1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 21-ից 24-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 21-ից 24-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 21-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 15-ական, ընտանեկան բռնության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, բնակարանային գողության՝ 4, խուլիգանության՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ֆիզիկական ներգործության և անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, անառակաբարո արարք կատարելու, 16 տարեկանը չլրացած անձի հետ սեռական հարաբերության, սպանության սպառնալիքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, թմրանյութի իրացման ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 3 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: