ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ինչպես խուսափել խարդախներից և խարդախությունից

Մարդկային սուտը մարդկության չափ հին է: Որքան էլ ցավալի հնչի, բայց սուտն ու խաբեությունն առկա են մարդկային գրեթե բոլոր հարաբերություններում: Ամեն մարդ իր կյանքում կամա թե ակամա բազմիցս խաբել է ուրիշներին. մի անգամ սուտը պարծենալու համար է պետք եղել, մի ուրիշ անգամ` պատասխանատվությունից խուսափելու, իսկ ոմանց համար խաբեությունը «մասնագիտական պարտականություն» է:

Բոլոր չափահաս մարդիկ գիտեն խարդավանքի մասին, բայց, չնայած տեղեկացվածությանը, մարդիկ շարունակում են խաբվել: Խարդախությունը գոյություն ունի եւ դեռ երկար ժամանակ կմնա որպես մարդու ցանկությունները բավարարելու նպատակով կիրառվող յուրօրինակ մեխանիզմ:

Սուտն ու խարդախությունը չի կարելի դիտել որպես սեփական կարծիքն արտահայտելու միջոց, այն դիտավորություն է, որի նպատակը դիմացինին մոլորության մեջ գցելն է: Խաբեությունը գործի է դրվում, երբ ինչ-ինչ նպատակներ կյանքի կոչելու խնդիր է առաջանում:

Ստի առաջին «գործառույթը» նյութական շահերի պաշտպանությունն է, սեփական կամ հարազատների նյութական ու հոգեւոր արժեքները հնարավոր փոփոխություններից պահպանելը: Եթե խաբեությունը կարող է օգնել պահպանելու նյութական արժեքները, ապա «ունակ» է նաեւ դրանք կրկնապատկել: Եվ իզուր չէ, որ ոմանք որպես եկամուտ ստանալու միջոց հենց խարդախությունն են ընտրում:

Նյութական բարեկեցությունն ապահովելն էլ ստի երկրորդ գործառույթն է:

Հաջորդ «գործառույթը» ագրեսիան է: Ստի ու խարդավանքի օգնությամբ մարդիկ փորձում են իրենց ենթարկել մյուսներին, որոնց օժանդակությամբ էլ կարողանում են իրագործել սեփական մտադրությունները:

Գոյություն ունեն դիմացինին խաբելու, թյուրիմացության մեջ գցելու տարբեր մեթոդներ: Խաբեության գործիք կարող է դառնալ ամեն ինչ` ցանկացած փաստարկ, առարկա, երեւույթ: Թեեւ խաբելու հիմնական միջոցը խոսքն է, սակայն բազմաթիվ այլ «աջակցող» պայմաններ կան, որոնք սուտը դարձնում են իրականին առավել մոտ: Խարդախներից շատերը մեծ ուշադրություն են դարձնում հագուստին, քանի որ մարդիկ անծանոթի մասին հաճախ կարծիք են կազմում հենց նրա հագուկապի «բովանդակությունից» ելնելով: Բացի այդ` որոշակի հագուկապն ընդգծում է մարդու սոցիալական կարգավիճակը. հնում այդ տարբերակումն առավել ընդգծված ու կանոնակարգված էր: Սովորական հագուստից զատ կա նաեւ, այսպես ասած, որոշակի մասնագիտությունների հատուկ հանդերձանք, որի առկայությունը յուրօրինակ այցեքարտ է: Խարդախները հաճախ են վստահություն ներշնչելու համար հանդերձավորվում, իսկ նրանց դյուրահավատ զոհերը մոռանում կամ ամաչում են դիմացինից պահանջել ինքնությունը հաստատող փաստաթուղթ:

Խարդախի համար միայն համազգեստը բավարար չէ, նա ստիպված է նաեւ խոսքով ու որոշակի գործողություններով «ամրացնել» ձեռք բերված նախնական վստահությունը: Եվ գործի են դրվում կիրթ պահվածքը, ժպտերեսությունը, հարուստ բառապաշարը եւ այլն: Խարդախները վստահություն ներշնչելու համար դիմում են հին ու փորձված մի մեթոդի, այն է` կրկնօրինակել զրուցակցին, նրա արտահայտությունները, շարժումները: Բացի այդ` խարդախները կիրառում են նաեւ հպման մեթոդը: Հոգեբաններին ծանոթ է այս միջոցը, երբ զրուցակցին պատահաբար դիպչելով` նրա մոտ ակամա մտերիմ վերաբերմունք է առաջանում դիմացինի հանդեպ:

Փորձառու խարդախներին հայտնի են նաեւ դարերի խորքից եկած ձեռնածության «խորհուրդները»: Օրինակ, բաց ափը միշտ խորհրդանշել է ազնվություն, անկեղծություն, նվիրվածություն, վստահություն:

Իրենց զոհերին թակարդը գցելու համար խարդախները տարբեր լեգենդներ են հորինում: Լեգենդի բովանդակությունը պայմանավորված է զոհին բնորոշ առանձնահատկություններով:

Խորամանկ խարդախները վստահություն ներշնչելու համար նախընտրում են միամիտ ու պարզ մարդու տպավորություն ստեղծել` այդպիսով «քնեցնելով» զոհի զգոնությունը:

Երբեմն խարդախներն օգտվում են նաեւ զոհի հոգեբանական եւ ֆիզիոլոգիական վիճակից. հիվանդ, հոգնած, հուզված մարդկանց զգոնությունը որոշակիորեն թուլանում է, ինչից էլ օգտվում են խարդախները: Բացի այդ` նրանք զոհին շեղելու համար միտումնավոր նրա ուշադրությունը կենտրոնացնում են ինչ-որ առարկայի կամ երեւույթի վրա: Դիմացինի ուշադրությունը շեղելու համար խարդախը կարող է նրան տեղեկատվության ահռելի հոսքի մեջ ներգրավել:

Մեր օրերում խարդախները առավել հաճախ ներկայանում են «գործ հարթողի» դերում: Եվ որպես կանոն, մարդիկ խարդավանքի զոհ են դառնում  այն դեպքերում, երբ փորձում են շրջանցել օրենքն ու իրենց համար ցանկալի գործարքը իրականացնել այլ ճանապարհով: Առհասարակ անծանոթ միջնորդների ծառայություններից օգտվելիս անհրաժեշտ է պարզաբանել ու ճշգրտել գործարքի բոլոր մանրամասները. նման դեպքերում մեծ է խարդավանքը բացահայտելու հավանականությունը: Փորձը վկայում է, որ չարժե մի քանի հազար դրամի խնայողության համար կարեւոր գործարքները վստահել անծանոթների, որոնք ամեն պահի կարող են ձեր գումարների հետ անհետանալ: Լավագույն տարբերակը մասնագիտական կազմակերպություններն են: Այս դեպքում էլ անհրաժեշտ է ճշգրիտ ընտրություն կատարել ու խուսափել կասկածելի աշխարհագրությամբ ու մեկ-երկու աշխատակից ունեցող սակավ հայտնի ընկերություններից:

Խարդախները որպես «զենք» օգտագործում են նաեւ սեռային առանձնահատկությունները: Գրավիչ կնոջ համար դժվար չէ տղամարդու ուշադրությունը կամ զգոնությունը շեղել. բնազդային ռեֆլեքսները հաճախ մթագնում են ուժեղ սեռի վերլուծական միտքը:

Որոշ խարդախներ վստահություն ներշնչելու հմար նախընտրում են իրենց զոհի հետ «սեղան նստել»: Այս մարտավարության «դրական» կողմերից մեկն էլ ալկոհոլի ազդեցությունն է, որը զոհի զգոնությունը նվազեցնում է «բնական» միջոցներով: