Արամ Հրաչիկի Ղազարյան
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Ծնվել է 1972թ. մարտի 10-ին, Շամշադինի շրջանի Ծաղկավան գյուղում:
1994թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, 1998 թվականին՝ ՌԴ Իվանտեևյան համալսարանը:
1994-1999 թթ. Տավուշի մարզի Վարագավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ,
2000-2001 թթ. Լոռու միջազգային համալսարանի գիտական քարտուղար,
2001-2003 թթ. Լոռու մարզային ՆԳ վարչության Վանաձորի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ,
2003-2008 թթ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
2008-2012 թթ. Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
2012-2014 թթ. Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ,
2014-2015 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ,
2015-2016 թթ. Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետ,
2016-2016 թթ. Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ,
2016-2019 թթ. Լոռու մարզային վարչության պետ,
2019-2019 թթ. ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ,
2019-2020 թթ. գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում,
2020-2020 թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ,
2020-2023 թթ. ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ,
2023 թ. ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից,
2023-2024 թթ. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԵԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն,
2024-2025 թթ. Լոռու մարզպետ,
03.06.2025թ.-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:
Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում՝
ՀՀ ոստիկանության պետի 30.12.2020թ. հրամանով՝ «Սխրագործության համար» մեդալով:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: