ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Գարեգին Սերյոժայի Բաղդասարյան

Գարեգին Սերյոժայի Բաղդասարյան 
 
 Բոլոր ժամանակներում, երբ Հայրենիքը հայտնվում է ծանր կացության մեջ, առաջին հերթին ոտքի են կանգնում ազգի անվախ քաջորդիները: Այդպես էր նաև 20-րդ դարավերջին,  երբ շատ հայորդիներ կամովին զենք վերցրին ու մեկնեցին հայրենի հողը պաշտպանելու: Հայրենիքի ազատության և անկախության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերեցին նաև ներքին գործերի մարմինների հարյուրից ավելի աշխատակիցներ: Քաջերից մեկն էլ միլիցիայի կապիտան Գարեգին Բաղդասարյանն էր:
Գարեգին Սերյոժայի Բաղդասարյանը ծնվել է 1957 թվականի սեպտեմբերի 24-ին, Երևանում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարան, այնուհետև զորակոչվել խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո`1980 թվականին, աշխատանքի է անցել Հայաստանի ներքին գործերի նախարարությունում:
1990 թվականի ամռանը, երբ հայրենիքի սահմանները պաշտպանելու, ինչպես նաև զինված ավազակային տարրերի դեմ պայքարելու համար Հայաստանի ներքին գործերի համակարգում ստեղծվեց միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ, Գարեգինն առաջին օրվանից այդ ստորաբաժանումում էր՝ որպես ջոկատի հրամանատարի տեղակալ ու  նաև՝ շտաբի պետ:
Հետո հաջորդեցին արտաքին և ներքին թշնամու դեմ պայքարի օրերը՝ մարտեր Գորիսում, Նոյեմբերյանում, Մեղրիում, Վարդենիսում, ավազակային զինված խմբերի վնասազերծման և զինաթափման օպերացիաներ Երևանում և Մասիսում,
Հայրենիքի համար այդ չափազանզ խառն ու դժվարին ժամանակներում Գարեգին Բաղդասարյանը չէր կարող  դիտորդի դերում լինել: Նա սահման չգնալ չէր կարող և ամեն անգամ գնալուց առաջ ասում էր` գնում եմ հանուն վաղվա հաղթանակած Հայաստանի:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատն այդ օրերին  հսկում էր Վարդենիսի ամբողջ սահմանը՝ Սոդքից մինչ Մարտունու սարերը: Վաղ առավոտյան մի քանի նոր պահակակետեր ավելացնելու համար միլիցիայի կապիտան  Գարեգին Բաղդասարյանը մարտիկներից մեկի հետ գնաց տեղազննության: Դաժան վախճան  բաժին ընկավ նրան: Թշնամու գնդակը քաջարի երիտասարդին գտավ դիրքերում, հայրենյաց սահմանները պաշտպանելիս…
Այդ նույն օրը` հուլիսի 20-ին, Գարեգինը զանգահարել էր տուն, զրուցել հարազատների հետ և խոստացել մոտակա  օրերին այցի գալ: Չէր էլ պատկերացրել, որ դա իր վերջին զանգն էր լինելու, որ քիչ անց ժամանակը նրա համար ընդմիշտ կանգ էր առնելու:
Ցավոք կարճ տևեց Գարեգինի կյանքի ուղին:
Այդպիսին էր նրա ապրելու կենսակերպը: Նրանցով պիտի հպարտանանք: Նրանց կյանքը մեր ազգային ազատագրական պայքարի պատմությունն է, նրանց վառ հիշատակը հավերժ մեր սրտերում պիտի կրենք, մոռացության չմատնենք և երբևէ չմոռանանք, որ նրանք մարտնչել են հանուն հայրենիքի, հանուն մեր երկրի խաղաղության և զոհվել  մեր երեխաների լուսավոր ապագայի համար:
2003 թվականի ապրիլին մայրաքաղաքի 94-րդ դպրոցում բացվեց Գարեգին Բաղդասարյանի հիշատակին նվիրված հուշատախտակը: Այդ նույն դպրոցն էր ավարտել նաև նրա սիրասուն կինը, նրա մայրն այդ դպրոցում հայոց լեզու և գրականություն էր դասավանդել:
Աշտարակի շրջանի Կարբի գյուղում՝ Բաղդասարյանների պապենական գերեզմանատանն են հանգչում գերդաստանի նահապետները: Նախնիների հետ, նախնիների կողքին  ամփոփված է նաեւ Գարեգին Բաղդասարյանի մարմինը: Նրա շիրմաքարին միշտ թարմ ծաղիկներ կան, կողքին՝ գլխահակ կանգնած են տղերքը, արցունքով լի աչքերով, սրտի չսպիացող վերքով: Այո, ,Լավագույն տղերքը հեռանում են, բայց գալու են դեռ իբրև լեգենդ, իբրև հերոսական անցյալ և պատմություն:  Նրանցով է ազգը ապրում, նրանցով է ազգի ոգին ամուր:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, միլիցիայի կապիտան Գարեգին Բաղդասարյանը Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար Հայաստանի Հանրապետության նախագահի 1998 թվականի մայիսի 26-ի հրամանագրով հետմահու պարգևատրվել է ,Արիության համարե մեդալով:
Հայաստանի ոստիկանության տարեգրության մեջ իր արժանի տեղը զբաղեցրած քաջարի հայորդին մեկ տարի անց հետմահու պարգևատրվել է նաև Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի 10 տարվա հոբելյանական կրծքանշանով: