ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են սպանության մեղադրանքով հետախուզվողին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով տևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, մարտի 6-ի վաղ առավոտյան Երևանի Վարդաշեն թաղամասում հայտնաբերել ու բերման են ենթարկել Դիլիջանում հաշվառված 38-ամյա մի տղամարդու։ Նա 2019 թվականի ապրիլից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա թաքնվելու վայրում հայտնաբերվել են երկփողանի հրացան ու 16 մմ տրամաչափի փամփուշտներ։
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 20-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկի վարչական շենք տանող ճանապարհին կրակոցներ էին հնչել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ անհայտ անձը ինքնաձիգով կրակահերթ էր արձակել Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում ապրող 40-ամյա մի տղամարդու մեքենայի ուղղությամբ։ Վարորդը չէր տուժել։ Կրակոցների հետևանքով վնասված «Լեքսուսը» հայտնաբերվել և տեղափոխվել էր ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 32 պարկուճ և ինքնաձիգի պահունակ։
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել հանցագործությունը կազմակերպած և կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Շուտով հայտնի էր դարձել նաև, որ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձինք դեպքից հետո գնացել էին մայրաքաղաք։ Փետրվարի 21-ին Դիլիջանի բնակիչ երեք տղամարդկանց ոստիկանները հայտնաբերել էին մայրաքաղաքում և բերման ենթարկել Դիլիջանի բաժին։ Բերման ենթարկվածներից մեկը դեպքի նախաքննությունը վարող մարմնի որոշմամբ ձերբակալվել էր։
Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր ներկայացվել նաև Վարդաշենում հայտնաբերված 38-ամյա տղամարդուն. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին։
Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները շարունակում են համատեղ միջոցառումները՝ կատարվածի հանգամանքները և դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց դերակատարումը պարզելու ուղղությամբ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: