայնագրերի, պայմանագրերի և արձանագրությունների նախագծերի մշակման ուղղությամբ:

 

ԱՊՀ

 

Օգոստոսի 28-ից 31-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ մարմինների կենտրոնական ինֆորմացիոն ծառայությունների ղեկավարների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը և փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանը:

 

Սեպտեմբերի 13-ից 15-ը Մ. Եսբուլատովի անվան Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ Ալմաթայի ակադեմիայում կայացած ԱՊՀ մասնակից երկրների ՆԳՆ բարձրագույն հաստատությունների ասոցիացիայի անդամ բուհերի ղեկավարների հավաքին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալը:

 

Հոկտեմբերի 19-ից 20-ը Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում տեղի է ունեցել խորհրդակցություն ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ փորձագետների հետ, որին մասնակցել է ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության 4-րդ բաժնի պետը: Հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ/ոստիկանության մարմինների հարցումներով միջազգային վերահսկվող առաքման անցկացման Միասնական կարգի նախագիծը:

Միևնույն ժամանակ, զգալի աշխատանքներ են իրականացվել ԱՊՀ շրջանակներում համաձայնագրերի, պայմանագրերի և արձանագրությունների նախագծերի մշակման ուղղությամբ:

 

ԵԱՏՄ

Ս.թ. սեպտեմբերի 14-ից 15-ը Ղրղզական Հանրապետության Բիշքեկ քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից մտավոր սեփականության խորհրդատվական կոմիտեին առընթեր մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների համակարգման ենթակոմիտեի նիստին մասնակցեց ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության ծառայողը:

 

Միջազգային կազմակերպություններ

 

Եվրոպական Միություն

ՀՀ ոստիկանության մասնակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում կայացած միջոցառումներին

Հունիսի 29-ին Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում Եվրոպական հանձնաժողովի կողմից Արևելյան գործընկերության տրանսպորտային պանելի շրջանակներում կազմակերպվել է «Ճանապարհային անվտանգության բարելավում և կարգավորում» թեմայով աշխատանքային խմբի 1-ին հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետը:

Հուլիսի 7-ին Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում կայացել է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի գլխավորած պատվիրակությունը:

Վ.Եղիազարյանը հանդես է եկել ելույթով, որում կարևորել է գործընկերության շրջանակներում Եվրոպական Միության հետ համագործակցությունը, անդրադարձել մինչ այժմ կատարված աշխատանքներին, հատկապես՝ Արևելյան գործընկերության ոստիկանական ծրագրին, ինչպես և Հայաստանում կիբերհանցավորության և կոռուպցիայի դեմ տարվող պայքարին:

 

 

Հոկտեմբերի 17-ից 18-ը Ուկրաինայի Կիև քաղաքում կայացել է Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության առաջին պլատֆորմի ներքո գործող Միգրացիայի և ապաստանի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:

Հոկտեմբերի 17-ից 19-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում քիմիական կենսաբանական, ճառագայթային և միջուկային /ՔԿՃՄ/ հարցերով ԵՄ «Գերազանցության կենտրոններ» նախաձեռնության գրասենյակի կողմից կազմակերպվել է «Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններում փորձաքննության կարողությունների ամրապնդում հանցագործության վայրում՝ ՔԿՃՄ պատահարների հետաքննության ընթացքում» խորագրով թիվ 57 Ծրագրի ճանաչողական այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետի տեղակալը և նույն վարչության մատնադրոշմային հետազոտությունների և հաշվառումների բաժնի պետը:

Հոկտեմբերի 23-ից 27-ը Եվրոպական Միությունը, Ավստրիայի և Ուկրաինայի հետ համատեղ Ուկրաինայի Կիև քաղաքում Արևելյան գործընկերության երկրների համար կազմակերպել է ԵՄ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության մասին ներածական դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը:

Հոկտեմբերի 30-ից 31-ը Երևանում ՀՀ արդարադատության նախարարության կողմից ԵՄ TAIEX գործիքի շրջանակներում կազմակերպվել է աշխատաժողով՝ նվիրված ՀՀ-ում դատական և քրեակատարողական համակարգերի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարի ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետը և տեսչական վարչության պետի տեղակալը:

Նոյեմբերի 13-ից 15-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում Եվրոպական հանձնաժողովի կողմից TAIEX գործիքի շրջանակներում կազմակերպվել է «Ակտիվների վերականգնման և կառավարման գրասենյակների գործունեությունը Արևելյան գործընկերության երկրներում» խորագրով տարածաշրջանային աշխատաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության միջազգային համագործակցության վարչության ծառայողը:

Նոյեմբերի 28-ից 29-ը TAIEX գործիքի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարարության ակադեմիայում  կայացել է «Ոստիկանության համակարգում պաշտոնեական առաջխաղացումը» թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ստորագրվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի միջև 2018թ. համատեղ միջոցառումների պլանը:


 

Արևելյան գործընկերության երկրների ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում

Հաշվետու ժամանակաշրջանում մի շարք միջոցառումներ են իրականացվել «Հայաստանի Հանրապետության հետ Արևելյան Գործընկերության ոստիկանական համագործակցության 2015-2017թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում՝մասնավորապես.

Հուլիսի 6-ին Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացել է Արևելյան Գործընկերության ոստիկանական ծրագրի Ղեկավար Կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետը և տեղակալը: Նիստի ընթացքում ԱլԳ ոստիկանական ծրագրի կատարողականը ՀՀ ոստիկանության կողմից գնահատվել է գերազանց: 

 

Հուլիսի 16-ից 19-ը ԳԴՀ Բեռլին քաղաքում Արևելյան Գործընկերության ոստիկանական ծրագրի շրջանակներում կազմակերպվել է §Կիբերհանցավորության դեմ պայքար» թեմայով սեմինար, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչը:

Սեպտեմբերի 6-ից 7-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կայացել է «Անդրազգային հանցավորության դեմ պայքարի գործնական ասպեկտները. Թմրամիջոցներ» թեմայով համաժողով, որին մասնակցել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը:

Սեպտեմբերի 27-ից 28-ը ԳԴՀ Բեռլին քաղաքում Արևելյան Գործընկերության ոստիկանական ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Իրավապահ մարմինների կառավարում» խորագրով ամփոփիչ աշխատաժողով, որին մասնակցել են ոստիկանության 5 ծառայողներ:

Հոկտեմբերի 5-ից 6-ը ԳԴՀ Բեռլին քաղաքում Արևելյան Գործընկերության ոստիկանական ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Կիբերհանցավորության դեմ պայքար» խորագրով ամփոփիչ աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 4 ծառայողներ:

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կայացել է «Անդրազգային/միջսահմանային հանցագործությունների դեմ պայքարի գործնական ասպեկտները: Թմրամիջոցներ» թեմայով ամփոփիչ աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ:


Եվրոպայի Խորհուրդ

 

ԵԽ Տվյալների պաշտպանության և կիբերհանցագործությունների բաժնի կողմից սեպտեմբերի 26-ից 27-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում կազմակերպվել է կիբերհանցագործությունների մասին կոնվենցիայի 24/7 կոնտակտային կետերի հանդիպում և  սեպտեմբերի 27-29-ը՝ «Կիբերհանցագործություն» թեմայով Եվրոպոլ/Ինտերպոլ համաժողով, որոնց մասնակցել են  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետը և նույն վարչության 4-րդ բաժնի տեղեկատվական վերլուծական բաժանմունքի պետը:

ՀՀ ոստիկանության և Եվրոպայի Խորհրդի Քարտուղարության համագործակցության շրջանակներում` հոկտեմբերի 4-ից 5-ը Երևանում  անց է կացվել «Ոստիկանության աշխատանքը հանրահավաքների ժամանակ և մասսայական անկարգությունները դիմակայելու գործընթացում: Կառավարման, բանակցային գործընթացների և օրենքի ուժը հաստատելու նպատակով ոստիկանության կողմից ուժի գործադրում: Ոստիկանության առաքելության իրականացում, մասնավորապես որպես մարդու իրավունքների պաշտպանության դիտորդ» թեմաներով սեմինար-քննարկում: Միջոցառումն անց են կացրել ԵԽ ոստիկանական ծրագրերի խորհրդատու Ժերար Գրեներոնը,  Հյուսիսային Իռլանդիայի կոնֆլիկտների ուսումնասիրության  ինստիտուտի տնօրեն դոկտոր Մայքլ Բոյլը, Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնաթող գլխավոր տեսուչ Ժան Կլոդ Վիյեղմը: ՀՀ ոստիկանությունից սեմինարին մասնակցել են կենտրոնական վարչակազմի 15 և մարզային վարչությունների 10 ծառայողներ:

Հոկտեմբերի 16-ից 17-ը «CyberCrime@EAP III» նախագծի շրջանակներում կայացել է «Իրավապահ մարմինների և մասնավոր սեկտորի համագործակցության կատարելագործումն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի պատվիրակության այցը ՀՀ, որի շրջանակներում հոկտեմբերի 16-ին պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վորչությունում:

Հոկտեմբերի 30-ից 31-ը Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում ԵՄ/ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» հարթակի «CyberCrime@EAP III» նախագծի շրջանակներում կազմակերպվել է Կիբերանվտանգության և կիբերհանցագործությունների հարցերով 4-րդ հարավարևելաեվրոպական տարածաշրջանային ֆորումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի քարտուղարության քաղաքական հարցերով տնօրեն Ալեքսանդր Գեսսելի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական փոփոխությունների համատեքստում Հայաստանի ոստիկանության կազմակերպական ու կառուցվածքային խնդիրների, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի և անչափահասների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումների, քաղաքացիների հանդեպ վատ վերաբերմունքի ու խոշտանգումների դեպքերի բացառման և մի շարք այլ հարցեր:

 

 

Նոյեմբերի 8-ից 9-ը Մարդկանց շահագործման դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի փորձագիտական խմբի /ԳՐԵՏԱ/ քարտուղարության կողմից Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում կազմակերպվել է միջազգային համագործակցության ամրապնդման և թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ տարածաշրջանային խորհրդաժողով, որին մասնակցել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 2-րդ բաժնի պետը:

Նոյեմբերի 27-ից 29-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում ԵԽ տվյալների պաշտպանության և կիբերհանցագործությունների բաժնի կողմից կազմակերպվել է «Կիբերհանցագործությունների մասին» կոնվենցիայի կոմիտեի (T-CY) 18-րդ լիագումար համաժողովը և լրացուցիչ արձանագրության քննարկման 1-ին նիստը, որին մասնակցել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետը և ևս մեկ ծառայող նույն բաժնից:

Նոյեմբերի 27-ին ԵԽ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ԵԽ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպվել է «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքները. ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի /GRECO/ Հայաստանի վերաբերյալ առաջարկությունների իրականացումը» թեմայով միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության ծառայողը:

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է Եվրոպայի Խորհրդի քրեական հարցերով Եվրոպական կոմիտեի (CDPC) 73-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետը:


 

Հայաստան-ՆԱՏՕ

Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով ՀՀ ոստիկանությունը իր գործառույթներին առնչվող համապատասխան կետերով առաջին և երկրորդ կիսամյակների հաշվետվությունները ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն:

 

Ինտերպոլ

Հուլիսի 10-ից 11-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից ԻԻՀ Թեհրան քաղաքում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված «Կալկան» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է  աշխատանքային խմբի հանդիպում, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ կապի և տեխնիկական միջոցների ապահովման բաժնի պետի տեղակալը և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալը:

Սեպտեմբերի 26-29-ը ՉԺՀ Պեկին քաղաքում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել է Ինտերպոլի գլխավոր Ասամբլեայի 86-րդ նստաշրջանը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը: Հանդիպումների ժամանակ քննարկվել են իրավապահ ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր: Միջոցառման օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ ընդունվել են մի շարք հիմնարար որոշումներ: Անցկացվել են Ինտերպոլի Գործադիր կոմիտեի ընտրություններ:

 


Սեպտեմբերի 5-ից 7-ը և նոյեմբերի 13-ից 15-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կազմակերպվել են Ինտերպոլի եվրոպական կոմիտեի 76-րդ և 77-րդ հանդիպումները, որոնց մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը:

Նոյեմբերի 21-ից 24-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված §Կալկան¦ ծրագրի 3-րդ հանդիպման շրջանակներում  կազմակերպվել է  I-BATCH օպերացիան, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի պետը:

 

ԵԱՀԿ

 

Հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են կատարվել ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ միջև համագործակցության շրջանակներում:

Սեպտեմբերի 22-ից 23-ը Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում ԵԱՀԿ կողմից կազմակերպվել է «Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների դերը տարածաշրջանային և միջազգային անվտանգության համատեքստում» խորագրով ենթատարածաշրջանային խորհրդաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին, ավագ խորհրդական Աննա Լունդբլանդհին և խորհրդական Այդար Բոտագարովին: Հովհաննես Քոչարյանը կարևորել է եվրոպական կառույցների հետ համագործակցությունը մամուլի ազատության ապահովման, լրագրողների գործունեությանը խոչընդոտող հանգամանքների բացառման, ոստիկանության համապատասխան ծառայությունների և լրատվության միջոցների փոխգործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:

 

Նոյեմբերի 6-ից 10-ը Իտալիայի Հանրապետության Վիչենցա քաղաքում ԵԱՀԿ քարտուղարության անդրսահմանային սպառնալիքների վարչության կողմից կազմակերպվել է «Մշակութային արժեքների անդրսահմանային ապօրինի վաճառքին հակազդելը Միջերկրածովյան տարածաշրջանում» խորագրով դասընթաց, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողը:

Նոյեմբերի 30-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսոնի գլխավորած պատվիրակությունը։ Քննարկվել են ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի վերջնական զեկույցը, դրանում արտացոլված եզրակացությունները, ինչպես և խորհրդատվությունները։ 



Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոն

 

 

 

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության շտաբում կայացել է հանդիպում Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի տնօրենի տեղակալ պարոն Ֆիլիպ Ֆլյուրիի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հետ կապված հարցեր:

ԶՈՒԺՎ Ժնևի կենտրոնը ՀՀ ոստիկանության հետ համատեղ նոյեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպել է «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից 13 ծառայող և նոյեմբերի 15-ից 16-ը կազմակերպվել է սեմինար «Ընտանեկան բռնության դեմ պայքար» թեմայով՝ մասնակցել է ՀՀ ոստիկանության 15 ծառայող:

                                         

Եվրոպական ոստիկանական քոլեջ (CEPOL)

 

 

 

Սեպտեմբերի 4-ից 9-ը CEPOL միջազգային ծրագրի երկկողմանի համագործակցության շրջանականերում ՀՀ ոստիկանության կրթահամալիր է այցելել Մակեդոնիայի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության ներկայացուցիչ Սոնյա Սեկուլովսկան, ով ծանոթացել է ուսումնական կենտրոնում դասավանդման մեթոդներին ու պայմաններին, գործնական պարապմունքների անցկացման և  հրաձգության կարգին, շրջայց կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տարածքում: Այնուհետև նույն ծրագրի շրջանակներում Մակեդոնիայի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություն է այցելել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ավագ իրավախորհրդատուն:

Նույն ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 24-ից 26-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կազմակերպվել է Եվրոպական Միության անդամ երկրների սահմաններում գործառնական համագործակցության կառավարման եվրոպական գործակալություն (Ֆրոնտեքս) ճանաչողական այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի ծառայողը:

Դեկտեմբերի 5-ին Հունգարիայի Հանրապետության Բուդապեշտ քաղաքում կայացել է Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) 2017թ. փոխանակման ծրագրի համակարգողների ամենամյա հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են (CEPOL) 2017թ. փոխանակման ծրագրի փոխանակման և ճանաչողական այցերի արդյունքները, ներկայացվել է փոխանակման 2018թ. ծրագիրը:

 

Միավորված Ազգերի Կազմակերպություն

 

«Հայաստանում փախստականների ընդունման բարելավում և մտահոգության առարկա անձանց ինտեգրման խթանում» ծրագրի «Աջակցություն սահմանակետերում» բաղադրիչի շրջանակներում 2017թ. փետրվարից սկսած յուրաքանչյուր ամիս իրականացվել են մոնիթորինգային այցեր Մեղրիի, Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի ցամաքային սահմանակետեր, ինչպես նաեւ «Զվարթնոց» եւ «Գյումրի» օդանավակայանների սահմանակետեր` անձնագրային ծառայությունների աշխատանքը ուսումնասիրելու նպատակով՝ համաձայն նախապես մշակված ժամանակացույցի: Ծրագրի շրջանակներում նոյեմբերի 3-ին Բագրատաշեն անցման կետում կազմակերպվել է «Փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության միջազգային և ազգային չափանիշներ» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Բագրատաշենի բաժանմունքի  ծառայողները:

Նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության հարցերով պատասխանատու Ինոք Փեննի-Լայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

 

 

Նոյեմբերի 28-ին ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից Մատենադարանի հանդիսությունների սրահում կազմակերպվել է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացման» 16-օրյա ամենամյա արշավի բացման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

 

ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր (UNDP)

 

Հունիսի 30-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից Բագրատաշեն անցման կետում «ՀՀ պետական սահմանի  Բագրատաշեն, Բավրա, Գոգավան անցման կետի արդիականացում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է հայ-վրացական երկկողմ հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Բագրատաշենի բաժանմունքի պետը:

Նույն  ծրագրի շրջանակներում օգոստոսի 19-ին Բավրայի անցման կետում տեղի է ունեցել նոր կառուցվող Բավրայի մաքսային կետի տեխնիկական շահագործման հարցերի քննարկման նպատակով աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետը և Բավրայի բաժանմունքի պետը:

Հուլիսի 20-ին և դեկտեմբերի 21-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել են «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի զորահավաքային աշխատանքների բաժանմունքի ծառայողը:

Հոկտեմբերի 25-ին Պետական եկամուտների կոմիտեում կայացել է Մեղրիի մաքսային կետի արդիականացման և վերակառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել է անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետը:

Հոկտեմբերի 30-ից 31-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կազմակերպվել է ճանաչողական այց Վրաստանի Սարպի սահմանային անցման կետ, որին մասնակցել է անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետը:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (UNICEF)


Հուլիսի 19-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Արդարադատության ակադեմիայի կողմից ՄԱԿ-ի գրասենյակում անց է կացվել Երեխաների իրավունքների մասին առաջին հեռաուսուցման դասընթացի մեկնարկը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի բաժնի ծառայողը:

Հոկտեմբերի 1-ից 4-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից կազմակերպվել է Երեխաների չարաշահման և անտեսման կանխարգելման միջազգային ընկերակցության /IPSCAN/ 15-րդ եվրոպական տարածաշրջանային համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետը:

Նոյեմբերի 2-ից 3-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից Երևանում կազմակերպվել է «Երեխան պետք է ապրի ընտանիքում» թեմայով միջազգային համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը և ևս մեկ ծառայող նույն վարչությունից:

 

         Միգրացիայի Միջազգային կազմակերպություն


 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Միգրացիայի Միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում օգոստոսի 1-ից 3 Գոգավանի սահմանային անցման կետում կազմակերպել է «Խոշոր աղետի կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով վարժանք, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության, անձնագրային և վիզաների վարչության, զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի 4 ծառայողները:

 

Համաշխարհային բանկ

Նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Միգարա Դե Սիլվային, Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Ահարոն Մկրտչյանին և Դավիթ Մելիքյանին։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ում Համաշխարհային բանկի՝ պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից իրականացված միջոցառումները, մասնավորապես՝ օպերատիվ կառավարման կենտրոնների շինարարական աշխատանքների ծախսերի հաշվարկները, գնման գործընթացը և այլն։ Միևնույն ժամանակ առաջարկվել է տեխնիկապես հզորացնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնը։ 

 

                                                                                                              

2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների և միջազգային հասրակական կազմակերպությունների կողմից անցկացված այլ սեմինարներին եւ վերապատրաստման դասընթացներին ևս ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս:

                                                                                                                         

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ