ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ինչպես խուսափել կոնֆլիկտածին իրավիճակներից

Կոնֆլիկտածին են համարվում այն բառերը, գործողություններն ու անգործությունը, որոնք կարող են հանգեցնել կոնֆլիկտի:

Կոնֆլիկտածին վարքի բնութագիրը.

Որպես կանոն, կոնֆլիկտածին վարքի ի հայտ գալուն նպաստում են.

- բացահայտ անվստահությունը,

զրուցակցին ընդհատելը,

զրուցակցի դերի իջեցումը,

զրուցակցի եւ իր տարբերության ընդգծումը, բնականաբար, ոչ դիմացինի օգտին,

սեփական սխալները համառորեն չընդունելը,

սեփական դերի գերագնահատումը եւ գործընկերոջ ներդրման թերագնահատումը,

սեփական կարծիքը մշտապես պնդելը,

բանավեճերում անկեղծ չլինելը,

զրույցի ընթացքը հանկարծակի արագացնելը եւ անսպասելի ավարտելը,

զրուցակցին լսելու եւ հասկանալու անկարողությունը եւ այլ գործողություններ, որոնք սովորաբար բացասաբար են ընկալվում շրջապատի կողմից:

Հիմնականում գործնական, կենցաղային եւ այլ շփումների ժամանակ կոնֆլիկտածին են այնպիսի բառերն ու արտահայտությունները, որոնք առաջ են բերում անվստահություն. «Դուք ինձ խաբում եք», «Ես ձեզ չեմ վստահում», «Դուք չեք կարող հասկանալ» եւ այլն,

վիրավորական բառերը. սրիկա, հիմար, ծույլ, ոչնչություն եւ այլն,

սպառնալի արտահայտությունները. «Մենք դեռ կհանդիպենք», «Ես ձեզ դեռ կհիշեցնեմ», «Դու դեռ կզղջաս» եւ այլն,

ծաղրող բառերը. գաճաճ, չորսաչքանի, նվնվան, դմբո եւ այլն,

համեմատական բառերը. «խոզի պես», «թութակի նման» եւ այլն,

բացասական հարաբերություններ արտահայտող բառերը. «Ես ատում եմ քեզ», «Չեմ ուզում քեզ հետ խոսել» եւ այլն,

պարտավորեցնող խոսքերը, «Պարտական ես ինձ», «Դու պարտավոր ես» եւ այլն,

մեղադրող արտահայտությունները. «Ստախոս», «Ամեն ինչ փչացրիր», «Ամեն ինչի մեղավորը դու ես»,

անառարկելիություն արտահայտող բառերը. միշտ, երբեք, ոչ ոք, բոլորը եւ այլն:

Որպես կանոն, քննադատվողը իր հասցեին վերը նշված բառերը լսելով` փորձում է ընդդիմանալ, բոլոր հասանելի միջոցներով պաշտպանվել եւ արդարանալ, իսկ այդ դեպքում մեղավոր է դառնում նա, ով առաջինն է օգտագործել կոնֆլիկտածին բառեր: 

Կոնֆլիկտածին երեւույթներին բնորոշ մի առանձնահատկություն էլ կա. այն, որ ներողամիտ ենք վերաբերվում մեր արտաբերած բառերին, սակայն  առավել զգայուն ենք ուրիշների հնչեցրած խոսքերի նկատմամբ, քանի որ դրանք վտանգում են մեր ինքնասիրությունը:

Կոնֆլիկտային գործողությունների տիպերը.

Կոնֆլիկտածին գործողությունները տարբեր են, սակայն դրանք պայմանականորեն կարելի է խմբավորել երեք հիմնական տեսակների. առաջին` գերազանցության ձգտում, երկրորդ` ագրեսիվության դրսեւորում, երրորդ` եսասիրության դրսեւորում:

Գերազանցության ձգտումը դրսեւորվում է նրանում, որ զրուցակիցներից մեկը ակնհայտորեն ի հայտ է բերում իր վարքի հետեւյալ կողմերը.

հրամայելով, սպառնալով կամ դիտողություն անելով, մեղադրելով, ծաղրելով, հեգնելով` ուղղակիորեն ցուցադրում է իր առավելությունը,

բարեհաճ վերաբերմունքով, որը մատուցվում է հատուկ շեշտադրությամբ. «Մի նեղացեք», «Հանգստացեք», «Դուք խելացի մարդ եք, բայց...»,

պարծենկոտությամբ, որը արտահայտվում է սեփական հաջողությունների եւ ձեռքբերումների մասին պատմություններով, որտեղ գերիշխում է «Այնպիսիք, ինչպիսին ես եմ» արտահայտությունը, որը հաճախ միանշանակ չի ընդունվում մարդկանց կողմից,

սեփական ճշմարտության հանդեպ չափից ավելի ինքնավստահությունը, որը կարող է դրսեւորվել «Ես համոզված եմ», «Ես գտնում եմ», «Միանշանակ» եւ «Առանց կասկածի» արտահայտություններով,

սեփական խորհուրդները պարտադրելով,

զրուցակցին ընդհատելով, ինչպես եւ նրա խոսքն ուղղելու համար ձայնը բարձրացնելով:

Ագրեսիվությունը կարող է պայմանավորվել անձին բնորոշ խառնվածքով, այսպես ասած` բնական ագրեսիվությամբ, ինչպես եւ իրավիճակից ելնելով:

Բնական ագրեսիվությունը կարող է լինել սոցիալական միջավայրում` ընտանիքում, կոլեկտիվում, համախոհների շրջանում, ինքնահաստատվելու միջոց կամ ծնողի, ղեկավարի, մի խոսքով` բարձր դիրք զբաղեցնողի իշխանության դեմ բողոքի դրսեւորում:

Իրավիճակային ագրեսիվությունը հիմնականում ի հայտ է գալիս կոնկրետ իրավիճակին արձագանքելիս: Այդպիսի իրավիճակներ կարող են լինել կենցաղում, աշխատավայրում, վատ ինքնազգացողության ժամանակ եւ այլն: Հիմնականում իրավիճակային ագրեսվությունը առաջ է գալիս ի պատասխան  կոնֆլիկտածին երեւույթների:

Եսասիրությունը, կարելի է ասել, ուժեղ կոնֆլիկտածին է: Եսասերը ձգտում է իր ես-ն առաջ տանել ուրիշների հաշվին, ինչը, բնականաբար, բացասական արձագանք է ունենում: Եսասիրությունը, որպես կանոն, հետեւանք է վատ դաստիարակության: Բարձր ինքնագնահատականը եւ եսակենտրոնությունը մարդու մոտ ձեւավորվում է հիմնականում մանուկ հասակում: Առավել խոցելի են միակ երեխաները կամ տան ամենափոքր անդամները: Եսասեր անձինք շրջապատում արագ բացահայտվում են եւ միանգամից բոլորի կողմից բացասական վերաբերմունքի արժանանում, ինչն էլ իր հերթին մշտապես հանգեցնում է կոնֆլիկտի:

Ինչպես խուսափել կոնֆլիկտածին երեւույթներից.

Նախ անհրաժեշտ է հաղթահարել գերազանցության ձգտումը, ինչի համար անհրաժեշտ է.

զրուցակցին հնարավորություն ընձեռել զգալու սեփական նշանակությունը ձեր աչքում,

գիտակցված մոռացության տալ սեփական առավելությունները,

գիտակցել, որ համեստությունը եզակի եւ գովելի առավելություններից է:

Ագրեսիվությունը, ինչպես եւ մյուս բացասական զգացմունքները, անհրաժեշտ է զսպել: Իհարկե շատերը կպնդեն, որ ագրեսիվության զսպումը կարող է հոգեկան լուրջ խնդիրներ առաջացնել: Ագրեսիվությունն անհրաժեշտ է անվնաս եւ հնարավորինս մեղմ պարպել: Հոգեբանները պնդում են, որ հարազատի մոտ զգացմունքներից խոսելը, կիսվելը եւ նույնիսկ լացելը միանգամից լիցքաթափում է: Ընդ որում, պարզվում է արցունքները օրգանիզմից հանում են որոշակի նյութեր, որոնք վտանգավոր են նյարդային համակարգի համար եւ սթրեսածին են: Այս առումով կանայք նախընտրելի վիճակում են:

Հոգեբանական լիցքաթափում կարելի է ապահովել ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ:

Լարվածության մտովի լիցքաթափումը հնարավոր է միայն կոնկրետ թեման մոռացության տալով: Սեփական երեւակայության դեմ պայքարելը նման է խարույկը բենզինով հանգցնելուն, քանի որ անցանկալի անձանց մասին մշտապես մտածելով` մենք առանց որեւէ մեկի օգնության ակամա դառնում ենք «դժբախտ»: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ոչ թե չմտածել այդ մասին, այլ մտածել ավելի դրական, գեղեցիկ ու պայծառ երեւույթների մասին:

Եսասիրությունը հաղթահարելու լավագույն տարբերակը գիտակցումն է այն իրողության, որ ուրիշների հանդեպ ցուցաբերած բարությունը նախեւառաջ սեփական ես-ին է օգտակար: