Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 15-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետոգծային բաժին են բերել 45-ամյա Սոս Ն.-ին, որը 2020թ. դեկտեմբերի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: