Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 18-ից 19-ը)
                        19.12.2014 15:03
                        Համակարգի լրատու
                                                                                                                                 
                                                                        
                    
                                                            Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը: Բացահայտվել է գողության  և խարդախության` 5-ական,  կողոպուտի և խուլիգանության  1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի` 1 և գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
