1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 9-ից 12-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 9-ից 12-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 9-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 105 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 20, անձնական ունեցվածքի գողության 17, ծեծի 16, խարդախության 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7, սպանության սպառնալիքի և թմրամիջոցի հայտնաբերման 6-ական, յուրացման կամ վատնման 4, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, սառը զենքի հայտնաբերման, ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու ու փաստաթղթի կեղծման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 4-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, սպանության, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 75-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: