ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

2015 թվական, 1-ին կիսամյակ

Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ոստիկանության
2015 թ. 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները

2015 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է երկկողմ և բազմակողմ համագործակցությունը օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) եւ միջազգային կազմակերպությունների հետ:

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

2015 թ. փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը ավանդաբար սերտորեն համագործակցել է ԱՄՆ դեսպանության հետ և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները հետայսու էլ կզարգանան ու կխորանան:
Ռիչարդ Միլսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ ձևավորված գործակցությունն ամրապնդելու համար:

 

2015 թ. փետրվարի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումների երկրորդ փուլի խնդիրներին՝ նշելով, որ նախորդ երեք տարիներին այդ ուղղությամբ դրական արդյունքներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ: Արդյունավետ է եղել համագործակցությունը մասնավորապես համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության անձնակազմի ֆիզիկական պատրաստականության բարելավման, անդրազգային և կիբերհանցավորության դեմ պայքարի ու մի շարք այլ ուղղություններով:
Անդրեյ Սորոկինը կարևորեց փոխգործակցության բարձր մակարդակը և հավաստիացրեց, որ գործընկերությունը շարունակվելու և խորանալու է ինչպես արդեն ավանդական, այնպես էլ նոր ոլորտներում, որոնք Հայաստանի ոստիկանության բարեփոխման և համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում են:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:




2015 թ. հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց արդյունավետ աշխատանքի կապակցությամբ, որ երկու կառույցներն իրականացնում են հանցավորության դեմ պայքարի 2014-2018 թվականների միջպետական ծրագրի շրջանակներում:
Ոստիկանության պետը միևնույն ժամանակ ընդգծեց, որ անհրաժեշտ է հասնել գործընկերության ավելի բարձր մակարդակի, ինչը թույլ կտա հակազդել հանցավորության արդի մարտահրավերներին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Օլեգ Կոնովալովը ներկայացրեց Բյուրոյի գործունեության առանցքային ուղղություններում նախաձեռնված փոփոխությունները, մասնավորապես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդիականացման, տեղեկատվական բազաների թարմացման և մի շարք այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:



2015 թ. հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Աբդալլա ալ Կասիմիին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ երկու երկրների ոստիկանական կառույցները փոխգործակցության մեծ փորձ ունեն Ինտերպոլի գծով, սակայն անհրաժեշտ է որակական նոր մակարդակի բարձրացնել հարաբերությունները, անցնել ուղղակի աշխատանքի, մասնավորապես՝ թրաֆիքինգի, տնտեսական հանցագործությունների հակազդման, հետախուզվողների հայտնաբերման և էքստրադիցիայի ոլորտներում:
Ջասիմ ալ Կասիմին Վլադիմիր Գասպարյանին փոխանցեց ԱՄԷ-ի ներքին գործերի նախարարի ուղերձը՝ անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու առաջարկով, և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ հանցագործությունների համատեղ նախականխման և կանխարգելման ծրագրերը կյանքի կոչելու, ինչպես և հայ գործընկերներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
Հանդիպումն անցավ փոխըմբռնման ջերմ մթնոլորտում:



2015 թ. հունիսի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց եվրոպական կառույցների հետ գործակցությունը, մասնավորապես՝ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում, որոնք ուղղված են օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, համակարգի արդիականացման խնդիրների լուծմանը:
Նատալյա Վուտովան նշեց, որ Եվրոպայի խորհուրդը շրջանառության մեջ է դնում գործողությունների նոր ծրագիր, և սերտ համագործակցություն է ակնկալվում Հայաստանի ոստիկանության հետ՝ կոռուպցիայի, կիբեռհանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


2015 թ. մարտի 30-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կալանդայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդի խնդիրները, ինչպես նաեւ երկու գերատեսչությունների հետագա համագործակցության կատարելագործման վերաբերյալ մի շարք հարցեր:
Վլադիմիր Կալանդան հույս հայտնեց, որ երկու գերատեսչությունների միջեւ առկա արդյունավետ համագործակցությունը հետագայում էլ ավելի կզարգանա, կամրապնդվի եւ կխորանա:
Հանդիպման ընթացքում երկու գերատեսչությունների միջեւ ստորագրվեց «2015-2018 թթ. համար թմրավտանգի հակազդման ոլորտում համագործակցության մասին ՀՀ ոստիկանության եւ ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության համատեղ գործողությունների պլանը»:


2015 թ. ապրիլի 7-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հանձնակատարի պաշտոնակատար Քեյթ Պոչափսկիին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կառույցների համագործակցության շրջանակներին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների առավել պաշտպանվածության ապահովումն ու ապաքաղաքացիության կրճատմանն ուղղված միջոցառումները:
Վարդան Եղիազարյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց մարտի 4-ին Հայաստանի ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որն անմիջականորեն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ապաքաղաքացիության կրճատմանը:
Հյուրերի կողմից դրական գնահատվեց այս օրենսդրական նախաձեռնությունը, որը նաև երկու կառույցների համատեղ աշխատանքի արդյունք էր:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը նախանշեցին հետագա համատեղ ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունները:

 
 ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


Ռուսաստանի Դաշնություն



Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008 թ. հունիսի 20-ին Երեւանում ստորագրված «ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ՆԳՆ միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:

2015 թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը ՌԴ ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիայի կողմից Մոսկվա քաղաքում անց է կացվել ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ/ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի գործունեության շրջանակներում մասնակից բուհերի ղեկավարների գիտամեթոդական խորհրդաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետը եւ կրթահամալիրի ուսումնամեթոդական եւ զարգացման վարչության պետը:

2015 թ. հունիսի 1-ից 3-ը ՌԴ Օմսկ քաղաքում անց է կացվել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի եւ ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի միջեւ կրթական եւ գիտական գործունեության բնագավառում կնքված համագործակցության արձանագրության հիման վրա փորձի փոխանակման շրջանակներում՝ կադրերի պատրաստման եւ կողմերի միջեւ հետագա համագործակցության ուղիների քննարկում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալը:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ


Շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև՝ իրականացվող ծրագրերի շրջանակներում: Մասնավորապես.

2015 թ. հունվարի 21-ից 23-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում անց է կացվել 2015 թվականին սահմանային անվտանգության ոլորտում ներգրավված Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի համապատասխան ծառայությունների միջսահմանային շտաբային եւ դաշտային սցենարների վերանայման հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալը:

2015 թ. հունվարի 22-ից փետրվարի 12-ը Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ոսւումնասիրությունների եվրոպական կենտրոնի կողմից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գարմիշ քաղաքում կազմակերպվել է «Անվտանգության ոլորտում կարողությունների կառուցում» խորագրով դասընթացը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը:

2015 թ. ապրիլի 9-ից 24-ը Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ոսումնասիրությունների եվրոպական կենտրոնի կողմից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում «Պայքար թմրամիջոցների եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է դասընթաց, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողը:

2015 թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության պետ Զակ Քենդալին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ոստիկանության հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր:


2015 թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կայացել է հանդիպում ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հատուկ գործակալ Կամերոն Թեյլորի, Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Ջեկ Անդերսոնի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի հետ: Քննարկվել են տարածաշրջանում տիրող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները:

2015 թ. մարտի 3-ից 6-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության դեպարտամենտի կողմից կազմակերպված «Կանայք ոստիկանությունում 2015» թեմայով խորագրով տարածաշրջանային 4-րդ համաժողովը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ներկայացրել են 14 կին ծառայողներ:

 2015 թ. մարտի 6-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Վրաստանում ԱՄՆ իրավական հարցերով կցորդի գրասենյակի պատվիրակությանը՝ Դամիան Բրիկոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԴՆԹ ազգային պահոցի ստեղծման հետ կապված հարցերը:

2015 թ. մարտի 9-ից 13-ը ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների եւ իրավապահ համագործակցության բաժնի կողմից կազմակերպվել է «Ցուցմունքներ դատարանում» թեմայով դասընթացը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի եւ փորձաքրեագիտական վարչության 6 ծառայողներ:

2015 թ. մարտի 27-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ նորանշանակ տնօրեն Չարլզ Էնսիսոյի գլխավորությամբ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ավելի ակտիվացնել համագործակցությունը՝ անմիջականորեն ներգրավելով ՀՀ ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումները կամավորների կողմից իրականացվող աշխատանքներին:

2015 թ. մարտի 31-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի փորձագետներ Լինդա Մեյբերի եւ Փամելա Քոլինզի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերով ահազանգերի/գործերի քննության, դրանց արձագանքման, ինչպես նաեւ ընտանեկան բռնության շրջանակներում Հայաստանի կարիքների գնահատման վերաբերյալ հարցեր: Հետագա փոխհամագործակցության շրջանակներում ապրիլի 2-ին Երևանում անց է կացվել ընտանեկան բռնության հարցերի վերաբերյալ սեմինար-պարապմունք, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության, շահագրգիռ կառույցների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2015 թ. ապրիլի 15-ին Վրաստանի Թելավի քաղաքում տեղի է ունեցել Վրաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության դեպարտամենտի կողմից կազմակերպված թմրամիջոցների դեմ պայքարին նվիրված փորձագիտական բազմակողմ հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը:

2015 թ. մայիսի 22-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության բյուրոյի Վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի/ Եվրասիայի/Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբելի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հարցեր:

2015 թ. մայիսի 4-ից 8-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի եւ ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) կողմից Երեւանում կազմակերպվել է «Թմրամիջոցների հետաքննություն» դասընթացը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության 8 ծառայողներ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վերոնշյալ ծառայողներից 3-ը մասնակցել են Վրաստանի Թբիլիսի քաղաքում 2015 թ. հունիսի 2-ից 4-ը կայացած «Թմրամիջոցների հասույթից ձևավորվող փողերի լվացում» եռօրյա դասընթացին:

2015 թ. հունիսի 2-ից 4-ը ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության կողմից Կոլումբիայի Հանրապետության Կարթագենա քաղաքում կազմակերպվել է Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահների 32-րդ միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետը:

2015 թ. հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչությունում կազմակերպվել է հանդիպում ԱՄՆ եվրոպական հրամանատարության զանգվածային ոչնչացման զենքի բաժնի ներկայացուցիչ փոխգնդապետ Ուիլյամ Սամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է զանգվածային ոչնչացման զենքերի եւ վտանգավոր նյութերի հետ կապված միջադեպերի արձագանքման, ինչպես նաեւ բնական աղետների կանխարգելման, դրանց հետեւանքների մեղմացման, դրանց արձագանքման եւ վերականգնմանն ուղղված կարողություններում եղած բացթողումների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու հարցը:

2015 թ. հունիսի 30–ին ոստիկանության շտաբի պետն ընդունել է Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական կցորդ Քեթի Քանինգին և կցորդի օգնական Մառլեն Բենսոնին:
Քննարկվել է ԴՆԹ ազգային պահոցի ստեղծման գործընթացի ներկա վիճակը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Առաջիկայում նախատեսվում է համապատասխան փորձագետների այցելություն ՀՀ ոստիկանություն՝ առավել մասնագիտացված քննարկումներ կազմակերպելու նպատակով:

 

Վրաստան

ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի ՆԳՆ հետ «ՀՀ ոստիկանության եւ Վրաստանի ՆԳՆ միջեւ հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում: Համագործակցության ընթացքում խոչընդոտներ չկան:

2015 թ. մայիսի 31-ին Վրաստանի Քութաիսի քաղաքում անց են կացվել Վրաստանի ոստիկանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառումներ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի գլխավորած 5 ծառայողներից բաղկացած պատվիրակությունը:




Բելառուսի Հանրապետություն


ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Բելառուսի ՆԳՆ հետ «ՀՀ ՆԳ նախարարության եւ Բելառուսի ՆԳ նախարարության միջեւ համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում: Համագործակցության ընթացքում խոչընդոտներ չկան:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի եւ Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Մոգիլյովի ինստիտուտի 2014թ. հոկտեմբերի 24-ին ստորագրված Համագործակցության վերաբերյալ արձանագրության շրջանակներում 2015 թ. մարտի 20-ին Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Մոգիլյովի ինստիտուտի կողմից կազմակերպվել է «Հանցավորության դեմ պայքար՝ տեսություն եւ պրակտիկա» թեմայով 3-րդ միջազգային գիտագործնական խորհրդաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոսը:

 

Լեհաստանի Հանրապետություն


Շարունակվել է համագործակցությունը 2004 թ. սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:

2015 թ. փետրվարի 10-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Լեհաստանի ոստիկանության Քրեագիտության կենտրոնական լաբորատորիայի պատվիրակությանը՝ տնօրեն Վալդեմար Կրավչիկի գլխավորությամբ:
Քննարկվել է փոխադարձ համագործակցությունը, հատկապես՝ Արևելյան գործընկերության եվրոպական նախաձեռնության շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնած «Ոստիկանական համագործակցության» ծրագրի շրջանակներում:


Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում 2015 թ. մայիսի 12-ից 14-ը եւ 25-ից 27-ը Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Մարդկային ռեսուրսների զարգացման վարչության փորձագետների կողմից ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացել են «Ռազմավարական կառավարում, ոստիկանական կառավարման ստանդարտներ» թեմայով վերապատրաստման դասընթացներ՝ ՀՀ ոստիկանության ավագ եւ գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող 25 ծառայողների համար:

2015 թ. հունիսի 9-ից 12-ը «PWPW» կազմակերպության բարձր տեխնոլոգիական նորագույն համակարգերին ծանոթանալու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը գործուղվել է Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել ընկերության նախագահ Մարեկ Շիվեցի, Զբիգնեւ Բյալինի եւ արտահանման դեպարտամենտի տնօրեն Գրաժինա Ռաֆալսկայայի հետ: Քննարկվել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը նոր հատուկ եւ համակարգչային տեխնիկա տրամադրելու հետ կապված հարցերը:

  

 Ֆրանսիայի Հանրապետություն


ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի ՆԳՆ հետ «Ֆրանսիայի Հանրապետության պետական նախարարի, ՆԳ և տարածքի տնօրինման նախարարի և ՀՀ ՆԳ նախարարի միջև ներքին անվտանգության ոլորտում համագործակցության մասին» վարչական Համաձայնագրի շրջանակներում: Համագործակցության ընթացքում խոչընդոտներ չկան:

2015 թ. գործողությունների ծրագրի շրջանակներում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև:
2015 թ. հունվարի 26-ին եւ 27-ին, հունիսի 22-ին եւ 23-ին Հայ-ֆրանսիական համագործակցության գործողությունների ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Ստեֆան Ռոպեռսը հադիպումներ է ունեցել ՀՀ ոստիկանության շտաբում եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ–ում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են 2015 թ. հայ-ֆրանսիական համագործակցության գործողությունների ծրագիրը:

2015 թ. մայիսի 4-ից 8-ը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Փարիզ և Լիոն քաղաքներ՝ ոստիկանական կրթական համակարգին, ուսումնական ծրագրերի արդիականացման և ծառայողների տեղաբաշխման փորձին ծանոթանալու նպատակով:

 

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

2015 թ. հունիսի 15-18-ը ՄԹ Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալության միջազգային փոխգործողության կապերի պատասխանատու Քեյթ Դեվիսը Երեւան կատարած այցի շրջանակներում հունիսի 17-ին հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Քննարկվել են համագործակցության խնդիրները մարդկանց թրաֆիքինգի եւ անօրինական միգրացիայի, թմրամիջոցների անօրինական շրջանառության, երեխաների սեռական շահագործման, կիբերհանցագործությունների, եւ ֆինանսական հանցագործությունների ոլորտներում:

2015 թ. հունիսի 22-25-ը Երևանում անց է կացվել Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության, Միացյալ Թագավորության պաշտպանական ակադեմիայի և Գրինֆիլդի համալսարանի աջակցությամբ կազմակերպված Ռազմավարության ղեկավարների դասընթացներ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության, կադրերի վարչության եւ կրթահամալիրի 3 ծառայողներ:

 

Սերբիայի Հանրապետություն

«ՀՀ ոստիկանության եւ Սերբիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

 

Իտալիայի Հանրապետություն

2010 թ. ապրիլի 23-ին Հռոմ քաղաքում ստորագրված «Իտալիայի Հանրապետության կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ ոստիկանական համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում Արեւելյան Եվրոպայի օպերատիվ համակարգման հարցերով տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Իտալիայի ազգային ոստիկանության գնդապետ Սարտորի Պաոլոն եւ Բուլղարիայում Իտալիայի կապի սպա, Իտալիայի ոստիկանության փոխգնդապետ Լորենցո Լեբինին Երեւան կատարած այցի շրջանակներում 2015 թ. մարտի 24-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներում: Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:

 

 

  Լիտվայի Հանրապետություն


2015 թ. մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում տեղի է ունեցել հանդիպում Լիտվայի Հանրապետության միգրացիոն ծառայության ներկայացուցիչների հետ՝ միգրացիոն ծառայության օտարերկրացիների հարցերով ավագ մասնագետ Իլոնա Ռինկունսկինի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության հյուպատոսը: Մասնակցել են անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալները, վիզաների եւ օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետը եւ մեկ ծառայող:

 

 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն


«Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջեւ հանցագործությունների կանխարգելման եւ խափանման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ. մարտի 25-ին ՉԺՀ Պեկին քաղաքում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից: ՀՀ նախագահի 27.05.2015 թ. թիվ ՆՀ-422-Ն հրամանագրով համաձայնագիրը հաստատվել է:

2015 թ. մայիսի 15-ից հունիսի 11-ը ՉԺՀ կառավարության կողմից Վուհան քաղաքում կազմակերպվել է «Զարգացող երկրների համար հանրայի ցանցի տեսահսկման ստեղծում» խորագրով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի եւ ՀՀ ոստիկանության կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության 2 ծառայողները:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպական Միություն


2015 թ. հունվարի 26-ից 27-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կայացել է ԵՄ կողմից ֆինանսավորվող Պրահյան գործընթացի թիրախային նախաձեռնության շրջանակներում 5-րդ պիլոտային ծրագրի մեկնարկային սեմինարը, որը նվիրված էր անօրինական միգրանտների անձի և քաղաքացիության պարզաբանման հետ կապված հարցերին: Սեմինարին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ծառայողը:

2015 թ. հունվարի 27-ին եւ մայիսի 27-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունում անց է կացվել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի եռամսյակային հաշվետվության ներկայացման հանդիպումներ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ծառայողները:

2015 թ. ապրիլի 29-ին Բրյուսելում կայացել են «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին» և «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրերի իրականացման հարցերով կոմիտեների նիստեր, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալը:

2014 թ. դեկտեմբերի 18-ին Եվրոպական Միության եւ Եվրոպայի Խորհրդի միջեւ ստորագրվել է 2015-2017 թթ. Արեւելյան գործընկերության երկրների համար նախատեսված «Ծրագրային համագործակցության շրջանակ» ձեռնարկը, որը կփոխարինի ԵՄ/ԵԽ «Facility» ձեռնարկին:

2015 թ. մայիսի 14-ից 15-ը Երեւանում կազմակերպվել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական իններորդ գագաթաժողովը եւ Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումը, որին որպես հայկական պաշտոնական պատվիրակության անդամ մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը:


2015 թ. հունիսի 9-ից 10-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում ԵՄ կողմից կազմակերպվել է Պրահյան գործընթացի նախաձեռնության պիլոտային նախագիծ 5-ի երկրորդ աշխատաժողովը, որը վերաբերում է անօրինական միգրացիային: Աշխատաժողովին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության «Բագրատաշեն» բաժանմունքի պետը:
ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են Եվրոպական Միության կողմից կազմակերպված այլ միջոցառումներին ևս:

 

 Եվրոպայի Խորհուրդ


2015 թ. մարտի 5-ին Երևանում կայացել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը: ՀՀ ոստիկանությունից վերոնշված միջոցառմանը մասնակցեցին Շտաբի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ովքեր ներկայացրել են Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի ՀՀ ոստիկանության մասով կատարված աշխատանքները և նոր՝ 2015-2017 թթ. Գործողությունների ծրագրից ակնկալվող արդյունքները:


2015 թ. մարտի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է խորհրդակցություն՝ «Ընտանեկան բռնության եւ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման եւ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան ՀՀ կողմից վավերացնելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու նպատակով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետը: Մասնակիցների կողմից հավանության է արժանացել «Ընտանեկան բռնության եւ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման եւ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան ՀՀ կողմից վավերացման հարցը:


2015 թ. հունիսի 2-ից 5-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է Եվրոպայի խորհրդի քրեական հարցերով եվրոպական կոմիտեի (CDPC) 68-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետը:


2015 թ. հունիսի 15-ից 19-ը Եվրոպայի Խորհրդի տվյալների պաշտպանության եւ կիբերհանցագործությունների բաժնի կողմից Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կազմակերպվել է «Կիբերհանցագործությունների մասին» կոնվենցիայի կոմիտեի 13-րդ լիագումար համաժողովը, «Համագործակցություն կիբերհանցագործությունների դեմ» թեմայով «Octopus» նիստը, ինչպես նաեւ «Cybercrime@EAP II» անդրանիկ նիստը: Միջոցառումներին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները:
ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպված այլ միջոցառումներին ևս:

 

 Հայաստան-ՆԱՏՕ


Հայաստան-ՆԱՏՕ 2014-2015 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով ՀՀ ոստիկանությունը յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացնում ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդ:

2015 թ. մարտի 3-ին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) 2014թ. փաստաթղթերի գնահատման նպատակով ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը: Նիստի ընթացքում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը համառոտ ներկայացրել է գործողությունների ծրագրում ընդգրկված ՀՀ ոստիկանությանը վերաբերվող կետերով կատարված աշխատանքը:

Մարտի 4-ին կայացել է փորձագետների մակարդակով հանդիպում, որտեղ գործողությունների ծրագրում ներառված կետերի վերաբերյալ ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամների հարցադրումներին պատասխանել են ՀՀ ոստիկանության շտաբի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները:

2015 թ. հունիսի 18-20-ը ՀՀ ԱԺ համագործակցությամբ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ, Երեւանում կազմակերպել է «Անվտանգությունն ու կայությունը Հարավային Կովկասում. Տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով Ռոուզ-Ռոթ սեմինարը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը:

2015 թ. հունիսի 30-ից հուլիսի 1-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի անվտանգության նորահայտ մարտահրավերների ստորաբաժանման աջակցությամբ, Վրաստանի տվյալների փոխանակման գործակալության կողմից կազմակերպվել է «Կիբերպաշտպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները Հարավային Կովկասում եւ սեւծովյան տարածաշրջանում» խորագրով սեմինար, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:

 

Ինտերպոլ


2015 փետրվարի 4-ից 5-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում Ինտերպոլի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Միլենիում ծրագրի շրջանակներում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողը:

2015 թ. մարտի 24-ից 26-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում՝ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությունում կայացել է Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 11-րդ վեհաժողովը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը: ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը վեհաժողովում ելույթ է ունեցել «Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզման վերաբերյալ քարտերի հրատարակման գործընթացը և այդ ոլորտում անդամ երկրների միջև համագործակցության բարելավման անհարժեշտությունը» թեմայով զեկույցով: Վեհաժողովի ընթացքում ընդունվել են 4 որոշումներ:

2015 թ. մայիսի 19-ից 21-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացել է Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 43-րդ կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ-ում ԻՆտերպոլի ԱԿԲ պետը:

 

 ԵԱՀԿ


Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է սերտ համագործակցությունը ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև:

2015 թ. հունվարի 26-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրիին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է 2015 թ. տարեկան համագործակցության ծրագրի նախագիծը:

2015 թ. մարտի 3-ից 4-ը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում՝ Բելգրադի կրիմինալիստիկայի եւ ոստիկանական կրթության ակադեմիայում կազմակերպվել է «Արչիբալդ Ռեյսի օրեր» 5-րդ միջազգային գիտական խորհրդաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի դասախոսը, ով ներկայացվել է «Ոստիկանության կազմակերպությունը՝ կառուցվածքը եւ գործունեությունը» թեմայով աշխատությունը:

2015 թ. մարտի 16-ից 19-ը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի կողմից կազմակերպվել է աշխատանքային այց Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաք, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության Շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում ստորագրվել է 2015 թ. Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև տարեկան համագործակցության ծրագիրը:
 


2015 թ. մայիսի 28-29-ը Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում կայացել է «ԵԱՀԿ տարածաշրջանում կազմակերպված հանցավորության դեմ պայքար» խորագրով ոստիկանական փորձագետների ամենամյա հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և շտաբի ներկայացուցիչները:

2015 թ. հունիսի 4-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ 2015 թ. գործողությունների շրջանակներում Երեւանում անց է կացվել «Ոստիկանության եւ հասարակության փոխհարաբերությունները» խորագրով միջազգային համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ոստիկանության պետը: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն անդրադարձել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին ու հեռանկարներին: Ելույթներով հանդես են եկել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլյուրին:


ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված այլ միջոցառումներին ևս:

 

 Միավորված Ազգերի Կազմակերպություն


2015 թ. հունվարի 22-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում կայացել է Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն 21-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալը, ով ընգրկված էր ՀՀ պատվիրակության կազմում: Նստաշրջանի ընթացքում քննարկվել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի Հանրապետության 2-րդ զեկույցը, պատասխաններ են տրվել ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից բարձրացված հարցերին:

2015 թ. փետրվարի 3-ից 4-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացել է Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցի պաշտպանությունը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետի գլխավորությամբ:

2015 թ. փետրվարի 10-ին ՄԱԿ-ի գրասենյակում կայացել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի 2016թ. ծրագրերի ռազմավարական պլանի մշակմանն ուղղված սեմինար, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ծառայողը:

2015 թ. փետրվարի 17-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվել է Գենդերային թեմատիկ խմբի հանդիպումը: Քննարկվել են գենդերային հավասարության խնդիրները եւ ազգային մեխանիզմների ստեղծումը, կարեւորվել է գենդերային բռնության ոլորտի համապատասխան իրավական ակտերի, այդ թվում՝ «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ինչպես նաեւ բռնության ենթարկված անձանց ուղղորդման մեխանիզմների մշակման եւ ներդրման անհրաժեշտությունը:

Նույն ծրագրով 2015 թ. մայիսի 26-ին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից Երեւանում կազմակերպվել է սեմինար «Փախստականների միջազգային պաշտպանությունը եւ ՄԱԿ ՓԳՀ դերը սահմանապահ ծառայության առնչությամբ» եւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին ՀՀ օրենք» թեմաներով սեմինար դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության «Զվարթնոց» օ/կ բաժնի 5 ծառայողներ:

2015 թ. ապրիլի 7-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հանձնակատարի պաշտոնակատար Քեյթ Պոչափսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների առավել պաշտպանվածության ապահովումն ու ապաքաղաքացիության կրճատմանն ուղղված միջոցառումները, այլ հարցեր:


2015 թ. ապրիլի 2-ին, 9-ին եւ 10-ին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից Երեւանում կազմակերպվել են «Փախստականների պաշտպանություն եւ ապաքաղաքացիություն» թեմայով դասընթացներ, որոնց մասնակցել են ՀՀ իրավաբանական վարչության եւ անձնագրային և վիզաների վարչության 4 ծառայողներ:

2015 թ. ապրիլի 13-ից 17-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու նպատակով կազմակերպել է սեմինար, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը:

2015 թ. մայիսի 11-ից 18-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող՝ Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյի ՀՀ կատարած այցի շրջանակներում մայիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել են շահագրգիռ ծառայությունների ներկայացուցիչները: Տիկին Մոդ դը Բոյեր-Բուքիքյոն ներկայացրել է ՀՀ-ում երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության, ապօրինի որդեգրման, նրանց մուրացկանության դրդելու, ինչպես նաեւ սեռական բռնության ենթարկված անչափահասների վերաբերյալ հարցադրումներ: Տիկին Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյի հետ հանդիպում է կազմակերպվել նաեւ մայիսի 16-ին Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում: Մասնակցել են Մուշի եւ Կումայրիի բաժնի պետի տեղակալները, անչափահասների գործերով բաժանմունքի պետերը:

2015 թ. հունիսի 9-ից 11-ը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից Մոլդովայի Հանրապետության Քիշնեւ քաղաքում կազմակերպվել է ապաքաղաքացիության ընթացակարգերի կարգավորմանն ուղղված իրավական դրույթների զարգացման ոլորտում ճանաչողական այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության եւ անձնագրային եւ վիզաների վարչության 4 ծառայողներ:

  

ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր (UNDP)


ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համատեղ «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» եւ «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին եւ դրանց կարողությունների զարգացում» (ԲՍՍՀԿ) ծրագրի շրջանակներում 2015 թ. մարտի 4-ից 6-ը Երեւանում անց են կացրել «Հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը՝ որպես բարեվարքության հիմնասյուներ. Ռիսկերի քարտեզագրում սահմանների կառավարման համատեքստում» խորագրով ազգային աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Բագրատաշեն բաժանմունքի պետը եւ ավագ տեսուչը:

Նույն ծրագրի շրջանակներում 2015 թ. ապրիլի 28-ից 30-ը Երեւանում կայացել է «Միջազգային հանցավորության դեմ պայքար՝ մեթոդներ եւ արդի միտումներ» թեմայով երկկողմ հայ-վրացական ազգային աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Բագրատաշեն բաժանմունքի պետը եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմվերլուծական բաժնի պետը:

Նույն ծրագրի շրջանակներում 2015 թ. հունիսի 16-ին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետն ընդունել է ամփոփիչ գնահատման առաքելության անդամներ Վլադիմիրս Զագուզովսին (Լատվիայի պետական սահմանապահ ծառայության վարչական խորհրդի նախագահ) եւ Ուգիս Լիեպային (մաքսային հարցերով անկախ փորձագետ, Լատվիա), ԲՍՍՀԿ ծրագրի ազգային համակարգող Արմեն Տիրատուրյանին: Հանդիպման նպատակն էր՝ ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվություն ստանալը, ծրագրի արդյունքների ամփոփիչ գնահատում անցկացնելը, ինչպես նաեւ ՀՀ եւ Վրաստանի միջսահմանային հարաբերությունները գնահատելը:

 

Միգրացիայի միջազգային կազմակերպություն


2015 թ. փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին: Քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր, ինչպես նաեւ 2015 թ. ՄՄԿ աջակցման ծրագրերը:

ԱՄՆ կառավարությունը դիմել է Միգրացիայի միջազգային կազմակերպությանը՝ աշխատանքային թրաֆիքինգի եւ այլ պետությունների հետ համագործակցության ամրապնդման թեմայով ծրագիր ներկայացնելու առաջարկով, այդ կապակցությամբ ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը 2015 թ. հունիսի 19-ին հանդիպել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի հետ, որի ընթացքում քննարկվել են նախատեսվող ծրագրի դրույթները եւ առաջարկվող համագործակցության շրջանակը:

 

Եվրոպական ոստիկանական քոլեջ (CEPOL)

Ոստիկանության եվրոպական քոլեջի (CEPOL) արտաքին կապերի պատասխանատու Դիդիե Մարտինը  հունիսի 5-ին ներկայացրել է Ոստիկանության եվրոպական քոլեջի (CEPOL) և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև կնքվելիք աշխատանքային համաձայնագրի նախագծի լրամշակված տարբերակը, որը վերախմբագրվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից արված առաջարկների հիման վրա: Նախագիծը դեռեւս գտնվում է քննարկման փուլում:

Մեկնարկել է Եվրոպական ոստիկանական քոլեջի (CEPOL) Ոստիկանական փոխանակման 2015 թ. եվրոպական ծրագիրը, որի շրջանակներում «Միջազգային կազմակերպված հանցավորություն՝ ներառյալ ֆինանսական հանցագործություններ», «Անօրինական միգրացիայի դեմ պայքար», «Առաջնորդություն, ուսուցում, վերապատրաստում, լեզվի զարգացում» թեմաներով կազմակերպվելիք ճանաչողական այցերին մասնակցելու նպատակով ներկայացվել են ոստիկանության երեք ծառայողներ:

Ծրագրի համաձայն 2015 թ. հունիսի 1-ից 5-ը Լեհաստանի Հանրապետության Պոզնան քաղաքում կազմակերպվել է «Միջազգային կազմակերպված հանցավորություն՝ ներառյալ ֆինանսական հանցագործություններ» թեմայով ճանաչողական այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը, ում գործընկեր փոխանակման ծրագրի շրջանակներում Ոստիկանության եվրոպական քոլեջի (CEPOL) կողմից ընտրվել է Լեհաստանի ազգային ոստիկանության Պոզնան քաղաքի շտաբի աշխատակիցը: Պատասխան այցը Հայաստանի Հանրապետություն նախատեսված է 2015 թ. հուլիսի 5-ից 10-ը:

Նույն ծրագրի շրջանակներում 2015 թ. հունիսի 14-ից 19-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում կազմակերպվել է «Անօրինական միգրացիայի դեմ պայքար» թեմայով ճանաչողական այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության վիզաների եւ օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի ծառայողը, ում գործընկեր Ոստիկանության եվրոպական քոլեջի (CEPOL) կողմից փոխանակման ծրագրի շրջանակներում ընտրվել է Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Նույն ծրագրի շրջանակներում «Առաջնորդություն, ուսուցում, վերապատրաստում, լեզվի զարգացում» թեմայով ճանաչողական այցին մասնակցելու համար ներկայացվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալը, ում գործընկեր Ոստիկանության եվրոպական քոլեջի (CEPOL) կողմից փոխանակման ծրագրի շրջանակներում ընտրվել է Լատվիայի Հանրապետության պետական ոստիկանության փորձագիտական վարչության փորձագետը: Վերջինիս այցը Հայաստանի Հանրապետություն տեղի է ունեցել 2015 թ. հունիսի 7-ից 12-ը, իսկ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալի պատասխան այցը Լատվիայի Հանրապետություն նախատեսված է 2015 թ. հուլիսի 5-ից 10-ը:

 

 ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 ՀԱՊԿ

 


2015 թ. փետրվարի 5-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը: Մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար, անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահ Կոնստանտին Ռոմոդանովսկին, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչները՝ իրենց ղեկավարած պատվիրակություններով, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Միգրացիայի միջազգային կազմակերպության Մոսկվայի բյուրոյի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ: Նիստի օրակարգի հարցերն էին՝ ՀԱՊԿ ձևաչափով անօրինական միգրացիայի հակազդման օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ գործողությունների կազմակերպումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում, Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա աշխատուժի ներգրավման և օգտագործման կարգավորման բնագավառի նորամուծությունները, անօրինական միգրացիայի հակազդման ընդհանուր մոտեցումների մշակումը՝ Եվրասիական տնտեսական միության գործառման լույսի ներքո, ապաստարան փնտրող անձանց և փախստականների հետ տարվող աշխատանքի ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակներում տարածաշրջանային համակարգի ստեղծման, ինչպես և տեղեկատվության կանոնավոր հավաքման, մշակման ու փոխանակման կոնտակտային կետերի հետագա գործունեության և այլ խնդիրներ: Օրակարգային հարցերի մանրամասն և առարկայական քննարկումից հետո ստորագրվել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի երևանյան նիստի ամփոփիչ փաստաթղթերը:



2015 թ. մարտի 4-ից 6-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների միջազգային սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետը:

2015 թ. մարտի 19-ին «Նելեգալ-2015» խորագրով անօրինական միգրացիայի հակազդման օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների եւ հատուկ գործողությունների նախապատրաստման նպատակով ՌԴ Մոսկվա քաղաքում անց է կացվել ՀԱՊԿ անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող Խորհրդին կից աշխատանքային խմբի նիստ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետը:

2015 թ. մարտի 17-ից 18-ը ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ՀԱՊԿ միացյալ շտաբում կայանալիք «Փոխգործակցություն-2015» եւ «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունների կազմակերպման եւ անցկացման հարցերով առաջին շտաբային բանակցություններին եւ 2015 թ. մարտի 19-ից 20-ը «Հավաքական անվտանգության տարածաշրջաններում հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորման բացազատման առաջարկությունների նախապատրաստում» թեմայով համատեղ գործնական խաղին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության պետը: Քննարկվել են օգոստոսի 25-ից 28-ը ՌԴ-ում անցկացվելիք «Փոխգործակցություն-2015» եւ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ-ում անցկացվելիք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունների, ինչպես նաեւ «ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված ոստիկանության/ՆԳՆ մարմինների ստորաբաժանումների համատեղ գործնական գործողությունների պատրաստվածության ապահովմանն ուղղված նորմատիվ իրավական բազայի եւ կազմակերպչական միջոցառումների մինչեւ 2020 թ.-ի պլանով»՝ 2016 թ.-ին ՀՀ-ում անցկացվելիք մարտավարամասնագիտական զորավարժության նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերը:

2015 թ. ապրիլի 17-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է Տեղեկատվական ոլորտում հանցագործությունների հակազդման ՀԱՊԿ անդամ պետությունների «Պրոկսի» մշտական գործողության ազգային շտաբների ներկայացուցիչների խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետը: «Պրոկսի-2015» միջոցառման ընթացքում համագործակցության առաջնային ուղղություն է ճանաչվել ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքացիներին համացանցի միջոցով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից զինված կոնֆլիկտներին ներգրավվելուն հակազդումը՝ մասնավորապես այսպես կոչված «Իսլամական պետությանը»:

2015 թ. ապրիլի 23-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ՀԱՊԿ քարտուղարության կողմից կազմակերպված Պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ջանքերի համախմբման տեսանկյունից մարդկանց առևտրի դեմ պայքարում խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ներկայացուցիչները:

2015 թ. մայիսի 26-ից 27-ը Ղրղզական Հանրապետության Օշ քաղաքում կայացել է «Կանալ-Պարեկ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության միջազգային համակարգման շտաբի աշխատանքները, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը, ով ընդգրկված է նշված շտաբի կազմում:

2015 թ. մայիսի 26-ից 27-ը Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստ եւ հակաթմրանյութային համագործակցության ամրապնդման հարցերով միջազգային կոնֆերանս, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի գլխավորած պատվիրակությունը:

2015 թ. մայիսի 26-ից 27-ը Ռուսաստանի Դաշնության Պսկով քաղաքում անց են կացվել «Փոխգործակցություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման հետ կապված երկրորդ շտաբային բանակցությունները, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալը:

2015 թ. հունիսի 2-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության Ուստ-Կամենոգորսկ քաղաքում անց է կացվել ՀԱՊԿ ՕԱՀՈՒ կազմում ներառված ՆԳՆ/ոստիկանության ստորաբաժանումների ղեկավար կազմի օպերատիվ հավաք, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստը կազմակերպել Երևան քաղաքում:

 

ԱՊՀ

 


ՀՀ ոստիկանությունը շարունակել է աշխատանքները ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի Պլաններով նախատեսված ծրագրերի իրագործման ուղղությամբ: Մասնավորապես.

2015 թ. փետրվարի 10-ից 11-ը ԱՊՀ գործադիր կոմիտեի եւ Մոսկվայում Միգրացիայի միջազգային կազմակերպության բյուրոյի կողմից ՌԴ Մոսկվա քաղաքում կազմակերպվել է «Մարդկանց առեւտրի հակազդմանն ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների եւ մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացում» թեմայով գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետը:

2015 թ. փետրվարի 25-ից 27-ը ՌԴ Մոսկվա քաղաքում անց է կացվել ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ/ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի մասնակից բուհերի թիմերի բաց առաջնություն, որին մասնակցել են կրթահամալիրի 2 ծառայողները: Կրթահամալիրի ծառայողները շախմատ եւ սեղանի թենիս մարզաձեւերում զբաղեցրել են համապատասխանաբար 5-րդ եւ 6-րդ տեղերը:

2015 թ. մարտի 5-ին ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության եւ հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների փորձագետների աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը:

 

 Եվրասիական տնտեսական միություն

 


Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների և ծառայությունների հետ հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել են մի շարք տեսակոնֆերանսներ, որոնց ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնույթի հարցեր:

2015 թ. փետրվարի 26-ից 27-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կազմակերպվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք քաղաքացիական եւ ծառայողական զենքի, դրանց հիմնական /բաղկացուցիչ/ մասերի եւ փամփուշտների ներկրման եւ արտահանման կարգի» նախագծի քննարկմանը վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման եւ թույլտվության բաժնի պետը:

 

ՍԾՏՀ

 

2015 թ. մայիսի 14-ից 15-ը Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի հարցերի աշխատանքային խմբի եւ խմբի կապի սպաների համացանցի նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի ծառայողը:

2015 թ. մայիսի 15-ին կայացած աշխատանքային խմբի նիստի ժամանակ, համաձայն խմբի նախորդ նիստին ձեռք բերված պայմանավորվածության, քննարկվել է, «Annual Review with Assessment of the Trends of Trans-National Crime in the BSEC Region» վերնագրով փաստաթղթին նվիրված օրակարգային կետը: Ռումինիայի պատվիրակությունը տեղեկացրել է, որ մի շարք անդամ-երկրներ (այդ թվում նաև Հայաստանն) արդեն լրացրել են համապատասխան հարցաշարը:

2015 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված սեմինարներին եւ վերապատրաստման դասընթացներին ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության թվով 78 պատվիրակություն է մեկնել օտարերկրյա պետություններ (56-ը՝ մասնակցություն միջոցառումներին, 21-ը` հետախուզվողի էքստրադիցիա, 1-ը՝ անչափահասների տեղափոխում), որոնցում ընդգրկվել է 154 ծառայող (95-ը՝ մասնակցություն միջոցառումներին, 57-ը` հետախուզվողի էստրադիցիա, 2-ը՝ անչափահասների տեղափոխում):

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ