1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օր ոգեկոչման և սխրանքի

Օր ոգեկոչման և սխրանքի

Մայիսի 6-ին Նոյեմբերյանում նշվեց Ոսկեպարի ողբերգության և հայ ոստիկանների սխրանքի ու հիշատակի ոգեկոչման 20-րդ տարելիցը: Արդեն երկու տասնամյակ մեր ժողովուրդն իր հաղթական մայիսների դրվագները վերհիշելուց առաջ հերոսության ու ցավի այս օրն է ապրում:  
 
1991 թվականի մայիսի 6-ի վաղ առավոտյան Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային  բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի միլիցիայի 20 աշխատակիցներ և նրանց ուղեկիցները: Դիմադրեցին հերոսաբար, բայց ուժերն անհավասար էին: Տասնմեկ ոստիկաններ զոհվեցին, ծանր վիրավորված եւս երեք հայորդիներ մահացան գերության մեջ: Զոհվածներից երկուսը քաղաքացիական անձինք էին, որոնք ոստիկանների հետ պաշտպանում էին սահմանները: Ողջ մնացած եւս տասը մարդ գերեվարվեց:
Ոսկեպարի անտառում տեղի ունեցած ողբերգությունից մի քանի ժամ անց խորհրդային զինվորները գերի վերցրին գյուղը պաշտպանող 45 ոստիկանի՝ հանձնելով նրանց ադրբեջանցի օմոնականներին:
 

 
 
Ավանդույթի համաձայն` այս տարի էլ ոստիկանության ներկա ու նախկին բազմաթիվ աշխատակիցներ, հարյուրավոր նոյեմբերյանցիներ, սահմանների պաշտպանությանը մասնակցած տղաներ, զոհվածների հարազատները խոնարհվեցին հերոսների պայծառ շիրիմների առջեւ, երդվեցին վառ պահել հիշատակն այն քաջերի, ովքեր արյունով սրբագործեցին հող հայրենին…
Սա է մեր ժողովրդի կենսունակության գաղտնիքը: