ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2012 թ. հունվար-փետրվար ամիսներին արձանագրված դեպքեր

24.01.2012
Հունվարի 24-ին, ժամը 17.50-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով,  Երևան քաղաքի Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի մոտից ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արթուր Ալեքսանյանին, 1987 թ. ծնված և 1990 թ. ծնված Ռուզաննա Սիմոնյանին:
Ա. Ալեքսանյանի մոտից հայտնաբերվել և առգրավվել է մոտ 5,6 գ մուգ շագանակագույն գունի «Ափիոն» թմրամիջոցին նմանվող զանգված, որը պետք է իրացներ Կ. Բաղդասարյանին:
Կ. Բաղդասարյանի մոտից հայտնաբերվել է 1,4 գ դեղնականաչավուն գույնի «Մարիխուանա» թմրամիջոցի նմանվող զանգված, որը պետք իրացներ Ա. Ալեքսանյանին:
Ոստիկանության ծառայողների կողմից մատնանշված վայրից` Ա.Ալեքսանյանին պատկանող ավտոտնակից, հայտնաբերվել է մոտ 910 գ մուգ շագանակագույն «Ափիոն» թմրամիջոցին նմանվող զանգված: Վերջինս հայտարարել է, որ նշված թմրամիջոցը պատկանում է Տաջիկստանի քաղաքացի, 1964 թ. ծնված. նախկինում դատված Թոլիբ Սոյիմի Պորտոևին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 24-ին ժամը 17.55-ի սահմաններում, Փափազյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկից ԿՀԴՊ ԳՎ է բերման ենթարկվել 1968 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Վլադիմիր Խաչյանը, որի մոտից հայտնաբերվել է մոտ 2 գ մուգ շագանակագույն «Ափիոն» թմրամիջոցին նմանվող զանգված:
Պարզվել է, որ նշված թմրամիջոցը Վ. Խաչյանը ձեռք է բերել Թ.Պորտոևից, որը նույն օրը ժ. 20.30-ի սահմաններում Գյուլբենկյան փողոցի 46 շենքի թիվ 4 բնակարանից բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Թ.Պորտոևի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մոտ 0,5 գ դեղնականաչավուն գույնի «Մարիխուանա» թմրամիջոցին նմանվող զանգված:
Առգրավվածը ուղարկվել փորձաքննության:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 266 հ. 2-րդ, 268 հ. 3-րդ մասերի հատկանիշներով:
 
11.02.2012
 Փետրվարի 11-ին, ժամը 04.25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Մեղրիի բաժնի, ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի կայազորի, ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի սահմանապահ ջոկատի ծառայողների հետ համատեղ, Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածի 9-րդ կմ-ից, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Մեղրիի բաժին բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գագիկ Պողոսյանին, 1971 թ. ծնված Վրեժ Ալավերդյանին, 1978 թ. ծնված Արթուր Մովսիսյանին և Գ.Պողոսյանին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:
Նույն օրը նշված տարածքի բետոնե շինությունում հայտնաբերվել է մոտ 80 գ կշռով, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, մուգ շագանակագույն ափիոնանման զանգված, որի վրա հարմարեցված էր կանաչ գույնի լուսարձակող սարք:
Ըստ Վ.Ալավերդյանի բանավոր հայտարարության, իրենք Գորիս քաղաքի բնակիչ Լևոն Շալունցի հանձնարարությամբ, Գ.Պողոսյանին պատկանող մեքենայով Գորիս քաղաքից եկել են նշված վայր, որպեսզի այդ վայրում վերցնեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից ոմն «Բենոյի» կողմից նետած 10 հատ, մոտ 80 գ կշռով «Ափիոն» թմրամիջոցի զանգվածները:
Վերջինս հայտարարել է նաև, որ նշված զանգվածներից 5 հատը ինքը հայտնաբերել և տվել է Ա.Մովսիսյանին, իսկ մնացածը չի կարողացել հայտնաբերել` եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով:
 Փետրվարի 11-ին, ժամը 09.05-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մեղրիի բաժնի ծառայողների հետ համատեղ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, Ա.Մովսիսյանը Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածի 9-րդ կմ-ին հարակից բետոնե շինության միջնամասում գտնվող թաքստոցից ներկայացրել է Վ.Ալավերդյանի կողմից իրեն տրված պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված «Ափիոն» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված 6 փաթեթները` յուրաքանչյուրը 100 գ` 600 գ ընդհանուր կշռով:
Ըստ Ա.Մովսիսյանի հայտարարության` թմրամիջոցը Իրանի Իսլամական Հանրապետությունից նետել է ազգությամբ պարսիկ ոմն «Բենոն», որն իր հետ վերջին հեռախոսային խոսակցության ժամանակ հայտնել է, որ նախատեսված 10 հատի փոխարեն կլինի 7 հատ, քանի որ 3 հատը նետելու ժամանակ ընկել են Արաքս գետը:
Նույն օրը ժ.18.10-ի սահմաններում Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածին կից, 9-րդ սահմանային տեղամասում, սահմանային երկաթբետոնյա հիմնապատին կից տարածքում, Արաքս գետի կողմից, որոշակի որոնողական միջոցառումների արդյունքում, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ և Սյունիքի մարզային վարչությունների, Մեղրիի բաժնի, ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից համատեղ հայտնաբերվել և առգրավվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից նետված պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, լուսային սարքավորումներով հարմարեցված` յուրաքանչյուրը 100 գր կշռով 2 փաթեթները` 200 գր ընդհանուր կշռով ափիոնանման զանգվածները:
Ձեռնարկվում են միջոցառումներ Լ.Շալունցին հայտնաբերելու ուղղությամբ:
 
Փետրվարի 11-ին ,ժամը 23.10-ին,  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ-ում ստացված օպեր. տվյալներն իրացնելիս, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Գորիսի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպեր-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1966 թ. ծնված, նախկինում դատված Լևոն Շալունցը և Ա.Մովսիսյանը, 2011 թ. հոկտեմբերից մինչև ս/թ փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում, 5 անգամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ոմն Բենիկից, Մեղրի-Ագարակ ճանապարհին կից 9-րդ սահմանային տեղամասում, 1 գրամը 6 ԱՄՆ դոլարով ձեռք են բերել ընդհանուրը 2.900 գ կշռով «Ափիոն» տեսակի  թմրանյութ և իրացրել այն տարբեր անձանց:
 
Լ.Շալունցը բերման է ենթարկվել բաժին:
Հետաքննությունը շարունակվում է:
 
Փետրվարի 11-ին հաղորդվել էր Ա.Մովսիսյանի կողմից Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածի 9-րդ կմ-ին հարակից բետոնե շինության թաքստոցից «Ափիոն» տեսակի թմրամիջոց ներկայացնելու մասին:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցված քր. գործի շրջանակներում ս/թ փետրվարի 21-ին ժ. 11.20-ի սահմաններում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողները խուզարկություն կատարեցին 1951 թ. ծնված Սամվել Գևորգյանի բնակարանում, որտեղից հայտնաբերվեց և առգրավվեց մոտ 14,1 գ մուգ շագանակագույն «Ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և 6 հատ «Տրամադոլ» տեսակի դեղահաբ:
Նույն օրը Ս.Գևորգյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչություն:
Առգրավվածը ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
 
20.02.2012
Փետրվարի 20-ին, ժամը 14.40-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողներն իրացնելով ստացված օպեր. տվյալները, թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող Նարկոլոգիական կլինիկայի մոտից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկել հանցավոր աշխարհում «Բիջ Ռուբո» մականվամբ հայտնի, 1960 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատված Ռոբերտ Առաքելյանին, որի տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է մոտ 2 գ, իսկ բաճկոնի գրպանից` մոտ 5.7 գ մուգ շագանակագույն «Ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:
Ըստ Ռ.Առաքելյանի բանավոր հայտարարության` իր մոտ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը իր անձնական օգտագործման համար է:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նույն օրը ժամը 17.00-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողների կողմից ստացված օպեր. տեղեկություններն իրացնելիս և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ռ.Առաքելյանը իր բնակարանի ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից ներկայացրել է «ՏՏ» տիպի ատրճանակը`  6 փամփուշտով լիցքավորված պահունակով, և 5 հատ պոլիէթիլենային փաթեթ, որոնց մեջ առկա են մուգ շագանակագույն «Ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող 5 հատ գնդիկներ` ընդհանուր 40.7 գ կշռով:
Ռ.Առաքելյանը հատնել է, որ նշված ատրճանակը 20 տարի առաջ իրեն նվիրել է հանգուցյալ հորեղբոր որդին` ազատամարտիկ Հարություն Թորոսյանը, իսկ նշված շագանակագույն գնդիկները հանդիսանում են «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը իր օգտագործման համար է:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն:
 
Փետրվարի 23-ին, ժ. 03.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և ԹԱՇԴՊՎ ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության Մեղրիի բաժնի և ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ սահմանապահ զորքերի Մեղրիի սահմանապահ ջոկատի ծառայողների հետ համատեղ, Մեղրիի մաքսատան մոտից ոստիկանության Մեղրիի բաժին իր «ԿամԱԶ» մակնիշի մեքենայով բերման են ենթարկել 1959 թ. ծնված Էդիկ Ծռնվերանցին:
Փետրվարի 24-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցված քր. գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Էդիկ Ծռնվերանցին պատկանող, Ներքին Շենգավիթ 1/2 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 905 գ կշռով մուգ շագանակագույն «Ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:
Պարզվել է, որ Ռ. Առաքելյանը 2011 թ. սեպտեմբերից մինչև 2012 թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում 7 անգամ, 10 ԱՄՆ դոլարով, յուրաքանչյուր անգամ մոտ 100 գ կշռով «Ափիոն» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել Է.Ծռնվերանցից:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 235-րդ, 268-րդ եւ 215-րդ հոդվածների հատկանիշներով: