1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Եթե փողոցում հայտնվել եք վտանգավոր իրավիճակներում

Առօրյա կյանքում քիչ չեն դեպքերը, երբ առաջին հայացքից «անմեղ» թվացող իրավիճակները մեր սխալների կամ ոչ համարժեք ընկալումների հետեւանքով կարող են վերաճել անցանկալի միջադեպերի: Բացի այդ` մեր ժամանակներում մարդիկ ստիպված են մշտապես բախվել այնպիսի երեւույթների հետ, ինչպիսիք են հանցավորությունը, ահաբեկչությունը, չափից ավելի ագրեսիան, տեխնածին ու բնական աղետները եւ այլն: Ժամանակակից մարդուն նետված այդ մարտահրավերներին դիմակայելու  համար անհրաժեշտ է տիրապետել համապատասխան «մարտավարության»: Ստորեւ կներկայացնենք մի քանի պարզ խորհուրդներ, որոնք, կարծում ենք, կօգնեն ձեր կյանքը դարձնել առավել անվտանգ ու ապահով:

Մեծ բնակավայրերը, մարդաշատ վայրերը առավել վտանգաշատ են: Քաղաքներում հատկապես նկատելի են բարքերի հակասություններ. քաղաքակիրթ կյանքի կողքին կարելի է հանդիպել նաեւ «կիսաբարբարոս» երեւույթների: Խոշոր քաղաքները իրենց են ձգում հանցավոր տարրերին. այստեղ նյութական արժեքներն ամենուր են, բացի այդ, փողերի հոսքն ու շրջանառությունն ավելի «առատ» է: Եվ ուրեմն, ինչպիսի վարք դրսեւորել, որպեսզի հանցանքի զոհ չդառնալ:

Եթե ձեր կամքից անկախ, այնուամենայնիվ, հանցագործի հետ հանդիպել եք դեմ առ դեմ, ապա խուսափեք ագրեսիվ վարք դրսեւորելուց, եթե համոզված չեք, որ կարող եք առանց «կորուստների» պաշտպանել ձեր անվտանգությունը: Որքան էլ անցանկալի հնչի, բայց երբեմն սեփական կյանքն ու առողջությունը չվտանգելու լավագույն միջոցը չդիմադրելն է: Շատ քրեաբաններ ու փորձագետներ նույնիսկ նշում են, որ հարձակման ենթարկվածը չտուժելու ավելի մեծ շանսեր է ունենում, երբ բացահայտ ընդունում է հանցագործի առավելություններն ու իշխանությունն իր վրա: Իհարկե, ինքնապաշտպանական բնազդը շատերին է դրդում հակառակ կերպ վարվել, սակայն մասնագետները նման իրավիճակների համար խուրհուրդ են տալիս առաջնորդվել բանականությամբ եւ նախքան որեւէ քայլ ձեռնարկելը` «ծանրութեթեւ» անել ու կանխատեսել հնարավոր հետեւանքները:

 Եվ այսպես, քաղաքում.

-խուսափեք սակավամարդ եւ ոչ բավարար լուսավորությամբ վայրերում միայնակ զբոսնելուց,

-գիշերային ժամերին հնարավորության դեպքում խուսափեք տեղափոխություններից, իսկ անհրաժեշտության դեպքում օգտվեք տաքսիներից,

-եթե ձեզ խմբված երիտասարդներն անտեղի կոպիտ դիտողություն են անում կամ ծաղրում ինչ-ինչ անհիմն պատճառաբանությամբ, ապա ամենայն հավանականությամբ դա խայծ է, որին հաստատ չարժե պատասխան տալ,

-աշխատեք չերթեւեկել անծանոթ մեքենաներով, խուսափեք ճանապարհին մեքենա կանգնեցնելուց, ավելի անվտանգ ու ձեռնտու է օգտվել օրինական տաքսիներից, որոնց կարող եք տարբերակել դեղին համարանիշերով եւ թափքին առկա տվյալ ծառայության անվան գրությամբ,

-աշխատեք ձեր փողերն այնպես պահել, որ տեսանելի չլինեն բոլորին,

-փողոց դուրս գալիս պարտադիր չէ զարդարվել թանկարժեք շղթաներով ու ամենատարբեր պարագաներով,

-մի բեռնավորեք ձեզ պայուսակներով, տոպրակներով ու փաթեթներով, աշխատեք, որ ձեր մի ձեռքն ազատ լինի,

-եթե նկատում եք, որ ձեզ հետապնդում են, ապա այդ մասին տեղյակ պահեք առաջին իսկ հանդիպած ոստիկանին, իսկ եթե մոտակայքում ոստիկան չկա, փորձեք օգնություն խնդրել անցորդներից,

-գիշերային հետապնդման դեպքում ցանկալի է թակել առաջին իսկ պատահած դուռը,

-եթե որեւէ մեկը ձեզնից խորհուրդ է հարցնում, ապա պատասխանեք հակիրճ եւ խուսափեք նրան ուղեկցելուց,

-գիշերային ժամերին դատարկ ավտոբուսով երթեւեկելիս առավել անվտանգ է վարորդին մոտ նստել,

շուկաներում, տոնավաճառներում եւ մարդաշատ այլ վայրերում առավել զգոն եղեք, քանի որ դրանք գրպանահատների սիրելի վայրերն են,

-բանկերից, խանութներից կամ այլ հաստատություններից (որտեղ գումարային գործարքներ եք կատարել) դուրս գալուց առաջ պահեք գումարը եւ ոչ մի դեպքում այն դրամապանակի մեջ մի տեղավորեք փողոցում,

-եթե բանկոմատներից օգտվելիս կասկածելի ինչ-որ բան եք նկատում, հրաժարվեք գործարքը շարունակելուց,

-եթե փողոցում կրակոցների ականատես եք լինում, ապա անմիջապես պառկեք գետնին, թաքնվեք պատերի ետեւում: