1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հունվարի 19-ին տեղի ունեցավ Հայաստանում Իտերպոլի...

Հունվարի 19-ին տեղի ունեցավ Հայաստանում Իտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի 2010 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված հաշվետու խորհրդակցություն, որին  մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Հաշվետու խորհրդակցությունն անդրադարձավ բյուրոյի գործունեության բոլոր ոլորտներին:
Նշվեց, որ 2010 թվականի ընթացքում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից իրականացվել են որոշակի աշխատանքներ միջազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում: Հաշվետու ժամանակահատվածում ԱԿԲ-ի հիմնական խնդիրներն են հանդիսացել` ոստիկանական ծառայություններին և ազգային իրավապահ մարմիններին քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության տրամադրության տակ առկա տեղեկատվությամբ ապահովումը (օպերատիվ և մեթոդական), արագ և արդյունավետ կապի հաստատումը Ինտերպոլի անդամ երկրների ոստիկանական մարմինների հետ` եղած օպերատիվ տեղեկատվությունն իրացնելու նպատակով:
ԱԿԲ-ի գործունեության ուղղություններից առաջնահերթային են համարվել` հետախուզումը, անձերի օպերատիվ ստուգումները և նույնացումը, առևանգված ավտոտրանսպորտային միջոցների հետախուզումը, դրամանենգությունը և փաստաթղթերի կեղծումը և այլն:
Հաշվետու ժամանակահատվածում ԱԿԲ-ն համագործակցել է Ինտերպոլի անդամ 102 երկրների հետ, որոնցից առավել ակտիվ կապ է եղել Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Թուրքիայի, Իրանի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի հետ:

21-01-2011-02 21-01-2011-01
Ինտերպոլի անդամ երկրներից հետախուզման  վերաբերյալ ստացված հարցումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում ոստիկանության մարմինների միջոցով հաջողվել է կազմակերպել 37 անձանց հայտնաբերումը Հայաստանի Հանրապետությունում (15-ը հետախուզվում էին միջազգային մակարդակով), որոնցից 9-ը ձերբակալվել են:
Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ստացված հարցումների հիման վրա տեղեկատվության օպերատիվ ուղեկցումը կազմակերպելու շնորհիվ հաջողվել է պարզել նրանցից 119-ի (2009 թ.` 99) գտնվելու վայրը, որոնցից 101-ը (2009 թ.` 84) ձերբակալվել են, իսկ 26-ը (2009 թ.`-18)՝ ենթարկվել էքստրադիցիայի:
Ինտերպոլի ուղիներով իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձանց (2009 թ.` 26), որոնցից 34-ը (2009 թ.` 24) ձերբակալվել են, 10-ը` (2009 թ.` 9)  ենթարկվել էքստրադիցիայի:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ձևակերպումների մասնագիտացված կետից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգվել է 19422 ավտոտրանսպորտային միջոց: Արդյունքում՝ Հայաստանում հայտնաբերվել է հափշտակված 14 ավտոմեքենա: Միջազգային հետախուզման մեջ  են գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 108 ավտոմեքենաներ:
 
Ամփոփելով խորհրդակցությունը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ¬մայոր Հունան Պողոսյանը նշեց, որ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոն հաշվետու ժամանակաշրջանում շոշափելի աշխատանք  է տարել իր վրա  դրված պարտավորությունները կատարելու ուղղությամբ, նկատելի է զգալի առաջընթաց: Սակայն կան ընթացքի մեջ գտնվող խնդիրներ, որոնց վրա հարկ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, զարգացնել հաջողությունները, վերացնել թերություններն ու վրիպումները:  Ոստիկանության պետի առաջին տեղակալն այդ խնդիրների թվում կարեւորեց բարեփոխումների իրականացումը, երիտասարդ կադրերի պատրաստումը, միջազգային համագործակցության ամրապնդումը, պայքարը միջազգային եւ տարածաշրջանային հանցավորության դեմ: