ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2016 թվական, 1-ին կիսամյակ

Միջազգային համագործակցության ոլորտում
ՀՀ ոստիկանության 2016 թ. 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները



 

2016 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է երկկողմ և բազմակողմ սերտ համագործակցությունը օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) և միջազգային կազմակերպությունների հետ:
 

Հանդիպումներ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ
 

2016թ. հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր:




2016թ. փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլուն, ով ավարտում էր իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում:




2016թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն: Քննարկվել են երկու երկրների ոստիկանական կառույցների հարաբերությունների խորացման հարցերը՝ հատկապես փորձի փոխանակման և իրավապահ գործունեության կատարելագործման ուղղությամբ:




2016թ. մարտի 18-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության նախարարի տեղակալ Մեթյու Թորիգյանի ղեկավարած պատվիրակությանը:
Կողմերն անդրադարձել են ոստիկանության կադրերի վերապատրաստման, ոստիկանության աշխատանքում համայնքների ներգրավման և մի շարք այլ խնդիրներին։
Այցի ընթացքում պատվիրակությանը ընդունել են նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Եղիազարյանը և Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը: Հանդիպումներ են կազմակերպվել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում և Ճանապարհային ոստիկանությունում, ներկայացվել են Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի (Հրեշտակների գումարտակ) և համայնքային ոստիկանության հենակետի աշխատանքները:

 

2016թ. ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությանը: Կողմերն անդրադարձել են Հայաստանի ոստիկանության բարեփոխման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ շարունակական բնույթ կրող գործընկերությանը:


2016թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական կոմիտեի իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը, մասնավորապես, հասարակական կարգի ապահովման, կիբերհանցավորության, անօրինական միգրացիայի և մարդկանց առևտրի, ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով:

 

2016թ. հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության պետը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և նրան ուղեկցող անձանց հետ: Ռիչարդ Միլսը ներկայացրել է դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի նորանշանակ ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:


2016թ. հուլիսի 1-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության նախարար Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների գործընկերային հարաբերությունների հետևողական ընդլայնմանը: Կախա Կախիշվիլին ներկայացրել է իր գլխավորած կառույցի գործառույթները և այն շրջանակները, որտեղ առավել արդյունավետ կլինի համագործակցությունը ՀՀ ոստիկանության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 

Երկկողմ համագործակցություն

 


Ռուսաստանի Դաշնություն

 


Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008թ. հունիսի 20-ին Երեւանում ստորագրված «ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:
2016թ. մայիսի 18-ից 20-ը ՌԴ Ռոստովի հետախուզածառայողական շնավարժական դպրոցում անց է կացվել ծառայողական շնավարժների խնդիրների վերաբերյալ 5-րդ գիտահանրամատչելի կոնֆերանսը, ինչպես նաև ավանդական դարձած՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարելիցի կապակցությամբ միջգերատեսչական մրցաշարը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ մասնագիտացված պահպանության վարչության պետի տեղակալ, շնավարժության բաժնի պետը: Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են ծառայողական շնավարժության խնդիրներն ու դրանց լուծման մեթոդները:
2016թ. մայիսի 31-ից հունիսի 10-ը ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ՌԴ ՆԳՆ աշխատակիցների որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտում կազմակերպվել է «Ծայրահեղական խմբավորումների մասնակցությամբ անկարգությունների կանխարգելում և համազդում» թեմայով դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության կազմմեթոդական բաժնի պետը:
2016թ. հունիսի 27-ից հուլիսի 1-ը ՌԴ Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքում կայացել է ՌԴ ՆԳՆ Պետավտոտեսչության 80-ամյակին նվիրված «ՌԴ ՆԳՆ ճանապարհային երթևեկության անվտանգության Պետական տեսչության ճանապարհապարեկային ծառայության լավագույն ծառայող» պրոֆեսիոնալ վարպետության 9-րդ համառուսաստանյան մրցույթը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետը, ինչպես նաև նույն ծառայության ճանապարհապարեկային 2 ծառայողներ:

 

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 


Շարունակվել է սերտ և ակտիվ համագործակցությունը ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև:
2016թ. հունվարի 26-ից 29-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից Վրաստանի Բաթումի քաղաքում կազնակերպվել է թմրամիջոցների ոլորտում տարածաշրջանային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը և ևս մեկ ծառայող:
2016թ. փետրվարի 1-ից 4-ը Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ոսումնասիրությունների եվրոպական կենտրոնի կողմից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում կազմակերպվել է «Հակակոռուպցիոն քաղաքականություն, միջոցառումների և լուծումների ուսումնասիրություն» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի ծառայողը:
2016թ. փետրվարի 11-ին ոստիկանության պետի առաջին տեղակալն ընդունել է Վաշինգտոնում Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի փոխպետքարտուղար Ջեյմս Վոլշի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել է երկու երկրների համագործակցությունը՝ թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում, ինչպես նաև փոխգործակցությունը փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում:
2016թ. հունվարի 30-ից փետրվարի 20-ը ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ԱՄՆ Վաշինգտոն, Սան Անտոնիո, Չիկագո, Ատլանտա քաղաքներում կազմակերպվել է «Մարդկանց թրաֆիքինգի և հանցագործությունների կարևոր գործերով քննություն» թեմայով Միջազգային այցելու առաջնորդների ծրագիրը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և իրավաբանական վարչության ներկայացուցիչները:
2016թ. մարտի 1-ից 4-ը Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի կողմից Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է «Կանայք ոստիկանությունում-2016» թեմայով տարեկան տարածաշրջանային 5-րդ համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության 7 կին ծառայողներ:

 

2016թ. մարտի 11-ին ոստիկանության շտաբի պետն ընդունել է ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության հատուկ գործակալ Քեմերոն Թեյլորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագիրը, ոստիկանության հետ իրականացվող աշխատանքները, ոստիկանության ստորաբաժանումներին ցուցաբերած օժանդակության, ինչպես և իրականացվելիք միջոցառումներին առնչվող հարցեր:

 

2016թ. մարտի 28-ից ապրիլի 1-ը ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) Թբիլիսիի գրասենյակի և Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) Ստամբուլի գրասենյակի կողմից Վրաստանի Թբիլիսի քաղաքում անց է կացվել թմրամիջոցների հարցերով ստորաբաժանումների անձնակազմի համար նախատեսված դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ:

2016թ. ապրիլի 26-ից 28-ը ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) Ստամբուլի գրասենյակի կողմից Պերուի Հանրապետության Լիմա քաղաքում կազմակերպվել է Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահների 33-րդ միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը և Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողը: ԱՄՆ DEA-ի առաջարկով Հայաստանի պատվիրակները երկկողմ հանդիպում են ունեցել ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Կայլ Վիլյամսոնի հետ, որի ընթացքում ներկայացվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վիճակը ՀՀ-ում:


2016թ. ապրիլի 27–ին ոստիկանության շտաբի պետն ընդունել է Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական կցորդ Քեթլին Քանինգին և կցորդի օգնական Մառլեն Բենսոնին: Քննարկվել են ՀՀ ոստիկանության և ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի միջև ձևավորված աշխատանքային հարաբերությունները, ինչպես նաև մի շարք հարցեր կապված տվյալների փոխանակման և ՀՀ ոստիկանության ծառայողների վերապատրաստման հետ: 



2016թ. մայիսի 13-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության պետ Զակ Քենդալին: Քննարկվել են ոստիկանության ծառայողների համար զանգվածային միջոցառումների ընթացքում բանակցություններ վարելու թեմայով դասընթացների կազմակերպման հնարավորությունը, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


2016թ. մայիսի 23-ից 27-ը ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) Թբիլիսիի գրասենյակի և Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) Ստամբուլի գրասենյակի կողմից Վրաստանի Թբիլիսի քաղաքում անց է կացվել «Տեղեկատվության և տվյալների վերլուծություն» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ:

2016թ. հունիսի 6-ից 10-ը ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) Թբիլիսիի գրասենյակի և Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) Ստամբուլի գրասենյակի կողմից Վրաստանի Թբիլիսի քաղաքում անց է կացվել «Թմրանյութերի արգելում» թեմայով դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ:
2016թ. հունիսի 8-ին և 9-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության դեմ պայքարի գլխավոր վարչություններում հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի իրավապահ հարցերով խորհրդատու Ադի Հոլովեյի հետ: Ներկայացվել են ստորաբաժանումներում իրականացված բարեփոխումները և աշխատանքները:

Հունիսի 16-ին ոստիկանության շտաբի պետն ընդունել է Ադի Հոլովեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագրով կատարված աշխատանքները, նախատեսվող միջոցառումները և քննարկվել են այն հիմնական ուղղությունները, որոնցով դեսպանության անմիջական աջակցությամբ կիրականացվեն մի շարք միջոցառումներ:

Ադի Հոլովեյի հետ հունիսի 27-ին կազմակերպվել է հանդիպում՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Քննարկվել են թմրամիջոցների ընդհատակյա լաբորատորիաներ հայտնաբերելու մեթոդների և առաջավոր փորձի վերաբերյալ դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ հնարավորությունը:

2016թ. հունիսի 20-ից 24-ը ԱՄՆ Կանզաս նահանգում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպվել է արտակարգ իրավիճակների արձագանքման վարժանք, որին մասնակցել է Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալը: Այցի ընթացքում ծանոթացել են 911 ծառայության, հրշեջ ծառայության, արտակարգ իրավիրակների ծառայության աշխատանքներին:

 


Վրաստան

 

 

ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի ՆԳՆ հետ «ՀՀ ոստիկանության եւ Վրաստանի ՆԳՆ միջեւ հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
2016թ. հունիսի 2-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել են Վրաստանի ոստիկանության օրվան նվիրված պաշտոնական տոնակատարություններ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը, Լոռու մարզային վարչության պետը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը, Լոռու ՄՎ Տաշիրի և ևս մեկ ծառայող ՀՀ ոստիկանության շտաբից:

 

 


Արգենտինայի Հանրապետություն



 


2016թ. հունիսի 23-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետն ընդունել է Բուենոս Այրես քաղաքի ոստիկանության պետի տեղակալ պարոն Ռիկարդո Պեդասեի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են երկու երկրների ոստիկանական կառույցների միջև համագործակցության հետ կապված հարցերը:


 

 

 

Կանադայի ոստիկանություն

 

2016թ. փետրվարի 15-ին ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչությունում և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում կայացել են հանդիպումներ Կանադայի ոստիկանության Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների հետ պատասխանատու աշխատակիցներ Քերոլին Փոլինի և Ամիր Ջոն Կասսամի հետ (նստավայրը՝ ք. Հաագա, Նիդերլանդներ): Երկուստեք ներկայացվել են իրենց երկրի ոստիկանության կառուցվածքը, ոստիկանության կրթական համակարգը, քննարկվել են հետագա հնարավոր համագործակցության հետ կապված խնդիրները:

 

 

Մոլդովայի Հանրապետություն

 

ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ հետ «Հայաստանի Հանրապետության ՆԳՆ և Մոլդովային Հանրապետության ՆԳՆ միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
2016թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալն ընդունել է Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Բաբինի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են երկու երկրների ոստիկանական կառույցների միջև համագործակցության ընդլայնման հնարավորության, ինչպես նաև հետախուզվողների հայտնաբերման հետ կապված հարցերը:

 

 

 

Ֆրանսիայի Հանրապետություն

 


2016թ. ընթացքում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ստորագրված «Ներքին անվտանգության ոլորտում համագործակցության մասին» վարչական համաձայնագրի, ինչպես նաև տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է իրականացնել թվով 6 միջոցառում ընթացիք տարում:
2016թ. ապրիլի 14-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում կայացել է ֆրանսիական անձնագրերի և շենգեն վիզաների տեսակների, դրանց կեղծման հնարավոր տարբերակների վերաբերյալ դասընթաց, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օ/կ բաժնի ծառայողները: Դասընթացին ներկայացվել են ֆրանսիական անձնագրերի բոլոր տեսակները, ինչպես նաև կեղծ անձնագրերի և կեղծ շենգեն վիզաները իրականից տարբերելու առանձնահատկություները:

 

 


Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

 

2016թ. ապրիլի 22-ին Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները, ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Բեռնհարդ Ֆրանկլը, ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակիցները այցելել են ՀՀ ոստիկանության կրթահամալիր: Այցի ընթացքում ամփոփվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Գերմանիայի կառավարության հետ համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները և նախանշել հետագա համագործակցության շրջանակները:

 

 

 

Իտալիայի Հանրապետություն

 

2016թ. ապրիլի 12-13-ը Իտալիայի Տարադրամի կեղծման դեմ պայքարի և կանխարգելման ազգային կենտրոնական գրասենյակի կողմից Իտալիայի Հանրապետության Հռոմ քաղաքում կայացել է «Եվրոյի կեղծումը Եվրոպայում. իրավիճակի վերլուծություն, հնարավոր սպառնալիքները և իրականացվելիք միջոցառումները» թեմայով սեմինար, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողը:

2016թ. մայիսի 16-ից 20-ը Հռոմում Իտալիայի Տարադրամի կեղծման դեմ պայքարի և կանխարգելման կենտրոնական գրասենյակի «Pericles» ծրագրի շրջանակներում կայացել է աշխատակիցների փոխանակման այց Հռոմ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողներ:

 

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

2016թ. ապրիլի 20-ին ոստիկանության շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Լի Գուանյային: Հանդիպման նպատակն էր քննարկել 2015թ. մարտի 25-ին Պեկինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջեւ հանցագործությունների կանխարգելման և խափանման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում երկու երկրների իրավապահ համակարգերի համագործակցության զարգացման հնարավորությունը:


Համագործակցության շրջանակներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության կողմից 2016թ. սեպտեմբերի 1–ից 2017թ. օգոստոսի 31–ը նախատեսվում է կազմակերպել վերապատրաստման դասընթաց մեկ ոստիկանության ծառայողի համար Պեկինի օտար լեզուների ինստիտուտում:

 

 

 

 

Իսրայելի Պետություն

 

2016թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Իսրայելի Պետության դեսպանության (նստավայրը՝ Թբիլիսի) երկրորդ քարտուղար, դեսպանության անվտանգության հարցերի պատասխանատու պարոն Բար Սեգալին: Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, քննարկվել են համագործակցության հետ կապված ընդհանուր հարցեր, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ծառայողների վերապատրաստումների կազմակերպման հնարավորությունը:

 

 


Միջազգային կազմակերպություններ


Եվրոպական Միություն

2016թ. մարտի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 7-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության ծառայողը:

2016թ. ապրիլի 14-ից 15-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում կայացել է ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության շրջանակներում ձևավորված Միգրացիայի և ապաստանի հարցերով գործող հարթակի հանդիպում՝ անկանոն միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:

2016թ. հունիսի 6-ից 12-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել է ԵՄ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության մասին վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի ծառայողը: Ուսումնասիրվել են Ընդհանուր անվտանգության զարգացման ծրագրի տարածաշրջանային ասպեկտները:

 

 

 

Արևելյան գործընկերության երկրների ոստիկանական
համագործակցության ծրագրի շրջանակներում

Հաշվետու ժամանակաշրջանում մի շարք միջոցառումներ են իրականացվել «Հայաստանի Հանրապետության հետ Արևելյան Գործընկերության ոստիկանական համագործակցության 2015-2017թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում.
2016թ. հունվարի 18-ից 20-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվել է «Տնտեսական հանցագործություն, փողերի լվացում» թեմայով դասընթաց, որը վարել են Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձագետները: Մասնակցել են ՀՀ ոստիկանության 13 ծառայողներ:


2016թ. փետրվարի 22-25-ը ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում կազմակերպվել է «Փորձաքրեագիտություն» թեմայով սեմինարը, որին մասնակցել են համապատասխան ստորաբաժանման 20 ծառայողներ: Սեմինարը վարել են Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձագետները:

2016թ. մարտի 15-ից 18-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կայացել է «Փորձաքրեագիտություն» թեմայով համաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 5 ծառայողներ:


 

2016թ. մարտի 23-ից 25-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կայացել է «Տնտեսական հանցագործությունների դեմ պայքար (փողերի լվացում)» թեմայով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 6 ծառայողներ: 


2016թ. մարտի 29-ից 30-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կայացել է «Տնտեսական հանցագործություններ, փողերի լվացում» թեմայով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 5 ծառայողներ:


2016թ. հունիսի 16-ից 17-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կայացել է «Տվյալների բազայի/ փորձաքրեագիտական գիտության զարգացում» թեմայով ճանաչողական այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիատական վարչության մատնադրոշմային հետազոտությունների և հաշվառումների բաժնի պետը: 


2016թ. հունիսի 20-ից 23-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կայացել է «Փորձաքրեագետների կարողությունների զարգացում վերապատրաստման նոր մեթոդների միջոցով» թեմայով ճանաչողական այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիատական վարչության 5 ծառայողներ: 

2016թ. հունիսի 21-22-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վիսբադեն քաղաքում կազմակերպվել է «էթիկա/կոռուպցիայի դեմ պայքար» թեմայով սեմինար, որին մասնակցել են 5 ծառայողներ: 

Քննարկումների արդյունքում կիրականացվի բազմակողմանի ուսումնասիրություն, որի արդյունքում եվրոպական գործընկեր երկրների իրավապահ մարմինների կողմից կմշակվեն առաջարկություններ և կցուցաբերվի խորհրդատվություն` համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման նպատակով:

 

 


Եվրոպայի Խորհուրդ

 



2016թ. հունվարի 19-ից 20-ը Երևանում կազմակերպվել է «Վտանգավոր իրավախախտներ» թեմայով տարածաշրջանային սեմինարը, որին մասնակցել են ԵԽ անդամ երկրներից 15 պատվիրակություններ: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արդարադատության նախարարության, քրեակատարողական ծառայության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:

2016թ. hունիսի 27-ից 30-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է Եվրոպայի խորհրդի քրեական հարցերով եվրոպական կոմիտեի (CDPC) 70-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալը:

2016թ. մարտի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանությունը Եվրոպայի խորհրդի քարտուղարության հետ համատեղ Երևանում անց է կացրել «Ոստիկանության և հասարակության միջև կապը» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 40 ծառայողներ:


«Cybercrime@EAP II» ծրագրի շրջանակներում Եվրոպայի Խորհրդի կողմից Ուկրաինայի Կիև քաղաքում 2016թ. ապրիլի 4-ից 5-ը կազմակերպվել է «Միջազգային համագործակցության կատարելագործումն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» թեմայով 3-րդ նիստը և «Cybercrime@EAP III» ծրագրի շրջանակներում՝ 2016թ. ապրիլի 6-ից 7-ը կազմակերպվել է «Մասնավոր և հանրային սեկտորների համագործակցության կատարելագործումն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» թեմայով անդրանիկ նիստը, որոնց մասնակցել են Կիբերհանցագործությունների մասին կոնվենցիայի 24/7 Ազգային կոնտակտային կետի աշխատանքային խմբում ընդգրկված 2 ծառայողներ:

2016 ապրիլի 13-ից 15-ը կայացել է «Cybercrime@EAP III» ծրագրի «Մասնավոր և հանրային սեկտորների համագործակցության կատարելագործումն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» թեմայի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի այց ՀՀ, որի նպատակն էր ծրագրի շրջանակներում մասնակից պետություններին աջակցել բարելավելու օրենսդրական դաշտը և կիբերհանցավորության դեմ պայքարում առաջացող խնդիրներին տալ համապատասխան իրավական լուծումների տարբերակներ: Ս.թ. ապրիլի 14-ին աշխատանքային խմբի անդամներն այցելել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

2016թ. մայիսի 24-ից 26-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել են «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի կոմիտեի 15-րդ նիստը և «Տեսակետների փոխանակում տվյալների պաշտպանության կազմակերպությունների հետ» թեմայով քննարկում-լսումներ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ:

 

  


Հայաստան-ՆԱՏՕ



Հայաստան-ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով ՀՀ ոստիկանությունը յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացնում ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդ:
2016թ. մարտի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի 2015թ.-ի ընթացքում կատարված աշխատանքների գնահատման վերաբերյալ քննարկումը ՀՀ ժամանած ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
Մարտի 2-ին կայացել է հանդիպում ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջոնաթան Փերիշի գլխավորությամբ, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը:

 

 

 

Ինտերպոլ

 


2016թ. հունվարի 27-ից 29-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կայացել է Միջուկային նյութերի անվտանգությանն ու ապօրինի շրջանառության դեմ ուղղված Ինտերպոլի համաշխարհային համաժողովը, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի 2 ծառայողներ:
2016թ. փետրվարի 22-ից 23-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում կայացել է միգրանտների անօրինական տեղափոխման դեմ պայքարին ուղղված Եվրոպոլի և Ինտերպոլի 2-րդ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողը:
2016թ. մարտի 30-ից 31-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կայացել է Ինտերպոլի i-ARMS տվյալների պահոցի օգտատերերի համար նախատեսված ուսումնական դասընթաց, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողը:
2016թ. ապրիլի 26-ից 28-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունում կայացել է Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 12-րդ վեհաժողովը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
2016թ. մայիսի 18-ից 20-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում կայացել է Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 44-րդ կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:

 

 


ԵԱՀԿ

 

Հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են կատարվել ինչպես ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության, այնպես էլ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև տարեկան համագործակցության ծրագրի շրջանակներում:

2016թ. հունվարի 25-ին ոստիկանության շտաբի պետն ընդունել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ դոկտոր Ֆիլիպ Ֆլյուրիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և ՀՀ ոստիկանության միջև 2016 թ. տարեկան համագործակցության ծրագիրը և այն հիմնական ուղղությունները, որոնցով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ կիրականացվեն մի շարք միջոցառումներ:

2016թ. մայիսի 3-ից 5-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կազմակերպվել է ճանաչողական այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության շտաբի պետը և միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետը: Այցի արդյունքում քննարկվել և ստորագրվել է 2016թ. Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև տարեկան համագործակցության ծրագիրը:


2016թ. փետրվարի 3-ին
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ-ում ՄԹ դեսպանության աջակցությամբ և «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ կողմից «Բրիտանական հորիզոններ» ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպվել է «Դատական սխալների հետևանքները և շտկման նոր գործիքները. բրիտանական փորձը» թեմայով կլոր սեղան, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության ծառայողը: 

2016թ. մարտի 11-ին ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Երևանում կազմակերպվել է ՀՀ ընտրանական նոր օրենսգրքի նախագծի քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը և իրավաբանական վարչության պետի տեղակալը:
2016թ. մարտի 23-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ և ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից Երևանում կազմակերպվել է «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում. հատվածային կարգավորումներից դեպի ռազմավարություն» թեմայով միջազգային սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ: Սեմինարը վարել են հրավիրված միջազգային փորձագետներ:
2016թ. մարտի 24-ից 26-ը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ Ծաղկաձորում կազմակերպել է «Միգրանտների իրավունքների պաշտպանություն» թեմայով վերապատրաստում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողը:
2016թ. ապրիլի 11-ից 12-ը Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվել է «Հարկադրված հանցավորության նպատակով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը» թեմայով կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:

2016թ. մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Բեռնհարդ Ֆրանկլին: Հ. Վարյանը ծանոթացրել է ոստիկանական կրթական ոլորտում առկա կրթական ծրագրերին և վերապատրաստման դասընթացներին:

2016թ. հունիսի 9-ից 10-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում կազմակերպվել է ոստիկանության փորձագետների ԵԱՀԿ տարեկան հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի առաջին տեղակալը:

 

 

Միավորված Ազգերի Կազմակերպություն

«Հայաստանում փախստականների ընդունման բարելավում և մտահոգության առարկա անձանց ինտեգրման խթանում» ծրագրի «Աջակցություն սահմանակետերում» բաղադրիչի շրջանակներում 2016թ. մարտից մինչև դեկտեմբեր յուրաքանչյուր ամիս իրականացվում են մոնիթորինգային այցեր Մեղրիի, Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի ցամաքային սահմանակետեր, ինչպես նաեւ «Զվարթնոց» եւ «Գյումրի» օդանավակայանների սահմանակետեր` անձնագրային ծառայությունների աշխատանքը ուսումնասիրելու նպատակով՝ համաձայն նախապես մշակված ժամանակացույցի: 

Ծրագրի շրջանակներում ըստ նախապես կազմված ժամանակացույցի՝ 2016թ. ապրիլի 27-ին և մայիսի 13-ին Գյումրի քաղաքում կազմակերպվել են «Փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության միջազգային և ազգային չափանիշներ» և «Հոգեբանական առաջին օգնություն» և «Սեռով և գենդերով պայմանավորված բռնություն» թեմաներով դասընթացներ, որոնց մասնակցել են ՀՀ Շիրակի մարզի Բավրա եւ Գյումրի օդանավակայանի սահմանակետերի ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության 5-ական ծառայողներ:
2016թ. մայիսի 26-ին և հունիսի 16-ին կայացել են «Փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության միջազգային և ազգային չափանիշներ» և «Հոգեբանական առաջին օգնություն» դասընթացներ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության «Զվարթնոց» օ/կ բաժնի 5-ական ծառայողներ:
2016թ. մարտի 10-ին Երևանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության և ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպվել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին նվիրված աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության և իրավաբանական վարչության 2 ծառայողները:
2016թ. մարտի 16-ին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակում կայացել է Փախստականի կարգավիճակը բացառող դրույթների վերաբերյալ հրահանգի նախագծի քննարկում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողը:
2016թ. հունիսի 3-ից 5-ը Հունաստանի Հանրապետության Դելֆի քաղաքում ՄԱԿ-ի գիտության, կրթության և մշակույթի կազմակերպության (UNESCO) և Հունաստանի կառավարության կողմից կազմակերպվել է «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970թ. կոնվենցիայի անդամ պետությունների Օժանդակ կոմիտեի ընթացակարգի արդյունքներն ամփոփող խմբի հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
2016թ. հունիսի 1-ին ՄԱԿ ՓԳՀ կողմից կազմակերպվել էր «Իրավական պաշտպանության ցանցի» հերթական հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության ծառայողը:

 

 

 

ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր (UNDP)

 


2016թ. մայիսի 25-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպվող և ԵՄ կողմից ֆինանսավորվող «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» (ԲԲԳԱ) ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը՝ ծրագրի պատասխանատուների շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալը, ով ընդգրկվել ծրագրի ղեկավարման հանձնաժողովի կազմում:
2016թ. հունիսի 23-ից 25-ը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալի կողմից իրականացվել է այց «Բագրատաշեն» և «Գոգավան» սահմանային անցման կետեր՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության սահմանային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները տեղում ստուգելու և առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:

 

 

 

Միգրացիայի միջազգային կազմակերպություն



Միգրացիայի Միջազգային կազմակերպության կողմից իրականացվող և ՄՄԿ զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Բացերի հայտնաբերում և կարիքների գնահատում. Հարավային Կովկասում թրաֆիքինգի դեմ պայքարի ջանքերի համեմատական գնահատում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի դաշտը ուսումնասիրելու նպատակով 2016թ. հունվարի 21-ից 25-ը անկախ խորհրդատու դոկտոր Մարիկա ՄակԱդամը Երևան կատարած այցի ընթացքում հունվարի 21-ին հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: 

Նույն տարածաշրջանային ծրագրի շրջանակում 2016թ. ապրիլի 28-ին ՄԱԿ-ի նիստերի դահլիճում կազմակերպվել է ազգային վավերացման աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2 ծառայող:

 

 

Եվրոպական ոստիկանական քոլեջ (CEPOL)

 


Եվրոպական ոստիկանական քոլեջի (CEPOL) Ոստիկանական փոխանակման 2016թ. եվրոպական ծրագրի շրջանակներում կազմակերպվել են ճանաչողական այցեր «Օրինականություն, հասարակական կարգի և անվտանգության ապահովում», «Առաջնորդություն, ուսուցում, վերապատրաստում, լեզվի զարգացում» թեմաներով.
Ծրագրի շրջանակում 2016թ. հունիսի 20-ից 24-ը Ուկրաինայի Օդեսա քաղաքում կազմակերպվել է «Առաջնորդություն, ուսուցում, վերապատրաստում, լեզվի զարգացում» թեմայով ճանաչողական այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնի դասախոսը, ով ծանոթացել է Օդեսայի պետական համալսարանում կիրառվող դասավանդման մեթոդիկային, որը կներդրվի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասավանդման գործընթացում:
Նույն ծրագրի շրջանակներում 2016թ. հունիսի 27-ից հուլիսի 1-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում կազմակերպվել է «Օրինականություն, հասարակական կարգի և անվտանգության ապահովում» թեմայով փոխանակման այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:

 

 

Բազմակողմ համագործակցություն


ՀԱՊԿ

 

2016թ. փետրվարի 5-ին Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացել է Անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական 18-րդ նիստը: Նիստին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը:

2016թ. մարտի 11-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդման ՀԱՊԿ անդամ պետությունների «ՊՐՈԿՍԻ-2016» մշտական գործողության ազգային շտաբների ներկայացուցիչների խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետը:

2016թ. մարտի 28-ից 29-ը ՌԴ Մոսկվա քաղաքում ՀԱՊԿ միացյալ շտաբում կայացել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2016» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման առաջին շտաբային բանակցությունները, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետը:

2016թ. ապրիլի 14-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդին կից աշխատանքային խմբի (գործողության անցկացման միջազգային շտաբի) նիստ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետը և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետը:
2016թ. մայիսի 17-ից 19-ը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում անց է կացվել ՀԱՊԿ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցությունները, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալը:
2016թ. մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի և ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի է ունեցել «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը, որին մասնակցել է 600-ից ավելի անձնակազմ և շուրջ 40 միավոր տեխնիկա:

2016թ. մայիսի 25-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում Երևան ժամանած Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարության պատվիրակությանը` ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Կուրսան Ասանովի գլխավորությամբ: Քննարկվել են համագործակցությունն ու փորձի փոխանակումը երկու գերատեսչությունների միջև:

2016թ. մայիսի 26-ին Երևանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների եւ ոստիկանության ղեկավար կազմի խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Կարաեւը, Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Եռլան Թուրգումբաեւը, Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Կուրսան Ասանովը, Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի տեղակալ-պետական քարտուղար, ՌԴ 1-ին դասի պետական խորհրդական Իգոր Զուբովը, Տաջիկստանի ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Աբդուռահմոն Ալամշոզոդան: 

 

 

2016թ. մայիսի 24-ից 26-ը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում ՄԱԿ-ի փոխստականների հարցերով գերագույն հանձնակատարի ՌԴ գրասենյակի կողմից ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդին կից ապաստան փնտրող անձանց հետ աշխատանքի մշտապես գործող աշխատանքային խմբի անդամների համար կազմակերպվել է ճանաչողական այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետի տեղակալը:

2016թ. հունիսի 29-ին ՌԴ Մոսկվա քաղաքում անց է կացվել ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության Խորհրդի քարտուղարների կոմիտեին կից տեղեկատվական քաղաքականության տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետների աշխատանքային խմբի հերթական նիստ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:

 

 

 

ԱՊՀ

 


2016թ. մարտի 29-ին ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների փորձագետների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալը:
2016թ. մայիսի 31-ից հունիսի 4-ը ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի, Բելառուսի, Տաջիկստանի Հանրապետությունների և Վրաստանի ոստիկանական ակադեմիաների ներկայացուցիչները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ և Ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադային և «Ոստիկանության կրթական հաստատություններում աշխատակիցների մասնագիտական պատրաստման հիմնական ուղղությունները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: 

2016թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված այլ սեմինարներին եւ վերապատրաստման դասընթացներին ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս:

 

 

Համագործակցություն կրթական ոլորտում


Մայիսի 31-ից հունիսի 4-ը Հայաստանում էին ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի, Բելառուսի, Տաջիկստանի և Վրաստանի հանրապետությունների ոստիկանական ակադեմիաների ներկայացուցիչները, որոնք Ոստիկանության կրթահամալիրում մասնակցեցին ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ և Ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադային և միջազգային գիտագործնական համաժողովին:



ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ