1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կանացի անվտանգություն

Բռնության զոհ չդառնալու լավագույն երաշխիքն անծանոթ ու տարօրինակ վարք ունեցող տղմարդկանց չվստահելն է: Կասկածամտությունը յուրօրինակ ինքնապաշտպանական «բնազդ» է, որ երբեմն դիմացինին ստիպում է վերանայել իր մտադրությունը: Իսկ բուն ինքնապաշտպանության անհրաժեշտ է դիմել միայն այն ժամանակ, երբ կարող եք ակնկալել ուրիշների օգնությունը: Հարձակումը կարելի է կասեցնել հարձակվողի ուղղությամբ անսպասելի ինչ-որ իր նետելով` պայուսակ, բանալիների խուրձ եւ այլն: Եթե նկատում եք, որ ձեզ հետապնդում են, փորձեք փոխել երթուղին, սակայն նախապատվությունը տվեք ձեզ հայտնի եւ հնարավորինս մարդաշատ ուղիներին:

- Գիշերային ժամերին ինչ-որ տեղ ուղեւորվելիս խնդրեք, որ հնարավորության դեպքում ձեզ ուղեկցեն կամ դիմավորեն:

- Ուշ ժամերին ժամադրվեք միայն մարդաշատ եւ լուսավորված վայրերում:

- Երեկոյան ժամերին զբոսնելիս աշխատեք այնպիսի հագուստ կրել, որը չի սահմանափակի ձեր շարժումները եւ չի գայթակղի հնարավոր մոլագարներին: Երկար վարսեր ունեցողներին խորհուրդ է տրվում մազերը հավաքած պահել, քանի որ դրանք, ինչպես նաեւ` վզնոցները, կարող են հարձակման ժամանակ հանցագործի համար «գործիք» հանդիսանալ: Աշխատեք ձեռքերը չծանրաբեռնել պայուսակներով:

- Հարձակման ժամանակ կնոջ համառ դիմադրությունը երբեմն ավելի է գրգռում դիմացինին: Առավել ցանկալի է հոգեբանական «հարձակումը», քանի որ կնոջ համար դժվար է տղամարդու նկատմամբ համարժեք ֆիզիկական ուժ կիրառել: Ամեն գնով անհրաժեշտ է ժամանակ շահել, ասենք` առաջարկել «ագրեսորին» մի տեղ նստել, մի բան խմել, քննարկել. այս մարտավարությունը կարող է հնարավորություն ընձեռել հարձակվողին մարդաշատ վայր տեղափոխել: Առավել զգուշավորություն է պետք ցուցաբերել զինված հանցագործի հետ շփվելիս: Խուճապը, լացն ու բղավոցը կարող են հանցագործին դրդել դիմելու վտանգավոր միջոցների:

- Երբեմն բռնության ենթարկված կանայք ամոթից կամ այլ պատճառով չեն դիմում իրավապահներին եւ այդպիսով հանցագործի համար ստեղծում են անպատժելիության պատրանք, որը նոր հանցանքների պատճառ է դառնում: