ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մարտի 13-ից 15-ը Լիոնում կայացած Ինտերպոլի ԱԿԲ-ների...

Մարտի 13-ից 15-ը Լիոնում կայացած Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 8-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին Ինտերպոլի 148 անդամ երկրների 270 ներկայացուցիչներ, նպատակ ուներ, մասնավորապես, ուսումնասիրել ռազմավարական այն նախա-
ձեռնությունները, որոնք կարող են օգնել ի հայտ բերելու կազմակերպության  190 անդամ երկների միջև  միջազգային համագործակցությանը խոչնդոտող հանգամանքները: Վեհաժողովի աշխատանքները նպատակաուղղված էին հատկապես կազմակերպության հետագա զարգացմանը, հնարավորությունների ընդլայնմանն ու մատուցվող ծառայությունների բարելավմանը:
 
23-03-2012-2Ինտերպոլի նախագահն իր բացման խոսքում ընդգծելով, որ ոստիկանական համագործակցությունն ու միջազգային մակարդակում տեղեկատվության փոխանակումը կարևոր բաղադրիչներ են առավել ապահով աշխարհի համար, նշեց, որ ոստիկանական միջազգային գործունեության զարգացման նոր ուղիների որոնումները կհանդիսանան գերակա խնդիր հատկապես բարձր տեխնոլոգիաների անվտանգության ոլորտում, որտեղ հանցագործները online օգտագործում են կիբեռտարածքը այնպիսի հանցագործություններ կատարելու համար, ինչպիսիք են խարդախությունը, անձնական տվյալների նկատմամբ ոտնձգությունները և փողերի լվացումը:
Գլխավոր քարտուղարը նշեց նաև Ինտերպոլի կարևոր դերն ու օժանդակությունը համատեղ օպերացիաների ժամանակ: Օրինակ, օպերացիայի ընթացքում Ինտերպոլը հնարավորություն ընձեռեց ի հայտ բերել այն հիմնական մարտահրավերները, որոնք պետք է հաշվի առնվեն 21-րդ դարի ոստիկանական միջազգային համատեղ գործողությունների և Սինգապուրում Ինտերպոլի համաշխարհային ինովացիոն Կոմպլեքսի գործարկման ժամանակ: Նա նշեց նաև, թե որքան կարևոր հանգամանք է ամբողջ աշխարհում միջազգային համագործակցությունը անդամ երկրների ոստիկանության գործունեության համար:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին առաջնային կարևորության մի շարք հարցեր, որոնք ներկայացրին Գլխավոր քարտուղարության, անդամ երկրների ներկայացուցիչները և հրավիրված մասնագետները: Քննարկված հարցերով ընդունվեցին համապատասխան որոշումներ:
Տարածաշրջանային գործունեությանն առնչվող հարցերն առավել արդյունավետ և գործնական տեսանկյունից անմիջական քննարկելու նպատակով, կոնֆերանսի 2-րդ օրը` մարտի 14-ին, աշխատանքները կազմակերպվել էին ըստ տարածաշրջանների երկրների:
Վեհաժողովի ընթացքում քննարկվեցին քրեական ոստիկանական միջազգային համագործակցության, անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման, կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես, միջազգային մակարդակում իրավապահ մարմինների համագործակցության խնդիրների բարելավումը, ահաբեկչության և դրան առնչվող հանցագործությունների, կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների, զենք-զինամթերքի և տրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության, հափշտակված մշակութային արժեքների և ճամփորդական փաստաթղթերի, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հանցավորության դեմ պայքարը:
Կոնֆերանսը հնարավորություն ընձեռեց հանդիպել գործընկերների, տեղում ծանոթանալ Գլխավոր քարտուղարության տվյալների պահոցների հնարավորություններին (մասնավորապես I-link), մշակվող ոստիկանական օպերացիաների մեթոդներին և մեթոդաբանությանը (INFRA-RED) և այլ գործընթացների:
Հանդիպման ժամանակ ներկայացվեց Ինտերպոլի ճամփորդական փաստաթղթերի հետ կապված ներդրման գործընթացի ներկա վիճակը (գլխավոր քարտուղարության կողմից մշակված և որոշ անդամ երկրներում արդեն իսկ իրավական ճանաչում ստացած Ինտերպոլի ID քարտը և/կամ անձնագիրը, որը միասնական փաստաթուղթ է հանդիսանալու Ինտերպոլի աշխատակիցների համար): Այդ փաստաթուղթն իրավապահներին հնարավորություն կընձեռի ապահովել ավելի արագ տեղաշարժը տարբեր երկրներից, ինչն անմիջականորեն նպաստելու է հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և որակական բարելավմանը: Փաստաթուղթն արդեն ճանաչել են 34 երկրներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը:
Կոնֆերանսի աշխատանքների ընթացքում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը հանդիպել է գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ այս տարի Հայաստանի Հանրապետության կազմակերպությանն անդամակցելու քսանամյակի կապակցությամբ տոնական միջոցառումներին նրա և գլխավոր քարտուղարության պատվիրակության մասնակցության հարցը:
ՀՀ ոստիկանության պատվիրակը հանդիպում է ունեցել նաև գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Ոստիկանական համագործակցությանը վերաբերող գործնական  հարցերի շուրջ քննարկումներ են կայացել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, ԻԻՀ, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Թուրքիայի և այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի հետ:
 
 
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ