Փորձել էր բացել սուպերմարկետի դրամարկղը
Փետրվարի 21-ին, ժամը 04.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայում գտնվող  սուպերմարկետի  մոտից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գևորգ Թ.-ին, որը փորձել էր բացել սուպերմարկետի դրամարկղը, սակայն նրա գործողությունները կանխվել էին աշխատակիցների կողմից: 
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					