1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ձեր անվտանգությունը լողափին

Արձակուրդի ժամանակ անհոգ, պարտականություններից ազատ լինելու զգացողությունը հաճախ շատերին «դրդում» է այնպիսի վարքի, որը «սովորական» ժամանակների պահվածքից էապես տարբերվում է: Արդյունքում` զգոնության պակասը կարող է հանգեցնել այնպիսի հետեւանքների, որոնք կմթագնեն հանգստին տրամադրած ժամանակը:

Այս օրերին հատկապես մարդաշատ են Սեւանա լճի ափամերձ տարածքները, խոշոր լողափերը, որտեղ կարելի է անգամ հանդիպել վաղեմի քաղաքաբնակ ծանոթին, ում հետ երկար ժամանակ չեք տեսնվել: Հանգստի մեկնողները փորձում են իրենց ժամանակն առավելագույնս անհոգ անցկացնել: Սակայն չպետք է մոռանալ, որ հանգստյան վայրերում կարող են լինել եւ այնպիսիք, ովքեր կփորձեն օգտվել ուրիշների անհոգությունից: Այդ իսկ պատճառով լողափին անհրաժեշտ է պահպանել անվտանգության մի քանի տարրական կանոններ.

- ուշադիր եղեք ձեր իրերի նկատմամբ, երբեք դրանք, թեկուզ կարճ ժամանակով, մի թողեք առանց հսկողության,

- լողափ շտապելիս աշխատեք թանկարժեք իրեր չվերցնել ու չկրել, հանդերձարանից դուրս գալիս մեկ անգամ էլ համոզվեք, որ որեւէ իր չեք թողել այնտեղ,

- կայանատեղում թողնված ավտոմեքենայի դռներն ու պատուհանները պարտադիր փակեք,

- լողալիս մի կրեք մատանիներ, քանի որ ջրում դրանք կարող են հեշտությամբ եւ աննկատ դուրս գալ,

- նույնը վերաբերում է ոսկե կամ արծաթե շղթաներին. կորցնելուց զատ դրանք կարող են կողոպտիչների համար հիանալի խայծ դառնալ,

- լողափին քայլելիս ուշադիր եղեք, քանի որ հաճախ հանգստացողները ավազների մեջ կոտրված շշեր կամ այլ սուր-ծակող իրեր են թողնում, նույնը վերաբերում է նաեւ ջրային հատվածին: