1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 26-ից 29-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 26-ից 29-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 26-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 93 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, խարդախության՝ 14, թմրանյութի հայտնաբերման՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, ֆիզիկական ներգործության և արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, սպանության, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, հոգեկան ներգործության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի ու իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ օգտագործելու՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, ինքնիրավչության և հղիության արհեստական ընդհատմանը հարկադրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 2 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: