1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 24-ից 27-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 24-ից 27-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 39, մարմնական վնասվածք պատճառելու` 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, խարդախության՝ 9, յուրացնելու կամ վատնելու՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու և ապօրինի ծառահատման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթի կեղծիքի, պետական սահմանն ապօրինի հատելու, գույքն անզգուշությամբ վնասելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականություններ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, փաստաթղթի կեղծիքի, անառակաբարո գործողությունների, մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելու, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի առգրավման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար. 1 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: