ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 15-ից 18-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 15-ից 18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 15-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 139 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, խարդախության՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 9-ական, բնակարանային գողության՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, խուլիգանության, թմրանյութի իրացման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 4-ական, մարդու առևանգման, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության ու երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, խոշտանգման, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ընտանեկան բռնության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձի, ալիմենտ վճարելուց խուսափելու, սեռավարակով անզգուշությամբ վարակելու, ծառայողական ռազմական գույքը կորցնելու և մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 79 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: