ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ինչպես նվազեցնել զոհ դառնալու հավանականությունը

Տարբեր ժամանակներում հանցագործության կենտրոնական կերպարը հանդիսացել է հանցագործը, այսինքն քրեաբանները հանցագործությունը անմիջականորեն կապել են հանցագործի հետ, սակայն հետագայում գիտնականների ուշադրությունը բևեռացվել է նաև զոհի դերին հանցագործության մեջ:
  Վիկտիմոլոգիայի հիմնադիրներից գերմանացի քրեաբան Հանս Ֆոն Հենտինգը դեռևս 1934 թվականին փորձում էր մասնագետների ուշադրությունը հանցավորից տեղափոխել տուժողի վրա: Հենտինգի նպատակն այն էր, որ ապահովվի հանցագործության ուսումնասիրման համար կրկնակի կառուցվածք՝ որպես այլընտրանք ավանդական միակողմանի մոտեցմանը: Ներկայումս ամբողջ աշխարհում շարունակում են բուռն զարգացում ապրել վիկտիմոլոգիական հետազոտությունները:
    Վիկտիմոլոգիան քրեաբանության հատուկ բաժին է, գիտություն հանցագործությունների զոհերի մասին, որը կանխարգելման նկատառումներով ուսումնասիրում է զոհի անձը, վարքային առանձնահատկությունները, հոգեբանական ասպեկտները, ինչը կարևոր է պարզելու, թե ինչպիսի անձնային, սոցիալ-դերային և այլ պատճառների ուժով են նրանք դարձել տուժող,տուժողների դերը հանցավոր վարքագծի մեխանիզմում և այն և այն իրավիճակներում, որոնք նախորդել կամ ուղեկցել են հանցավոր վարքին, հանցագործին և տուժողին կապող հարաբերությունները, ընդ որում՝ ինչպես տևական, այնպես էլ ակնթարթորեն ձևավորված, որոնք հաճախ նախորդում են հանցավոր ոտնձգությանը, տուժողի վարքը հանցագործության կատարումից հետո, որը նշանակություն ունի ոչ միայն հանցագործության քննության և մեղավորների բացահայտման, այլև նոր հանցագործությունների կանխարգելման համար:
  Առհասարակ գերակայում է այն մոտեցումը, որ հանցավորության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը կանխարգելումն է: Հանցագործությունների թվի նվազեցումը հնարավոր է նաև վիկտիմածին պատճառների և վիկտիմային նախատրամադրվածության վերացման ճանապարհով: Վիկտիմոլոգիական կանխարգելման առումով մեծ նշանակություն ունի նաև զանգվածային լրատվամիջոցների դերը: Օրինակ ԱՄՆ-ում բռնցքամարտի առաջնությունները հեռարձակելուց հետո, հաջորդող շաբաթվա ընթացքում բռնությամբ կատարվող հանցագործությունները միանգամից մեծ աճ են գրանցել: Բռնության տեսարանները, արյան տեսարանները ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա և այս պարագայում անձինք շատ դեպքերում փորձում են իրենց առօրյա կոնֆլիկտները լուծել բռնության միջոցով: Անձի ագրեսիվ վարքագիծը կարող է հետագայում նրա կողմից զոհի վերածվելու պատճառ դառնալ: ԶԼՄ ների և կանխարգելման սուբյեկտների կողմից պետք է հրամցվի հասարակությանը, որպեսզի յուրաքանչյուր իրավիճակում անձը փորձի իր վարքագիծը դրսևորել իրավական և բարոյական չափանիշների համատեղության մեջ:
     Որոշ հանցագործություններ կարող են և չկատարվել, եթե պոտենցիալ զոհը կոնկրետ իրավիճակում ցուցաբերի անհրաժեշտ շրջահայացություն և ճիշտ վարքագիծ դրսևորի պոտենցիալ ոտնձգություն կատարողի նկատմամբ: Սակայն հարկ է նշել, որ զոհի պահվածքը և այլ հոգեբանական առանձնահատկությունները ոչ մի դեպքում արդարացում չեն ագրեսորի համար և ինքը միևնույն է պետք է պատասխանատվություն կրի իր կատարած գործողությունների համար:
  Իրավապահների ուշադրությունը սևեռված է, ոչ միայն հանցավորության դեմ պայքարի ընդունված ու ստանդարտ տեսակներին, այլև վիկտիմության բարձր աստիճան ունեցող անձանց հայտնաբերմանը, հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելուն, նախազգուշացումներով, խորհուրդներով հանրությանը իրազեկ և ուշիմ պահելու գործելաոճին:
  Ոստիկանությունը վերջին տարիների ընթացքում մեծ ուշադրություն է դարձնում հենց զոհերի աջակցությանը: Հասարակության լայն զանգվածների հետ՝ մասնավորապես դպրոցներում, ուսումնական բոլոր հաստատություններում անց են կացվում զրույցներ, զեկուցումներ, անցկացվում է միամսյակ՝ թեման վերաբերվում է բռնությանը և մշակված թեման է «Ինչպես կառավարել հույզերը»: Խոսվում է ընտանեկան բռնության մասին. կանայք, աղջիկները հանդիսանում են ֆիզիկական, սեռական, տնտեսական բռնության զոհեր, կարևոր է որպեսզի իմանան, ինչպես վարվել հետագայում հանցագործության զոհ չդառնալու համար:
  Զոհ դարձած երեխաները ներկայացվում են վերականգողական համայնքային կենտրոններ, որտեղ վերջիններիս հետ համապատասխան աշխատանք է իրականացվում: Երեխաները ուղղորդվում են հոգեբանների մոտ, ուղղորդվում են երեխաների աջակցման կենտրոններ, որտեղ վերջիններիս հետ աշխատում են մասնագետներ, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տալիս , որ ի վերջո հենց այս երեխաները հետագայում կարող են դառնալ բռնարար:
 Վերջին տարիներին ոստիկանության արդյունավետ աշխատանքի շնորհիվ մեր երկրում նվազել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Հայաստանը ներառված է հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրների թվում, այն զբաղեցրել է 20-րդ տեղն աշխարհի 118 երկրների ցանկում՝ 29.02 հանցավորության ցուցիչով և 70.89 անվտանգության ցուցիչով: Այդպիսին են աշխարհում խոշորագույն տվյալների բազայի` Numbeo-ի հետազոտության արդյունքները 2016 թ-ի դրությամբ: Նույն վարկանիշում 2013-ին Հայաստանը զբաղեցրել է 33-րդ տեղը, 41.07 հանցավորության և 58.93 անվտանգության ցուցիչով:
   Ըստ ՀՀ դատախազության տվյալների 2016թ. առաջին 6 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ծանր հանցագործության 1613. առանձնապես ծանր հանցագործության 116, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 36 դեպք, ապա 2017թ. առաջին կիսամյակում՝ ծանր հանցագործության 1210. առանձնապես ծանր հանցագործության 91, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 27 դեպք: 2016թ. 1-ին կիսամյակում գրանցվել է սպանության 39, սպանության փորձի 17 դեպք, 2017թ. նույն ընթացքում՝ սպանության 25, սպանության փորձի 13 դեպք:
Հանցավորության շարժընթացի նվազեցմանը դուք օգնում եք ոչ միայն հանցագործություն չկատարելով, այլև հանցագործության շարժառիթ չդառնալով:
    Մեզնից յուրաքանչյուրը կարող է դիտավորյալ, նախապես պլանավորված հանցագործության տուժողի կարգավիճակում հայտնվել, սակայն կան իրավիճակներ, երբ զոհի գործողությունները պարզապես շարժառիթ են հանդիսանում և որոշիչ դեր են ունենում հանցագործության կատարման հարցում: Օրինակ թանկարժեք զարդերով, գայթակղիչ, բաց հագուստով երեկոյան ժամերին փողոցում շրջելը, կարող է հանցանք կատարելու հակված անձի համար խթան հանդիսանալ: Խորհուրդ է տրվում գիշերային ժամերին խուսափել միայնակ զբոսնելուց, քայլել լավ լուսավորված հատվածներով և այնուամենայնիվ կասկածելի անձանց հանդիպելիս փոխել ճանապարհն ու ընտրել մարդաշատ վայր: Տրանսպորտային միջոցներից օգտվելիս լինել ուշադիր իրերի նկատմամբ: Փակ պահել տան դռներն ու անծանոթների առաջ դրանք չբացել:
    Խորհուրդները բազմաթիվ են, դրանցից առաջնայինը լինել զգոն և իրազեկված: Ցանկացած իրավիճակում զերծ մնալ սադրանքներին տրվելուց և ցուցաբերել ողջամտություն։
    Տիրապետեք օրենքին ու դիմեք իրավապահներին՝ ձեզ ու ձեր իրավունքները պաշտպանելու համար: