1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 7-ից 8-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 7-ից 8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, խարդախության, զենք-զինամթերքի առգրավման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, թմրամիջոցի իրացման, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու և ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, խարդախության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: