1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Փոփոխություններ՝ Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի վերաբերյալ

Փոփոխություններ՝ Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի վերաբերյալ

ՌԴ ՙՌուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին՚ Դաշնային օրենքում փոփոխություններ մտցնելու մասին՚ Դաշնային օրենքի և ՙՌուսաստանի Դաշնությունում պետական մատնադրոշմային գրանցման մասին՚ 2021 թ. հուլիսի 1-ի Դաշնային օրենքի՝ աշխատանքային գործունեության նպատակով ՌԴ ժամանած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները 2021 թ. դեկտեմբերի 29-ից պարտավոր են.
- մեկանգամյա պետական մատնադրոշմային գրանցում ու լուսանկարահանում անցնել ՌԴ մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում,
- ՌԴ մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում բժշկական զննություն անցնել՝ նրանց կողմից առանց բժշկի նշանակման թմրանյութերի կամ հոգեմետ դեղերի օգտագործումը և ՌԴ լիազոր դաշնային մարմնի կողմից հաստատված ցանկով՝ շրջապատի համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների ու մարդու իմունային անբավարության վիրուսի (ՄԻԱՎ-վիրուս) հետևանքով առաջացած հիվանդությունների առկայությունը հաստատելու կամ ժխտելու նպատակով,
- տվյալ բժշկական փաստաթղթերի ժամկետը լրանալուց հետո երեսուն օրացուցացային օրվա ընթացքում կանոնավոր կերպով՝ անմիջաբար կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով՝ պետական և մունիցիպալ ծառայությունների միասնական պորտալի միջոցով կամ ենթագերատեսչական ձեռնարկության կամ լիազոր կազմակերպության միջոցով ներքին գործերի բնագավառի գործադիր իշխանության տարածքային մարմին ներկայացնել հրատապ բժշկական փաստաթղթերը:
Օտարերկրյա քաղաքացիների կողմից այս պահանջները չկատարելու դեպքում նրանց ժամանակավոր կեցության ժամկետը Ռուսաստանի Դաշնությունում կրճատվում է: Ինչպես և՝ ՌԴ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշում է կայացվում նրանց կեցության (բնակության) անցանկալիության կամ ՌԴ մուտքն արգելելու մասին, եթե բուժզննության արդյունքներով հաստատվել է նրանց կողմից առանց բժշկի նշանակման թմրանյութերի կամ հոգեմետ դեղերի օգտագործման կամ նոր պոտենցիալ հոգեներգործուն դեղերի օգտագործման կամ ՄԻԱՎ-ի փաստը: