ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Լրագրողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով
  • (+374) 11 56-02-63
  • Ֆաքս
    (+374) 11 54-73-14
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 098-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ԿՀԴՊ ԳՎ 3-րդ (Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության 2-րդ (Թրաֆիքինգի դեմ պայքարի) բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վաչե Հովսեփյան հեռ. 011- 56-39-63)

2008 թվական

Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ոստիկանության կողմից 2008 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին

2008 թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է սերտ համագործակցությունը ինչպես ԱՊՀ, այնպես էլ օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների եւ եվրոպական ու միջազգային մի շարք կազմակերպությունների հետ:
 
2008 թ. հունվարին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Երիցյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած անօրինական միգրացիայի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի առաջին նիստին:
Նույն ամսին Ա.Երիցյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բեռլինում կայացած ոստիկանական եվրոպական համաժողովին:
2008 թ. հունիսին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բաթումուն կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի հարցեր, ընդունվել համապատասխան որոշումներ, տրվել կոնկրետ հանձնարարականներ:
 
2008 թ. փետրվարին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 4-րդ վարչության պետը մասնակցել է ՄԱԶԾ կողմից Թբիլիսիում կազմակերպված Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի 5-րդ փուլի ղեկավարող կոմիտեի 1-ին հանդիպմանը:
 
2008 թ. ապրիլին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գ.Համբարձումյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ՌԴ ՆԳՆ նախաքննության մարմինների ղեկավարների համառուսաստանյան խորհրդակցությանը: Քննարկվել են քննչական ծառայությունների համագործակցության խորացման հարցեր:
 
2008 թ. մայիսին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մասնակցել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների /ոստիկանության կադրային ապարատների ղեկավարների խորհրդակցությանը: Քննարկվել են կադրային ապարատների համագործակցության խորացման հարցեր, ընդունվել է համապատասխան արձանագրություն:
2008 թ. փետրվարի 26-28-ը ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը մասնակցել է Լիոնում կայացած Ինտերպոլի եվրոպական կոմիտեի 49-րդ հանդիպմանը, իսկ ապրիլի 1-5-ը` Լիոնում կայացած Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի համաշխարհային 4-րդ կոնֆերանսին:
2008 թ. մայիսի վերջին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը մասնակցել է Վիլնյուսում կայացած Ինտերպոլի եվրոպական 37-րդ կոնֆերանսին:
 
ՍԾՏՀ շրջանակներում 2008 թ. մայիս ամսին ՀՀ ոստիկանության փորձագետները մասնակցել են Ստամբուլում /Թուրքիա/ տեղի ունեցած ՍԾՏՀ անդամ պետությունների հատուկ գործակալությունների ղեկավարների մասնագիտացված կապի սպաների հանդիպմանը:
 
ՍԾՏՀ շրջանակներում 2008 թ. հունիսին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մասնակցել է Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած թրաֆիկինգի նկատմամբ քրեական արդարադատության ամրապնդում թեմայով տարածաշրջանային համաժողովին:
 
ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ ոստիկանության փորձագետները պարբերաբար մասնակցել են Մոսկվայում կայացած խորհրդակցություններին:
 
ՀՀ ոստիկանության ծառայողները պարբերաբար մասնակցել են Մինսկում` ԱՊՀ Գործադիր Կոմիտեում կայացած փորձագետների եւ լիազոր ներկայացուցիչների խորհրդակցություններին:
 
2008 թ. հուլիսին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Հունանայանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիոն` Ֆրանսիայի կոմիսարների պատրաստման ազգային դպրոց` ոստիկանների ընտրության եւ սկզբնական ու շարունակական ուսուցման հարցերը ուսումնասիրելու նպատակով: Այցի ընթացքում ստորագրվել է ազգային ոստիկանության Ռոն-Ալպերի /Օվեռնի տարածաշրջանային կադրերի ընտրության եւ ուսուցման պատվիրակության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական կենտրոնի միջեւ Համաձայնության Արձանագրությունը, ինչը հնարավորություն կտա նշված ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցության ծավալմանը:
 
2008 թ. հուլիսին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:
 
2008 թ. սեպտեմբերին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Երիցյանի գլխավորած պատվիրակությունը ՀԱՊԿ շրջանակներում մասնակցել է Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում կայացած անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին:
 
Նույն ամսին պարոն Երիցյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակներում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին, որին հաջորդել է «Կանալ-2008» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման նախապատրաստումը:
 
2008 թ. հոկտեմբերին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում կայացած Ինտերպոլի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանին: Նստաշրջանի ընթացքում ընդունվել են մի շարք որոշումներ, այդ թվում` որոշում է կայացվել բարելավել ահաբեկչական գործունեության հետ կապված տեղեկատվության տրամադրումը` օգտագործելով Ինտերպոլի հնարավորությունները,  կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ընդլայնել I-24/7 համակարգը եւ այլն:
 
2008-թ. հոկտեմբերի 4-10-ը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գ.Մհերյանը ՀՀ պատվիրակության կազմում մեկնել է Մոնրեալ /Կանադա/, մասնակցելու ցուցահանդես-խորհրդաժողովին` նվիրված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ICAO/ նորմերին փաստաթղթերի համապատասխանեցման հարցերին:
 
2008 թ. հոկտեմբերի 22-25-ը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սոչիում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի արտահերթ նիստին` նվիրված կրիմինալ ավտոբիզնեսին դիմակայելու խնդիրներին: Ընդունվել է որոշում այդ ոլորտում համագործակցություն խորացնելու ուղղությամբ:
 
2008 թ. նոյեմբերիին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած միլիցիայի օրվա հանդիսություններին:
 
2008 թ. հուլիսի 2-3-ը ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը մասնակցել է Լիոնում կայացած Ինտերպոլի եվրոպական կոմիտեի 50-րդ հանդիպմանը, իսկ նոյեմբերի 17-21-ը` Լիոնում կայացած Ինտերպոլի Եվրոպական կոմիտեի 51-րդ հանդիպմանը:
2008 թ. դեկտեմբերին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետի տեղակալը մասնակցել է Մինսկում կայացած ԱՊՀ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի 3-րդ հանդիպմանը:
 
2008 թ. հուլիսի 8-10-ը ՄԱԿ-ի շրջանակներում Ժնեւում տեղի է ունեցել կլոր սեղան` անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումների գնահատման թեմայով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը: Նա հանդես է եկել ՀՀ-ում անչափահասների արդարադատության իրավիճակի մասին զեկույցով:
 
ՍԾՏՀ շրջանակներում 2008 թ. հուլիս ամսին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողը մասնակցել է Բուխարեստում տեղի ունեցած Փարիզյան պակտի շրջանակներում Սեւծովյան տարածաշրջանի թմրամիջոցների դեմ պայքարի ուժեղացման եւ  թմրամիջոցների օգտագործման նվազեցման հարցերին նվիրված փորձագիտական կլոր սեղանին:
2008 թ. սեպտեմբերին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մասնակցել է Ստամբուլում կայացած կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերով ՍԾՏՀ անդամ պետությունների աշխատանքային խմբի հանդիպմանը:
 
ՀԱՊԿ շրջանակներում 2008 թ. հուլիսին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած «Նելեգալ-2008» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքների ամփոփմանը եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին:
2008 թ. հոկտեմբերին ԿՀԴՊԳՎ ծառայողը մասնակցել է Մոսկվայում կայացած թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցերին նվիրված աշխատանքային խմբի խորհրդակցությանը:
 
ՀԱՊԿ շրջանակներում 2008 թ. նոյեմբերի 16-25-ը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած «Կանալ-20087» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլին:
 
2008 թ. հուլիսի 3-6-ը ՀՀ ոստիկանության ՃՈԾ ծառայողը մասնակցել է Լոնդոնում կայացած Ճանապարհային ենթակառուցվածքային անվտանգություն թեմայով միջազգային կոնֆերանսին:
 
2008 թ. հոկտեմբերին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մասնակցել է Փարիզում կայացած Ոստիկանության եվրոպական սպորտային միության /USPE/ 33-րդ նստաշրջանի աշխատանքներին: Նստաշրջանի ընթացքում ընտրվել են Միության նոր  նախագահ, գլխավոր գանձապահ, Գործադիր Կոմիտեի մի շարք նոր անդամներ:
 
2008 թ. հուլիսի վերջին ՄԱԿ-ի Հարավային Կովկասում թմրամիջոցների դեմ պայքարի SCAD ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Ֆրանսիա եւ Բելգիա:
 
Երկկողմ շրջանակներում շարունակվել է ՀՀ ոստիկանության համագործակցությունը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ոստիկանական ակադեմիայի հետ: Մասնավորապես` ՀՀ ոստիկանության 25 ծառայող 2008 թ. առաջին կիսամյակում մասնակցել է Եգիպտական հիմնադրամի կողմից կազմակերպված պայքար անօրինական միգրացիայի դեմ թեմայով դասընթացին, իսկ 2008 թ. երկրորդ կիսամյակում` հասարակական անվտանգություն եւ ընտրությունների ընթացքում անվտանգության ապահովում, Սպորտային մարզադաշտերը եւ սպորտային անկարգությունների ժամանակ անվտանգության ապահովում, Միջազգային անվտանգության ճգնաժամային կառավարում թեմաներով դասընթացներին:
 
2008 թ.  շարունակվել է ՀՀ ոստիկանության համագործակցությունը Ֆրանսիայի ՆԳ նախարարության հետ: Մասնավորապես` 2008 թ. մարտ եւ ապրիլ ամիսներին ՀՀ ոստիկանության պատվիրակությունները մեկնել են Փարիզ` Ճանապարհային անվտանգություն եւ պայքար մարդկանց առեւտրի դեմ թեմայով ճանաչողական այցերին մասնակցելու նպատակով: Մայիսին Երեւան է ժամանել Ֆրանսիայի ՆԳՆ պատվիրակությունը` թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում ճանաչողական այց իրականացնելու նպատակով:
2008 թ. հունիսի 11-13-ը Երեւան է ժամանել Ֆրանսիայի ՆԳՆ ոստիկանական միջազգային տեխնիկական համագործակցության ծառայության պետ, պրեֆեկտ պարոն Ժան-Կրիստիան Կադիի գրխավորած պատվիրակությունը, որի հետ քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման եւ ամրապնդման հարցեր:
2008 թ. հոկտեմբերի Երեւան է ժամանել Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայի պատվիրակությունը` հասարակական կարգի ապահովումը զանգվածային անկարգությունների ժամանակ թեմայով ճանաչողական այց իրականացնելու նպատակով:
 
2008 թ. հունվար-ապրիլ,,մայիս-օգոստոս եւ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ոստիկանության մեկական ծառայող մասնակցել են Ջորջ Մարշալի հիմնադրամի կողմից Գերմանիայի Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում կազմակերպած միջազգային անվտանգության հարցերին նվիրված դասընթացներին:
 
2008 թ. հունիսի 19-21-ը Երեւանում կայացել է ՌԴ ՆԳՆ եւ ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են քննչական ապարատների համագործակցության խորացման եւ հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման վերաբերյալ հարցեր:
 
Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցության շրջանակներում 2008թ ապրիլի 1-3-ը Եվրոպայի Խորհուրդը ՀՀ ոստիկանության հետ համատեղ Ծաղկաձորում կազմակերպել եւ անցկացրել է սեմինար ,,Ոստիկանությունը եւ մարդու իրավունքները,, թեմայով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության թվով 20 ծառայող:
 
2008 թ. նոյեմբերի 27-ին Երեւանում ստորագրվե; է «ՀՀ Ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցության մասին» Հուշագիրը, որը նախատեսում է ոստիկանության եւ բնակչության միջեւ գործընկերության ամրապնդման հարցերով աշխատանքային խմբի ստեղծում, ոստիկանության կրթական համակարգի բարելավման հարցերով աշխատանքային խմբի ստեղծում, աջակցություն հասարակական կարգի ապահովման գործում:
 
2008 թ. սեպտեմբերին ՀՀ ոստիկանության կադրերի վարչության ծառայողները մասնակցել են Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ եւ Զապորոժյե քաղաքներում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների  ՆԳ նախարարությունների կադրային ապարատների ղեկավարների խորհրդակցությանը:
 
2008 թ. սեպտեմբերին ՀՀ ոստիկանության հինգ ծառայողից բաղկացած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Շիտնո քաղաքում անցկացված ուսումնական այցին եւ սեմինարաին, իսկ հոկտեմբերին` նույնպես հինգ ծառայողից բաղկացած մեկ այլ պատվիրակություն` Վարշավայում կայացած ուսումնական այցին:
 
2008 թ. դեկտեմբերի սկզբին ՀՀ ոստիկանության Շտաբի ծառայողը մասնակցել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից Տաշքենդում կազմակերպված Միջազգային մարդասիրական իրավունքին նվիրված ԱՊՀ շրջանակներում 1-ին վերապատրաստման սեմինարին:
 
Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցության շրջանակներում 2008թ հուլիսի 1-3-ը Եվրոպայի Խորհուրդը ՀՀ ոստիկանության հետ համատեղ Երեւանում կազմակերպել եւ անցկացրել է սեմինար «Ոստիկանությունը եւ մարդու իրավունքները» թեմայով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության թվով 20 ծառայող, իսկ դեկտեմբերին Ծաղկաձորում, Հեյսինկյան կոմիտեի հետ համատեղ սեմինար` Ոստիկանությունը եւ ԶԼՄ-ները թեմայով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 11 ղեկավար ծառայողներ:
 
2008 թ. հուլիսին պաշտոնական այցով Երեւան է ժամանել Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ Վ.Լ.Ֆիլիստովիչի գլխավորած 4 անձից բաղկացած պատվիրակությունը` հասարակական կարգի պահպանությանը առնչվող հարցեր քննարկելու նպատակով:
 
2008 թ. հուլիսի 29-30-ը ՆԱՏՕ-ի կողմից Երեւանում անցկացված Ռազմական անվտանգության համակարգի ռազմավարական վերանայման մեթոդաբանություն թեմայող սեմինարին մասնակցել են ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալն ու ՈԶ բաժնի պետի տեղակալը:
 
2008 թ. սեպտեմբերի 11-15-ը Երեւանում տեղի է ունեցել Ոստիկանության եվրոպական սպորտային միության /USPE/ տեխնիկական կոմիտեի նիստը, որին մասնակցել է 12 պատվիրակ: Քննարկվել են Միության հետագա գործունեության հետ կապված խնդիրներ:
 
2008 թ. սեպտեմբերի 16-19-ը Լեհաստանի Շիտնո քաղաքի ոստիկանների կողմից Երեւանում ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնում կազմակերպված դասընթացին մասնակցել է ՀՀ ոստիկանության 25 ծառայող:
 
2008 թ. նոյեմբերի 4-5-ը Երեւանում տեղի է ունեցել անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը: Քննարկվել են օրակարգի բոլոր հարցերը, ինչպես նաեւ մշակվել է հաջորդ նիստի օրակարգը: Նիստի ընթացքում ներկայացվել է անօրինական միգրացիայի դեմ պայքարում ՀՀ ոստիկանության փորձը:
 
ՀՀ ոստիկանության Շտաբի միջազգային համագործակցության վարչության պետը ընդգրկված է Եվրոպայի Խորհրդի քրեական պրոբլեմներով Եվրոպական կոմիտեի /CDPC/ եւ քրեական ոլորտում եվրոպական կոնվենցիաների գործողությանը նվիրված փորձագետների կոմիտեի /PC-OC/ կազմում եւ ակտիվորեն մասնակցում է դրանց աշխատանքներին:
 
ՀՀ ոստիկանության Շտաբի միջազգային համագործակցության վարչության պետը ընդգրկված է Եվրոպայի Խորհրդի քրեական պրոբլեմներով Եվրոպական կոմիտեի /CDPC/ եւ քրեական ոլորտում եվրոպական կոնվենցիաների գործողությանը նվիրված փորձագետների կոմիտեի /PC-OC/ կազմում եւ ակտիվորեն մասնակցում է դրանց աշխատանքներին:
 
2008 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության պետը եւ նրա տեղակալները համդիպումներ են ունեցել Երեւանում հավատարմագրված  դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
 
2008 թ. ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված սեմինարների եւ վերապատրաստման դասընթացների ինչպես Երեւանում, այնպես էլ հանրապետությունից դուրս: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության թվով 143 պատվիրակություն է մեկնել օտարերկրյա պետություններ, որոնցում ընդգրկվել են շուրջ 380 ծառայող: