ՀՀ տարածքում քաղաքացիական զենք ձեռք բերելու, զենք պահելու և կրելու թույլտվություն ստանալու, պահելու և կրելու թույլտվության ժամկետը երկարացնելու, ինչպես նաև զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի ցանկը
Հարգելի´ քաղաքացիներ,
ՀՀ տարածքում քաղաքացիական զենք ձեռք բերելու, զենք պահելու և կրելու թույլտվություն ստանալու, պահելու և կրելու թույլտվության ժամկետը երկարացնելու, ինչպես նաև զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ ոստիկանություն ներկայացնել.
Որսորդական ողորկափող զենք ձեռք բերելու համար (ՀԿԱ վարչություն, Նալբանդյան 130 կամ ոստիկանության տարածքային բաժիններ)
- 3x4 չափի 2 լուսանկար,
- անձնագրի պանճեն,
- որսորդական վկայականի պատճեն,
- Ձև 2 տեղեկանք պոլիկլինիկայից /զենքի տիրապետմանը խոչնդոտող հիվանդությունների ու ֆիզիկական թերությունների բացակայության վերաբերյալ/
- պետտուրքի վճարման անդորրագիր` զենք ձեռք բերող քաղաքացու անվամբ ձեռք բերման համար 4000 դրամ, պահելու կրելու թույլտվության համար 2000 դրամ /երկարացման դեպքում միայն 2000 դրամ/
Որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու համար (ՀԿԱ վարչություն, Նալբանդյան 130)
- 3x4 չափի 2 լուսանկար,
- անձնագրի պանճեն,
- որսորդական վկայականի պատճեն,
- Ձև 2 տեղեկանք պոլիկլինիկայից /զենքի տիրապետմանը խոչնդոտող հիվանդությունների ու ֆիզիկական թերությունների բացակայության վերաբերյալ/
- պետտուրքի վճարման անդորրագիր` զենք ձեռք բերող քաղաքացու անվամբ ձեռքբերման համար 6000 դրամ, պահելու կրելու թույլտվության համար 2000 դրամ / երկարացման դեպքում միայն 2000 դրամ/
- 5 տարվա որսորդական ողորկափող զենք ունենալու ստաժ:
Գազային արտճանակ ձեռք բերելու համար (ՀԿԱ վարչություն, Նալբանդյան 130)
- 3x4 չափի 2 լուսանկար,
- անձնագրի պանճեն,
- Ձև 2 տեղեկանք պոլիկլինիկայից / զենքի տիրապետմանը խոչնդոտող հիվանդությունների ու ֆիզիկական թերությունների բացակայության վերաբերյալ/
- պետտուրքի վճարման անդորրագիր` զենք ձեռք բերող քաղաքացու անվամբ 4000 դրամ
Զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ձեռք բերելու համար (ՀԿԱ վարչություն, Նալբանդյան 130)
- 3x4 չափի 2 լուսանկար,
- անձնագրի պանճեն,
- Ձև 2 տեղեկանք պոլիկլինիկայից / զենքի տիրապետմանը խոչնդոտող հիվանդությունների ու ֆիզիկական թերությունների բացակայության վերաբերյալ/
- պետտուրքի վճարման անդորրագիր` թույլտվություն ձեռք բերող քաղաքացու անվամբ 10000 դրամ, երկարացման դեպքում 6000 դրամ/
Ծանոթություն 1. Ակոսափող զենքերի պահելու և կրելու ժամկետը երկարացնելու ժամանակ անհրաժեշտ է նաև զենքը ներկայացնել ՀՀ ոստիկանության ՓՔՎ /ք. Երևան Արցախի 8/16 / ստուգողական կրակոց իրականացնելու համար:
Ծանոթություն 2. Թույլտվության ձևակերպման համար քաղաքացու կողմից ներկայացվում է պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր:
Ոստիկանության ծառայողի կողմից անդորրագրի փոխարեն կանխիկ գումար գանձելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: