Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 11-ից 12-ը)
                        12.08.2015 09:42
                        Համակարգի լրատու
                                                                                                                                 
                                                                        
                    
                                                            Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել 10-ը:
Բացահայտվել է գողության` 4, խարդախության` 5, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
                                            