ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Վերջին ամիսներին արձանագրված դեպքերից

2011 թ. հունվարի 26-ին, ժամը 22.05-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան քաղաքի Շինարարների փողոցից բերման է ենթարկվել 58-ամյա Ժորա Հ.-ն, որը շուրջ մեկ տարի, պարբերաբար, շահադիտական նպատակով միջնորդել է 32-ամյա Քրիստինե Կ.-ի, 33-ամյա Հասմիկ Մ.-ի, 36-ամյա Անահիտ Հ.-ի, 38-ամյա Հայկուշ Վ.-ի և մի շարք այլ կանանց` սեռական հարաբերության մեջ մտնել տարբեր տղամարդկանց հետ և յուրաքանչյուր հաճախորդի համար պոռնկությամբ զբաղվող նշված կանանցից պահանջել և ստացել է 5.000-ական դրամ որպես իր միջնորդավճար, այդպիսով նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն։
 
* * *
    Մարտի 16-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի Սևյան փողոցում գործող «Սաշիկի սաունա» շոգեբաղնիքի տնօրեն, 57-ամյա Քնար Մ.-ն և հերթափոխով որպես ադմինիստրատիվ աշխատողներ, 46-ամյա Նարինե Հ.-ն և 48-ամյա Անահիտ Մ.-ն պարբերաբար միջնորդել են շոգեբաղնիքի տարբեր հաճախորդներին սեռական հարաբերությունների մեջ մտնել մարմնավաճառությամբ զբաղվող՝ 35-ամյա Արևիկ Հ.-ի, 24-ամյա Նարինե Է.-ի, 33-ամյա Նաիրա Լ.-ի, 41-ամյա Հասմիկ Վ.-ի, 46-ամյա Անահիտ Պ.-ի և այլ կանանց հետ, ինչպես նաև այդ նպատակով տրամադրել են նշված շոգեբաղնիքի առանձնասենյակները` այդպիսով նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն։
 
* * *
  2011 թ. ապրիլի 14-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևանի բնակչուհի, 44-ամյա Սուսաննա Հ.-ն և նրա փաստացի ամուսին ոմն Գագիկը 2006 թ.֊ից մինչև 2008 թվականն ընկած ժամանակահատվածում օգտագործելով Հատուկ կրթահամալիրներից մեկի սան, 14-ամյա Հ.-ի անչափահաս լինելու հանգամանքը և փաստացի հանդիսանալով խնամակալությունը ստանձնած անձինք, վերջինիս նկատմամբ հարկադրանք կիրառելով՝ ներգրավել են մուրացկանությամբ զբաղվելու մեջ և տիրացել մուրացկանությամբ վաստակած գումարներին։
Նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն։
 
* * *
  2011 թ. հունիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ԿՀԴՊ ԳՎ է հրավիրվել 40-ամյա Անաստասիա Պ.-ն:
Պարզվել է, որ Երևանի բնակիչ, 25-ամյա Արթուր Ս.-ն 2010 թ.-ից մինչև ս/թ մայիսն ընկած ժամանակահատվածում Անաստասիա Պ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով՝ հարկադրել է զբաղվել պոռնկությամբ և տիրացել վերջինիս կողմից պոռնկությամբ վաստակած գումարներին:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն։