ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո (ԱԿԲ)

Պատմական իրադարձություններ 
 
1992թ. նոյեմբերի 5-ին - Դակարում կայացած Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց կազմակեց Ինտերպոլին
1993թ. հունիսի 20-ին - ՀՀ ներքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում կազմավորվեց ազգային կենտրոնական բյուրոն
1998թ.- ՀՀ ՆԳ և ԱԱ նախարար Ս.Սարգսյանի այցելությունը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայր` Լիոն, Ֆրանսիա
2001թ.- ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն ունեցավ իր նոր մասնաշենքը
2002թ. - Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռ.Նոբլը այցելեց ՀՀ
2002թ.- ՀՀ ՆԳ նախարար Հ.Հարությունյանի այցելությունը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայր` Լիոն, Ֆրանսիա
2004թ. - ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն միացավ ինտերնետային հեռահաղորդակցման I-24/7 համակարգին
2004թ. - Երևանում կայացավ Ինտերպոլի հեռահաղորդակցման I-24/7 համակարգից օգտվողների միջազգային 4-րդ սեմինարը
2005թ. - Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռ.Նոբլի 2-րդ այցելությունը ՀՀ
2006թ. - Երևանում անցկացվեց Ինտերպոլի կողմից կազմակերպված հեռահաղորդակցման I-24/7 համակարգից ՀՀ իրավապահ մարմինների օգտվողների սեմինար
2009թ. - Երևանում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ԱԿԲ-ների պետերի ամենամյա 4-րդ հանդիպումը
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵՐՊՈԼԻ
ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ 
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 
 
-Ապահովել միջազգային քրեական հանցագործությունների դեմ պայքարում  տեղեկատվության արդյունավետ փոխանակումը Ինտերպոլի գլխավոր քարտուղարության, անդամ երկրների ազգային կենտրոնական բյուրոների, ինչպես նաև ոստիկանության լիազորված ներկայացուցիչների ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների, իրավապահ մարմինների և շահագրգիռ գերատեսչությունների  միջև 
- Հավաքել, մշակել, հաշվառել, վերլուծել և անհրաժեշտության դեպքում շահագրգիռ ծառայություններին ներկայացնել միջազգային հանցավորության վերաբերյալ տեղեկատվությունը
- Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համապատասխան՝ աջակցել հանցավորության դեմ պայքարում օտարերկրյա  իրավապահ մարմինների և կազմակերպությունների հարցումների կատարմանը 
- Իրականացնել հանցագործությունների, հանցագործություն կատարած, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վերաբերյալ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներից, ՀՀ իրավապահ և այլ պետական մարմիններից ստացված հանձնարարականների, հարցումների, ինչպես նաև այլ տեղեկությունների ընդունումը, մշակումը, և փոխանցումը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարություն և անդամ երկրների բյուրոներª հանցագործությունների կանխման և բացահայտման, հանցագործություն կատարած անձանց հետախուզման, կալանքի, հանձման և այլ օպերատիվ հետախուզական և քրեադատավարական միջոցառումների իրականացման նպատակով
- Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և անդամ երկրների համանման հարցումները և հաղորդագրությունները ստանալիս, որոշել դրանց իրավազորությունը, հանցագործությունները կանխելու և բացահայտելու նպատակով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավապահ մարմիններին:
 
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
 
- Ինքնուրույն կամ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնել օպերատիվ հետախուզական միջոցառումներ
-Սահմանված ժամկետներում Գլխավոր քարտուղարություն ներկայացնել   Ինտերպոլի իրավասության շրջանակներում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների, ՀՀ իրավապահ մարմինների և այլ նախարարությունների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա կազմված հաշվետվությունները 
- Իրականացնել հսկողություն ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ իրավապահ և իրավասու գերատեսչությունների կողմից Ինտերպոլի գծով ստացված հաղորդագրությունների և հանձնարարականների ժամանակին և որակյալ կատարման նկատմամբ
- Համալրել քրեական բնույթի հանցագործություններին առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձանց, դեպքերի, առարկաների, փաստաթղթերի, ավտոտրանսպորտային միջոցների և այլնի վերաբերյալ ԱԿԲ-ի տվյալների պահոցները 
-ՀՀ ոստիկանական և իրավապահ մարմիններին տրամադրել քրեական բնույթի տեղեկատվություն ՀՀ քաղաքացիների, ազգությամբ հայ օտարերկրացիների, ինչպես նաև միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ
- Համալրել հանցագործության դեմ պայքարում Ինտերպոլի անդամ երկրներից ստացված իրավական ակտերի, միջազգային իրավական փաստաթղթերի, այդ բնագավառում միջազգային համագործակցությունը կարգավորող պայմանագրերի, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հանցավորության վիճակի և զարգացման հիմնական միտումների վերաբերյալ տեղեկատվական ֆոնդը
-Ուսումնասիրել և ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներին ու ՀՀ իրավապահ մարմիններին տեղեկացնել հանցավորության դեմ պայքարի օտարերկրյա փորձի, միջազգային ոստիկանական համագործակցության չափանիշների մասին, ՀՀ ոստիկանության ղեկավարության քննարկմանն է ներկայացնում առաջարկներ դրանց կիրառման վերաբերյալ
-Տեղեկացնել Ինտերպոլի շրջանակներում կազմակերպվող միջազգային հանդիպումների, խորհրդակցությունների  և դրանց արդյունքների մասին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներին, իրավապահ մարմիններին և շահագրգիռ գերատեսչություններին, առաջարկություններ տալ այդ  հանդիպումներին մասնակցող  պատվիրակության կազմի ձևավորման վերաբերյալ
 
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի հասցեն.
 
0052 Երևան,  Սարկավագի 48,
հեռ. (374.10)28-71-24, ֆաքս (374.10)28-71-26,